Ավանդազրույց Վրաստանի՝ Թբիլիսի քաղաքի մասին. Դաս֊ 4


Թբիկիսին Վրաստանի մայրաքաղաքն է ինչպես նաև՝ պետության խոշորագույն քաղաքը։Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ Կուր գետի երկու ափերին։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 5-րդ դարում՝ Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից։ Հետաքրքիր էր Թբիլիսիի անվան մասին ավանդազրույցը։ Վախթանգ Գորգասալը անտառապատ տարածքում որսի ժամանակ ականատես է լինում, թե ինչպես է իր կողմից վիրավորված կեռնեխը ջուրն ընկնելուց հետո վեր խոյանում և փախչում որսորդներից։ Այլ տարբերակով՝ թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է փասիանին ու երկուսով ընկնելով ջուրը՝ եփվում են։ Տաք ջրի բուժիչ հատկությունների շնորհիվ երկու թռչուններն էլ վերակենդանանում են և դրանից ոգևորվելով՝ թագավորը որոշում է այդ տարածքում քաղաք հիմնել։

«Թբիլիսի» բառը ծագել է «թբիլի»՝ «տաք» (հին վրացերեն՝ თბილი) և «սի»՝ «աղբյուրի տակ» (վրացերեն՝ სი) արմատներից։ Հետևաբար՝ քաղաքի անվանումը կապված է նաև հանքային ջրերի առատության հետ։ Ներկայումս ավանդազրույցի հիշատակված բուժիչ ջրերի տեղանքում կառուցված են Գոգիրդի բաղնիքները, որոնք հանդիսանում են Թբիլիսիի պատմական վայրերից մեկը՝ «Աբանոթուբան» անվանումով  (վրացերեն՝ აბანოთუბანი աբանոթուբանի՝ բաղնիքների թաղ)։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s