Վիլյամ Սարոյան. առակներ

Իմ քեռի Արամը, պարզաբանելու համար մարդկային տարօրինակ, քմահաճ բնավորությունները, մի պատմություն էր անում ջահել թագավորի ու խելացի երիտասարդի մասին։

Այս թագավորը իր օրն անցկացնում էր մարդկանց զանազան անհեթեթ հանձնարարություններ տալով ու կարծում էր, թե իր նման խելոքը չկա, մինչդեռ նրա երիտասարդ խորհրդականներից մեկը շատ ավելի խելամիտ էր, քան թե թագավորն իր բոլոր պապերով հանդերձ։

Մի երեկո այս ծալը պակաս թագավորն ասում է.

— Առավոտ լույսը դեռ չբացված ինձ շտապ հայտնեք, թե քանի կույր կա այս քաղաքում։

— Եղավ,- հոգոց անելով ասում է խորհրդականը ու գնում է մտածելու այս անհեթեթ հանձնարարության վրա։

Գաբրիել Գարսիա Մարկես Ես սիրում եմ բառը

— Ի՞նչն է խթանում ձեր գրելու ցանկությունը՝ պատկերը թե՞ ռիթմը:
— Պատկերը: Հիմքում միշտ կա մի պատկեր, որը հաճախ կտրված է որևէ պատմությունից, որևէ փաստից: Նախապես դա մի ինքնուրույն բջիջ է, որը չեմ կարող ասել ինչու և ինչպես, հանկարծ սկսում է բազմանալ: Որքան էլ աննշան լինի, այն կարող է զարգացման հնարավորաթյուն պարունակել և դառնալ առասպելորեն բեղուն: Որոշ դեպքերում այդ պատկերը նույնիսկ այնքան աննշան է, որ ինձանից բացի ոչ մեկին ոչինչ չի ասում: Ես հեռու եմ վերացական բաներից և տեսություններ չեմ սիրում. մի օրինակ բերեմ: Մի երեկո Մեխիկոյում ուզում էի տաքսի նստել, տեսա մի մեքենա, որ գալիս էր իմ կողմը: Այն պանին, երբ պատրաստվում էի նշան անել, նկատեցի, որ վարորդի կողքին մարդ կա ու ձեռքս ետ քաշեցի: Բայց, երբ մեքենան մոտեցավ, տեսա, որ ազատ է և կանգնեցրի: Ես պատմեցի վարորդին իմ տեսողական պատրանքի մասին, իսկ նա շատ լուրջ ասաց, որ ուրիշ ուղևորներ էլ են իրեն նույն բանն ասել: Եվ ավելացրեց, որ երբեմն ամբողջ երեկո ոչ մի ուղևոր չի ունենում…

Էռլոմ Ախվլեդիանի Վանոն և Նիկոն

erlomi.jpg

Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ…
— Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ:
— Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել:
Վանոն լռեց և հեռացավ:
Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»:
Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը:
— Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի…
— Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն:
— Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի…
— Դու էլ ունես…
— Թռչունը աչքեր ունի…
— Ինչ է… Դու աչքեր չունե՞ս…
— Հա, բայց ես որ թևեր չունեմ:
Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա.
— Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն:
Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման:
«Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…»
Արևն իջնում էր…
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Երկինքը լցվեց:
Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց:
— Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն:
Երկինքը կրկին դատարկվեց:

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում: Continue reading “Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»”

Վիլյամ Սարոյան «Դաշնամուր»

Այս պատմվածքը Բեն անունով տղայի մասին է ով շատ է սիրում դաշնամուր  նվագել  բայց հնարավորություն չուներ այն գնելու։ Բենը շատ համեստ ու խելացի երեխա էր։ Ճիշտ է Բենը  նվագել չէր համարում այն ինչ անում էր բայց  էմման հասկանում էր որ իր կողքին կանգնած էր մի մարդ ով երկար ժամանակ փորձում էր իր մեջ մի լավ բան հայտնաբերել։ «Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է»։ Երբ մարդ գումար չունի չի կարող գնել այն ինչ իրեն հարկավոր է։ Բայց մի կողմից դա լավ է քանի որ նա ձգտում է հասնել այդ նպատակին։ Էմման համոզված էր որ Բենը կունենա դաշնամուր քանի որ եթե մարդ ունի ցանկություն և ուզում է հասնել ամպայման կհասնի։

Ումբերտո Էկո «Ինչպես վարվել հանրաճանաչ մարդ տեսնելիս»

Ումբերտո Էկո

Մի քանի ամիս առաջ զբոսնում էի Նյու-Յորքում և, հանկարծ, հեռվում նկատեցի մեկին, ում շատ լավ ճանաչում էի։ Նա հաստատուն քայլերով գալիս էր դեպի ինձ։ Պարզապես, վատն այն էր, որ չէի հիշում, թե որտեղից նրան գիտեի և ինչ էր անունը։ Նման զգացողություններ ունենում եմ այն ժամանակ, երբ օտար երկրում հանդիպում եմ մեկին, ում հետ հայրենիքումս եմ ծանոթացել կամ հակառակը։ Իր սովորական միջավայրից դուրս գտնվող այդ դեմքն ինձ շփոթության մատնեց։ Ամեն դեպքում այդ դեմքն ինձ այնքան հարազատ էր, որ, անշուշտ, ստիպված էի մոտենալ, ողջունել, զրուցել, գուցե նա էլ ինձ անմիջապես ասեր․ «Ինչպե՞ս սիրելի Ումբերտո», անգամ հարցներ «Վերջապես արեցի՞ր այն, ինչի մասին պատմում էիր»։ Ես էլ չէի իմանա ինչպես վարվել։ Թերևս, պետք էր նրան չտեսնելու տալ։ Բայց արդեն ուշ էր, նա փողոցի այս կողմում էր և հայացքը դեպի ինձ էր ուղղել։ Նա արդեն որոշել էր զրույցն սկսելու ղեկն իր ձեռքը վերցնել։ Continue reading “Ումբերտո Էկո «Ինչպես վարվել հանրաճանաչ մարդ տեսնելիս»”

Ծաղկակաղամբի ուտեստ կորեական ձևով

5e40c1

Цветная капуста по-корейски

Безусловно, цветная капуста очень вкусный и полезный овощ. Ни одно лето не обходиться без приготовления какой ни будь новинки из этого овоща. 
Вот и в этом году я решила поэкспериментировать и изобрести новое кулинарное диво.

Անշուշտ ծաղկակաղամբը շատ համեղ ու օգտակար բանջարեղեն է: Ոչ մի ամառ չի անցնում առանց այդ բանջարեղենով որևէ նոր ուտեստ  պատրաստելով: Ահա այս ամառ ես որոշեցի փորձարկել և նոր խոհարարական հրաշք պատրաստել:

Цветная капуста по-корейски, как в общем, и морковь по-корейски ничего общего с Кореей не имеют. Однако блюдо получилось очень вкусным и заслуживающим занесения в мою кулинарную книгу.

Ծաղկակաղամբը և գազարը կորեական ձևով պատրաստելը Կորեայի հետ կապ չունեն: Այնուամենայնիվ, ուտեստը շատ համեղ ստացվեց և արժանի է իմ խոհարարական գրքում զետեղելու: Continue reading “Ծաղկակաղամբի ուտեստ կորեական ձևով”

Ումբերտո Էկո «Ինչպես ուտել ինքնաթիռի մեջ»

download

Ճամբարային այս օրերին ընթերցեցինք Ումբերտո Էկոյի «Ինչպես ուտել ինքնաթիռի մեջ» էսսեն: Էկոն այստեղ խոսում է ինքնաթիռում սնվելու դժվարությունների մասին: Հեղինակը պատմում է, որ ինքնաթիռով թռչում է դեպի Ամստերդամ հետադարձ ուղղությամբ: Դժգոհում էր ինքնաթիռում պատրաստվող ուտեստներից, որոնք դժվար էր ուտել, երբ ինքնաթիռը թռիչքի մեջ է ու  շատ է տատանվում: Դժգոհում էր օդանավի բաժակներից, որոնք ցածր էին, լայն բերանով իսկական թասիկի նման և հիշում է ինչպես ուսուցանում էին առակագիրները, որպեսզի աղվեսը չկարողանա խմել բաժակից, հարկավոր է նեղ ու բարձր պնակ առաջարկել: Հացը, որը ֆրանսիական բագետ էր, որը պետք էր ատամներով բռնել ու պոկել, նույնիսկ երբ թարմ էր և պատրաստված էր թեփի մի տեսակից, որը կծելուց անմիջապես հետո վերածվում է մանր փոշու ամպի: Գրողը կարծում է, որ ինքնաթիռում պետք է հարմարավետ սնունդ մատուցվի, որպեսզի ուղևորը օդանավից իջնելուց հետո մարդավայել տեսք ունենա: Ես զարմացա, երբ կարդացի այս էսսեն, որովհետև մեր երկրում էլ շատ խնդիրներ կան, որոնց մասին, չգիտես ինչու, մեր գրողները  լռում են:

Դինո Բուցատիի «Կորսված օրեր» վերլուծություն

Դինո Բուցատիի «Կորսված օրեր» պատմվածքը ունի շատ խորհրդավոր իմաստ։ Մի մարդ իր կյանքի օրերը  ձեռքից բաց էր թողել , և միայն կյանքի վերջում հասկացավ , որ այդ օրերը շատ թանկ օրեր էին իր համար։ Մարդու համար ամենաթանկը  ժամանակն է, քանի որ ամեն ինչ կյանքում կարող է կանգնել, բայց ժամանկը ոչ։ Այս պատմվածքը կարդալով հասկացա, որ կորցրած օրերը չես կարող ետ բերել, նույնիսկ հարստությամբ։ Ըստ պատմվածքի հերոսի՝  կորցրած օրերն էին  հարսնացուին հետ բերելը, եղբորը հիվանդանոցում այցելելը և իր հավատարիմ շունը, որ սպասում էր արդեն երկու տարի, բայց պատմվածքի հերոսը միայն կյանքի վերջում հասկացավ որ կորցրել է այդ օրերը։ Պատմվածքն ինձ շատ դուր եկավ, սովորեցի, որ պետք է գնահատել յուրաքանչյուր օր, ժամ, վայրկյան։