Թումանյանի պոեմները

Image result for Թումանյան

Մենք իրականացնում էինք «Կարդում ենք Թումանյան» նախագիծը։ Այս օրերին մենք կարդացինք Թումանյանի հետևյալ պոեմները՝ «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշը»։ Երեք պոեմներում էլ Թումանյանը քննադատում էր գյուղի հնացած ավանդույթները, հետամնաց բարքերը, նահապետական վատ սովորությունները։
«Մարո» պոեմում Թումանյանը ցույց է տալիս, թե ինչպես են ինը տարեկան աղջկան ամուսնացնում  մի աժդահա, կայացած տղամարդու հետ, և  ինչպես  են դժբախտանում երկուսն էլ։Դժբախտանում են նաև նրանց ընտանիքները։ Սակայն իրենք չեն հասկանում, որ պատճառը իրենց  սխալն էր՝  աղջկան ամուսնացնելով ինը տարեկան հասակում։ Թումանյանը հենց քննադատում էր այդ հետամնաց սովորույթը։

«Լոռեցի Սաքոն» պոեմում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է երիտասարդ,  աժդահա տղամարդը խելագարվում ՝ հիշելով իր տատի պատմած զրույցները չարքերի ու չար ոգիների մասին։ Այս պոեմում էլ Թումանյանը քննադատում է իր հերոսի անգրագիտությունը , տգիտությունը, հետամնացությունը։

«Անուշ» պոեմը Թումանյանի ծավալուն պոեմն է, որ կազմված է նախերգանքից, վերջերգից և ութ մասերից։ Պոեմում շատ մեծ տեղ է տրված ծեսերին՝  համբարձման տոնի նկարագրությանը, հարսանյաց ծեսին, հարսանիքի ժամանակ իրականացվող ժողովրդական խաղերին, մրցույթներին, նաև թաղման արարողությանը։ Թումանյանը սիրով է նկարագրում ժողովրդական  ծեսերը, ավանդույթները, բայց էլի քննադատում է այն սովորույթները, որ դժբախտացնում են մարդկանց։ Մոսիի վրեժխնդրությունը դառնում է  Սարոյի և Անուշի դժբախտ սիրո պատճառը, բայց Մոսին նույնպես դժբախտանում է, սպանում է իր մտերիմ ընկերոջը ու չի հասկանում, որ անիմաստ վրեժի պատճառով ինքն էլ  դժբախտացավ։ Պոեմում շատ գեղեցիկ է Անուշի ու Սարոյի հավատարիմ ու անկեղծ սերը։ Նրանք մեռնում են, բայց նրանց սերը հավերժական է։ Համբարձման տոնի գիշերը՝ ամեն տարի Անուշի և Սարոյի աստղերը մի պահ տիեզերքում հանդիպում են և նորից բաժանվում։ Ես սիրեցի Թումանյանի  պոեմները։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s