Գրականություն

Ումբերտո Էկո «Ինչպես վարվել հանրաճանաչ մարդ տեսնելիս»

Ումբերտո Էկո

Մի քանի ամիս առաջ զբոսնում էի Նյու-Յորքում և, հանկարծ, հեռվում նկատեցի մեկին, ում շատ լավ ճանաչում էի։ Նա հաստատուն քայլերով գալիս էր դեպի ինձ։ Պարզապես, վատն այն էր, որ չէի հիշում, թե որտեղից նրան գիտեի և ինչ էր անունը։ Նման զգացողություններ ունենում եմ այն ժամանակ, երբ օտար երկրում հանդիպում եմ մեկին, ում հետ հայրենիքումս եմ ծանոթացել կամ հակառակը։ Իր սովորական միջավայրից դուրս գտնվող այդ դեմքն ինձ շփոթության մատնեց։ Ամեն դեպքում այդ դեմքն ինձ այնքան հարազատ էր, որ, անշուշտ, ստիպված էի մոտենալ, ողջունել, զրուցել, գուցե նա էլ ինձ անմիջապես ասեր․ «Ինչպե՞ս սիրելի Ումբերտո», անգամ հարցներ «Վերջապես արեցի՞ր այն, ինչի մասին պատմում էիր»։ Ես էլ չէի իմանա ինչպես վարվել։ Թերևս, պետք էր նրան չտեսնելու տալ։ Բայց արդեն ուշ էր, նա փողոցի այս կողմում էր և հայացքը դեպի ինձ էր ուղղել։ Նա արդեն որոշել էր զրույցն սկսելու ղեկն իր ձեռքը վերցնել։ Continue reading “Ումբերտո Էկո «Ինչպես վարվել հանրաճանաչ մարդ տեսնելիս»”

Advertisements
հայոց պատմություն

Երևանի քույր քաղաքները- իտալիա

Image result for Ô»Õ¿Õ¡Õ¬Õ«Õ¡

Իտալիան գտնվում է Եվրոպայի հարավում` Ապենինյան թերակղզում, Սիցիլիա, Սարդինիա ու մի քանի այլ կղզիների վրա: Նրա ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս կազմող Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզու երկայնքով ձգվում են Ապենինները: Կան գործող (Վեզուվ, Էտնա) և հանգած հրաբուխներ: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:

Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝ կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք:

Ապենինյան թերակղզին Հին Հռոմի օրրանն է՝ ստրկատիրական մի պետության, որը գոյատևել է մոտ մեկուկես հազարամյակ և եղել Հին աշխարհի հզոր երկրներից մեկը: V–VIII դարերում Իտալիայի տարածքը հաջորդաբար նվաճել են օստգոթերը (գերմանական ցեղ), Բյուզանդիան, լանգոբարդները (գերմանական ցեղ), ֆրանկները: XVI դարում երկրի տարածքի զգալի մասը գտնվում էր Իսպանիայի, XVIII դարում՝ Ավստրիայի, իսկ XVIII դարի վերջին – XIX դարի սկզբին՝ Ֆրանսիայի գերիշխանության տակ: Միջին դարերում Հյուսիսային Իտալիայով էին անցնում Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք տանող առևտրական ճանապարհները, ինչը նպաստեց իտալական վաճառաշահ քաղաք-պետությունների, հատկապես Վենետիկի և Ջենովայի հանրապետությունների բուռն զարգացմանը: Թերակղզու տնտեսական զարգացմանը մեծապես խանգարեց մի քանի դար տևած երկրի մասնատվածությունը փոքրիկ պետությունների:

Եվ միայն 1870 թ-ին` երկարատև պատերազմներից հետո, թերակղզուց դուրս քշվեցին օտարերկրյա (սկզբում՝ ֆրանսիական, ապա՝ ավստրիական) զորքերը, և հիմնականում ավարտվեց Իտալիայի միավորումը մեկ միասնական թագավորության մեջ: Երկրի անկախության համար պայքարը գլխավորում էր Իտալիայի ժողովրդական հերոս Ջուզեպե Գարիբալդին:

Continue reading “Երևանի քույր քաղաքները- իտալիա”

հայոց պատմություն

Երևանի քույր քաղաքները-Արգենտինա

Image result for արգենտինա

Արգենտինան Հարավային Ամերիկայի մեծությամբ երկրորդ երկիրն է Բրազիլիայից հետո. գրավում է մայրցամաքի հարավարևելյան ու Հրո Երկրի արևելյան մասը և մոտակա կղզիները:

XVI դարում, երբ իսպանացիները սկսեցին նվաճել Հարավային Ամերիկան, հարավում նրանց հիմնած գաղութներից մեկն Արգենտինան էր: Երկիրն Արգենտինա (Արծաթի երկիր, լատիներեն «արգենտում» նշանակում է արծաթ) անվանել է Սեբաստիան Կաբոտը 1526 թ-ին, երբ Լա Պլատայի գետաբերանի մոտ ապրանքներ է փոխանակել արծաթի հետ: Սակայն իսպանացիներն այդ երկրում ո՜չ արծաթ գտան, ո՜չ էլ ոսկի, և երեք հարյուրամյակ Արգենտինան լքված գաղութ էր: Երկրի ճակատագրում նկատելի փոփոխություն տեղի չունեցավ նաև անկախություն նվաճելուց (1816 թ.) հետո: Բայց արդեն XIX դարի 2-րդ կեսից Արգենտինան Արևմտյան Եվրոպայի համար դարձավ պարենամթերքի խոշոր մատակարար: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ երկիրը գտնվում է Հարավային կիսագնդում. երբ Եվրոպայում ձմեռ է, Արգենտինայում ամառ է, և հասունանում է բերքը: Ցորենի և եգիպտացորենի ցանքատարածություններով հարուստ է Պամպան (հնդկացիների լեզվով «պամպա» նշանակում է անտառազուրկ հող):

Continue reading “Երևանի քույր քաղաքները-Արգենտինա”

հայոց պատմություն

Երևանի քույր քաղաքները-Կանադա

Image result for Õ¯Õ¡Õ¶Õ¡Õ¤Õ¡

 

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը Օտտավան է, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը: Այն շրջապատված է երեք գետերով և կանաչ է ու մաքուր: Օտտավան Կանադական պատմության, մշակույթի, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է: Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։ Մոտավոր հաշվարկներով Կանադայում է գտնվում աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ յոթերորդը: Միակ սահմանակից երկիրը ԱՄՆ-ն է:

Անվանում

Անվանումն առաջացել է իրոկեզերեն Kanata «գյուղ» բառից։ Այս բառը եվրոպացիներն ընդունեցին որպես տեղանուն և այդպես կոչեցին երկրի այն մասը, որը տեղավորված է Սուրբ Լավրենտիոս գետի շուրջը, իսկ հետագայում նաև ամբողջ երկիրը:

Պատմություն

Continue reading “Երևանի քույր քաղաքները-Կանադա”

հայոց պատմություն

Երևանի քույր քաղաքները-Մադագասկար

Image result for Անտանանարիվու

Մադագասկար, պետություն Աֆրիկայում։ Մայրաքաղաքը Անտանանարիվուն է։ Գտնվում է Հնդկական օվկիանոսում և բաժանվում է Աֆրիկայից Մոզամբիկի նեղուցով։ Տարածվում է համանուն կղզու վրա, որը գտնվում է հարավային կիսագնդի արևադարձային լայնություններում։ Զբաղեցնում է 590 հազար քկմ մակերես, մայրցամաքային ծագման կղզի է, Աֆրիկայից անջատվել է մեզոզոյում, Մոզամբիկի նեղուցի տեղում գոյություն ունեցած ցամաքի խորասուզման հետևանքով: Երկրի ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի տաք ջրերը, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողնում կղզու կլիմայի վրա։ Այստեղ տարածվում են արևադարձային փարթամ անտառներ, որոնք հարուստ են իրենց բնորոշ էկզոտիկ կենդանական ու բուսական աշխարհով, որոնց զարդն է դարձել լեմուրը, որը բացառապես բնակվում է Մադագասկարի անտառներում։ Continue reading “Երևանի քույր քաղաքները-Մադագասկար”

հայոց պատմություն

Երևանի քույր քաղաքները

Ամման (Հորդանան)
Անտանանարիվու (Մադագասկար)
Անտոնի (Ֆրանսիա)
Բեյրութ (Լիբանան)
Բուենոս Այրես (Արգենտինա)
Բրատիսլավա (Սլովակիա)
Դամասկոս (Սիրիա)
Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն)
Թբիլիսի (Վրաստան)
Լոս Անջելես (ԱՄՆ) Continue reading “Երևանի քույր քաղաքները”

Գրականություն, Թարգմանություններ

Ծաղկակաղամբի ուտեստ կորեական ձևով

5e40c1

Цветная капуста по-корейски

Безусловно, цветная капуста очень вкусный и полезный овощ. Ни одно лето не обходиться без приготовления какой ни будь новинки из этого овоща. 
Вот и в этом году я решила поэкспериментировать и изобрести новое кулинарное диво.

Անշուշտ ծաղկակաղամբը շատ համեղ ու օգտակար բանջարեղեն է: Ոչ մի ամառ չի անցնում առանց այդ բանջարեղենով որևէ նոր ուտեստ  պատրաստելով: Ահա այս ամառ ես որոշեցի փորձարկել և նոր խոհարարական հրաշք պատրաստել:

Цветная капуста по-корейски, как в общем, и морковь по-корейски ничего общего с Кореей не имеют. Однако блюдо получилось очень вкусным и заслуживающим занесения в мою кулинарную книгу.

Ծաղկակաղամբը և գազարը կորեական ձևով պատրաստելը Կորեայի հետ կապ չունեն: Այնուամենայնիվ, ուտեստը շատ համեղ ստացվեց և արժանի է իմ խոհարարական գրքում զետեղելու: Continue reading “Ծաղկակաղամբի ուտեստ կորեական ձևով”

Գրականություն

Ումբերտո Էկո «Ինչպես ուտել ինքնաթիռի մեջ»

download

Ճամբարային այս օրերին ընթերցեցինք Ումբերտո Էկոյի «Ինչպես ուտել ինքնաթիռի մեջ» էսսեն: Էկոն այստեղ խոսում է ինքնաթիռում սնվելու դժվարությունների մասին: Հեղինակը պատմում է, որ ինքնաթիռով թռչում է դեպի Ամստերդամ հետադարձ ուղղությամբ: Դժգոհում էր ինքնաթիռում պատրաստվող ուտեստներից, որոնք դժվար էր ուտել, երբ ինքնաթիռը թռիչքի մեջ է ու  շատ է տատանվում: Դժգոհում էր օդանավի բաժակներից, որոնք ցածր էին, լայն բերանով իսկական թասիկի նման և հիշում է ինչպես ուսուցանում էին առակագիրները, որպեսզի աղվեսը չկարողանա խմել բաժակից, հարկավոր է նեղ ու բարձր պնակ առաջարկել: Հացը, որը ֆրանսիական բագետ էր, որը պետք էր ատամներով բռնել ու պոկել, նույնիսկ երբ թարմ էր և պատրաստված էր թեփի մի տեսակից, որը կծելուց անմիջապես հետո վերածվում է մանր փոշու ամպի: Գրողը կարծում է, որ ինքնաթիռում պետք է հարմարավետ սնունդ մատուցվի, որպեսզի ուղևորը օդանավից իջնելուց հետո մարդավայել տեսք ունենա: Ես զարմացա, երբ կարդացի այս էսսեն, որովհետև մեր երկրում էլ շատ խնդիրներ կան, որոնց մասին, չգիտես ինչու, մեր գրողները  լռում են:

էկոլոգիա և բնագիտություն

Ճառագայթային աղտոտում` Ռադիոակտիվության

CNO Cycle.svg

Ռադիոակտիվություն (ճառագայթաակտիվություն, ռադիոակտիվ տրոհում), որոշակի քիմիական տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարրական մասնիկների արձակումով։ Այդ շարժընթացը կոչվում է ռադիոակտիվ տրոհում, իսկ տրոհվող միջուկները՝ ռադիոակտիվ միջուկներ։

Կենսաբանական հյուսվածքները քայքայող և մուտացիաներ առաջացնող անկայուն իզոտոպները կամ դրանք պարունակող նյութերը կոչվում են ռադիոակտիվ նյութեր։ Ռադիոակտիվությունը բնութագրող հիմնական մեծություններից է կիսատրոհման պարբերությունը՝ ժամանակահատված, որի ընթացքում ռադիոակտիվ միջուկների սկզբնական քանակությունը պակասում է 2 անգամ։

Continue reading “Ճառագայթային աղտոտում` Ռադիոակտիվության”

Գրականություն

Դինո Բուցատիի «Կորսված օրեր» վերլուծություն

Դինո Բուցատիի «Կորսված օրեր» պատմվածքը ունի շատ խորհրդավոր իմաստ։ Մի մարդ իր կյանքի օրերը  ձեռքից բաց էր թողել , և միայն կյանքի վերջում հասկացավ , որ այդ օրերը շատ թանկ օրեր էին իր համար։ Մարդու համար ամենաթանկը  ժամանակն է, քանի որ ամեն ինչ կյանքում կարող է կանգնել, բայց ժամանկը ոչ։ Այս պատմվածքը կարդալով հասկացա, որ կորցրած օրերը չես կարող ետ բերել, նույնիսկ հարստությամբ։ Ըստ պատմվածքի հերոսի՝  կորցրած օրերն էին  հարսնացուին հետ բերելը, եղբորը հիվանդանոցում այցելելը և իր հավատարիմ շունը, որ սպասում էր արդեն երկու տարի, բայց պատմվածքի հերոսը միայն կյանքի վերջում հասկացավ որ կորցրել է այդ օրերը։ Պատմվածքն ինձ շատ դուր եկավ, սովորեցի, որ պետք է գնահատել յուրաքանչյուր օր, ժամ, վայրկյան։