Անգլիական այգի

Անգլիական այգի կամ Երևանի թատերական այգի, Երևանում առաջին հասարակական այգին էր, միակը՝ մինչև 1920թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանիքաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանիքաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջ կողմում թաղվեցին 1920 թ. բոլշեւիկյան մայիսյան ապստամբության ղեկավարները, իսկ 1921 թվականին այգում իր գերեզմանը գտավ զինկոմ Լիպարիտ Մխչյանը, որի մասին Եղիշե Չարենցը գրեց իր պատմական բալլադը՝ «Իմ ընկեր Լիպոն»։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։

Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը

Մանկական այգի

Մանկական այգի (նախկինում՝ Կիրովի անվան), գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև։

Հիմնվել է 1933 թվականի մարտին, հին շուկայի՝ Ղանթարի տեղում։ 1934 թվականին խորհրդային պետական գործիչ Սերգեյ Կիրովիմահից հետո վերանվանվել է նրա անունով։ Այսօր զբողայգին փոքրիկ երևանցիների սիրելի վայրն է, որտեղ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում։

Այգու տարածքում են գտնվում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին, Լիբանանցի գրող, փիլիսոփա, նկարիչ, բանաստեղծ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրին, խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սիմոն Զաքյանիգերեզմանը և կիսանդրին։

Կոմիտասի անվան զբոսայգի

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն, զբոսայգի Երևանի Արշակունյաց պողոտայիերկայնքով:

Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։

1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանինախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյաններիհովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին։

Արենի, Նորավանք, Սուրբ Տրդատ եկեղեցի

Արենի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում։ 1946 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի։ Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ։ Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում` Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։

Continue reading “Արենի, Նորավանք, Սուրբ Տրդատ եկեղեցի”

Զբոսաշրջային ռեսուրսներ. Թանգարաններ

Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում։ Հիմնադրվել է 1921 թվականին։ Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն, Դոնատելլոն, Օգյուստ Ռոդենը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Գուստավ Կուրբեն, Վասիլի Կանդինսկին, Մարկ Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք:

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Այդ ժամանակ թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը: Պետական թանգարանը գտնվում էր Աստաֆյան (Աբովյան) փողոցում, արական գիմնազիայի համար նախատեսված երկհարկանի տուֆակերտ շենքում (ճարտարապետ Վ. Օ. Սիմոնսոն): Թանգարանի շենքում գործում էին նաև հանրային գրադարանը և համերգասրահը: Բացի այդ, այստեղ ապաստան էին գտել Արևմտյան Հայաստանից գաղթած որբ երեխաները, և դա էր պատճառը, որ առաջին չորս տարիներին թանգարանը չուներ ցուցադրատարածքներ: 1924 թ. Հայաստան այցելած Ա. Լունաչարսկու դժգոհում է, որ թանգարանը նման է մեծ ու խայտաբղետ մի պահեստարանի:

Թանգարանի գեղարվեստական բաժնի ցուցանմուշների առաջին խումբը` մի քանի տասնյակ աշխատանքներ, գնվել է կառավարության կողմից 1921 թ. հուլիսին Ստ. Շահումյանի անվան կենտրոնական բանվորական ակումբում կազմակերպված «Հայ նկարիչների միության» 5-րդ ցուցահանդեսից: Դրանց հեղինակներն էին անվանի գեղանկարիչներ Եղիշե Թադևոսյանը, Սեդրակ Առաքելյանը, Հմայակ Հակոբյանը, Վրթանես Ախիկյանը, Գ. Շարբաբչյանը, գրաֆիկ Է. Շահինը և ուրիշներ:

Նույն թվականի սեպտեմբերին Մոսկվայում Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի դեկրետով նախկին Լազարյան ինստիտուտը վերանվանվում է Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն, իսկ նրա նյութական և մշակութային բոլոր արժեքները անցնում են Հայաստանի տնօրինմանը: Այս որոշումը վճռորոշ նշանակություն ունեցավ, քանզի ռուսական և եվրոպական արվեստի ստեղծագործությունների առկայությունն այս հավաքածուում, որը փոխանցվեց Հայաստանի թանգարանին, թելադրում էր նրա հավաքչական քաղաքականությունը` ձևավորել ազգայինից զատ համաշխարհային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուներ:

1924 թ. վերջին Ալեքսանդր Թամանյանի և Մարտիրոս Սարյանի հորդորով ԼենինգրադիցԵրևան տեղափոխվեց արվեստաբան Ռուբեն Դրամբյանը, որը մինչ այդ աշխատում էր Պետական ռուսական թանգարանում: 1925 թվականին նա ստանձնեց գեղարվեստական բաժնի վարիչի պարտականությունները, իսկ 1935 թվականից, երբ զգալիորեն ընդլայնված բաժինը դարձավ ինքնուրույն Կերպարվեստի պետական թանգարան, նշանակվեց նրա առաջին տնօրենը (մինչ 1951 թ.):

1930-1950 թթ. թանգարանը շարունակում է համալրվել, բացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ուղեկցվում են համառոտ կատալոգներով և բուկլետներով, գործում է հայկական, ռուսական և արևմտաեվրոպական արվեստը ներկայացնող երեք բաժիններից բաղկացած մշտական ցուցադրությունը: Այս աշխատանքներն ապահովում են համապատասխան գիտական բաժինները:

1947 թ. թանգարանը վերանվանվում և մինչ 1991 թ. կոչվում է Հայաստանի պետական պատկերասրահ: Մեկ տարի անց սկսվում է շենքի վերակառուցումը:

Հետզհետե ավելի է ընդլայնվում պատկերասրահի գործունեությունը: 1948 թ., օրինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի սեկտորի հետ հրատարակության են պատրաստվում «Հայկական մանրանկարչության հուշարձանները» և «19-20-րդ դարերի հայկական արվեստը» աշխատությունները:

1951 թ. ավարտվում է Ռ. Դրամբյանի՝ որպես տնօրենի 27-ամյա գործունեությունը պատկերասրահում, սակայն նրա կապը թանգարանի հետ շարունակվում է երկար տարիներ (նա գիտխորհրդի անդամ էր, անփոխարինելի խորհրդատու, իսկ 1982 թ. լույս է տեսնում նրա «Հայաստանի պետական պատկերասրահ» գիրքը): Ընդամենը մեկ տարի պատկերասրահի տնօրենն էր արվեստաբան Վարդան Հարությունյանը, իսկ 1952-1962 թթ.՝ արվեստաբան Ռուբեն Պարսամյանը:

Ռ. Պարսամյանի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, 1962 թ. տնօրեն է նշանակվում գեղանկարիչ, թատերական նկարիչ Արմեն Չիլինգարյանը: Նրա տնօրինության տարիներին այլևայլ խնդիրների լուծմանը զուգընթաց ռուսական և արևմտաեվրոպական արվեստի բաժնի արվեստաբան Մերի Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվում է ֆոնդերի լուրջ համալրում: Մոսկվայում և Լենինգրադում նկարիչների արվեստանոցներից և հեղինակների ժառանգներից ձեռք են բերվում 20-րդ դարի հանրաճանաչ ռուս նկարիչներ Ռ. Ֆալկի, Պ. Ֆիլոնովի, Ի. Մաշկովի, Ա. Կարևի, Ն. Ալտմանի և այլոց բարձրարժեք կտավները: Մոսկվայի Կրեմլի թանգարաններից ստացվում են 17-18-րդ դարերի ռուսական սրբապատկերներ:

1967-1989 թթ. Պատկերասրահի տնօրենն էր ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը։ Նրա գործունեության առաջին տարիները համընկնում են 1965 թ. սկսված թանգարանի ցուցադրության նոր մասնաշենքի շինարարության հետ (ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Ա. Ղազարյան)։

1977 թվականին թանգարանը վերաբացվում է նորովի ներկայացված իր հավաքածուներով։ Մի քանի տարի անց շահագործման է հանձնվում Նալբանդյան փողոցի մասնաշենքը, որի 4 հարկերում տեղակայվում են ֆոնդապահոցները, վերականգնման արվեստանոցը, գիտական բաժինները, հաշվառման և պահպանության բաժինը։ Բացվում են քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի գիտական բաժինները, մասնաճյուղերի բաժինը, որը կոորդինացնում էր հանրապետության տարբեր շրջաններում ստեղծվող մասնաճյուղերը:

1986 թվականի մայիսին պատկերասրահի տնօրենի պաշտոնից հեռանում է Էդուարդ Իսաբեկյանը, ավարտելով 19-ամյա իր անխոնջ ծառայությունը մշակութային այս օջախում: 1986 թ. հուլիսից պատկերասրահի տնօրեն է դառնում Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, որը մինչև այդ երկար տարիներ աշխատելով ՀԽՍՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի պաշտոնում, լավատեղյակ էր պատկերասրահի գործունեությանը:

1991 թ. Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց պատմա-քաղաքական նոր փուլ. երկիրը անկախություն հռչակեց: Երևույթն անշուշտ, նշանակալի էր. տեղի էր ունեցել կարևոր մի իրադարձություն, որին հայ ժողովուրդը սպասում էր դարեր: Սակայն այս բախտորոշ հաղթանակը ուղեկցվեց նորաստեղծ հանրապետության բազմաթիվ խնդիրներով, որոնք չէին կարող իրենց անդրադարձը չունենալ մշակութային կյանքի վրա: Երկիրը մտավ քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ծանր ճգնաժամի մեջ:

1991 թ. պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը. հայ մշակույթի երախտավոր, ով տարիներ առաջ աշխատակցել էր ՀՊՊ հայկական կերպարվեստի բաժնին, իսկ 1967 թվականից ի վեր, Մարտիրոս Սարյանի թանգարանի հիմնադրման օրվանից ղեկավարել էր այն: 1991-ին Հայաստանի գեղարվեստական խոշորագույն օջախը վերանվանվեց Հայաստանի ազգային պատկերասրահ:

2002 թ. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն նշանակվեց գեղանկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը, որի եռանդուն աշխատանքի շնորհիվ պատկերասրահի գիտա-ֆոնդային, գիտա-կրթական, հանրահռչակման գործունեությունը ստացավ նոր թափ, թարմ շնչառություն: Նույն թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը արձակեց «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնելու մասին» հրամանը:

2004 թ. մայիսի 18-ին Լինսի հիմնադրամի օժանդակությամբ իրականացված վերանորոգումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը նոր մշտական ցուցադրությամբ իր դռները բացեց այցելուների առջև: Վերաբացումից ի վեր շուրջ ութ տարիների ընթացքում պատկերասրահն ապրում է բեղուն աշխատանքային կյանքով. անշուշտ նախևառաջ առաջադրվում է ակադեմիական թանգարանային գործունեության սկզբունքներով, այն է` հավաքել, պահպանել, ուսումնասիրել, ցուցահանդեսների և կատալոգների միջոցով հանրահռչակել գեղարվեստական արժեքները, սակայն սրա հետ մեկտեղ, Ազգային պատկերասրահն ընդլայնել է իր գործունեության շրջանակները:

2015 թ. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն նշանակվեց արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արման Ծատուրյանը, ով ձեռնամուխ եղավ պատկերասրահի գիտական ու ցուցահանդեսային գործունեության ակտիվացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:

Զբոսաշրջության ռեսուրսներ. ՀՀ թատրոններ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Առաջին Պետթատրոն) բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին, Երևանում, հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (ռեժ. Լևոն Քալանթար) բեմադրությամբ՝ որպես Առաջին պետական թատրոն։ Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումների» թատրոնից, հետագայում խումբը համալրվում է նոր դերասաններով։

Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը։ 1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով։ Թատրոնի հաջողությունները, հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվի Երևանում։

1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը։

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի քանդակային համակազմի ստեղծմանը քանդակագործ Արա Հարությունյանը ձեռնմուխ է եղել քանդակում շարժման և ժամանակիզգացողության պլաստիկ իմաստավորման բարդագույն խնդիրների ներդրմամբ։

Թատրոնի բեմադրած ներկայացումներ

1922 թ

Գաբրիել Սունդուկյանի«Պեպո» (ռեժ. Լևոն Քալանթար)

Ֆրիդրիխ Շիլլերի«Ավազակներ» (ռեժ. Լևոն Քալանթար)

Հաուպտմանի «Ջրասույզ զանգը»(ռեժ. Լևոն Քալանթար)

Մաքսիմ Գորկու«Հատակում» (ռեժ. Իսահակ Ալիխանյան)

Հեյերմանսի «Հույսի» կործանումը» (ռեժ. Լևոն Քալանթար)

Կառլո Գոլդոնիի«Հյուրանոցի տիրուհին»

Ֆուլդայի «Հիմար»

Հենրիկ Իբսենի«Ուրվականներ», «Նորա» (ռեժ. Վահրամ Փափազյան)

Գևորգյանի «Վարդազար» (ռեժ. Լևոն Քալանթար)

)

Պատանի հանդիսատես

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը բացվել է 1929 թվականի նոյեմբերի 29-ին Տիգրան Շամիրխանյանի գլխավորությամբ՝ Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ։ Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Արմեն Գուլակյանը և Տիգրան Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Առաջին թատերաշրջանի ընթացքում թատրոնը բեմադրում է 70 ներկայացում։

1958 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված փառատոններից մեկին և արժանանում մրցանակի։ 1961 և 1968թվականներին Երևանում և Բաքվում կրկին մասնակցում է փառատոնների և հաջողություն ունենում։ 1980 թվականին թատրոնը ստանում է կառավարական պարգև, երբ նշվում էր թատրոնի 50-ամյակը։

1980-1984 և 1986-1988 թվականներին թատրոնիգեղարվեստական ղեկավար է նշանակվում Երվանդ Ղազանչյանը, իսկ 1997 թվականին՝ Հակոբ Ղազանչյանը։

Բեմադրված ներկայացումները

«Գյուտարարներ»

«Պիոներիա»

«Ֆրից Բաուեր»

«Կրակե օղակում»

«Հորձանուտ»

«Ռևիզոր»

«Սեր և խարդավանք»

«Ագռավը»

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին։ Հիմնադիրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանն է։ Առաջինը բեմադրվել է «Լավատես ողբերգություն» պիեսը (ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան)։ Թատրոնն ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն՝ Մոսկվա, Թիֆլիս, Դոնի Ռոստով, Փարիզ, Լեոն, Նիս, Վալանս, Հալեպ, Բեյրութ, Լոնդոն, Լոս Անջելես, Գդանսկ, Գյուլա (Հունգարիա), Կրայովա (Ռումինիա), մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոների:

Թատերախմբի կազմում ընդգրկված են Արթուր Ութմազյանը, Գուժ Մանուկյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուսինե Կիրակոսյանը, Հովհաննես Բաբախանյանը և ուրիշներ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Խանդիկյանը։

Սյունիքի պատմամշակութային կոթողներ

Տաթևի վանական համալիր

Հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան, վանական համալիր:

Գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը:

Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը:

Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ:

Անգեղակոթ

Անգեղակոթը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն հարուստ է հնագիտական հուշարձաններով սկսած քարեդարյան հնագույն քարայր բնակատեղից մինչև մեր օրերը:

Դրանից հատկապես նշանավոր են “Վարդան Զորավար” սրբավայրը, որտեղ ըստ ավանդության 451թ. կանգ են առել ճակատամարտից վերադառցող հոգնաբեկ հայ զինվորները:

Անգեղակոթը հարուստ է 9-19-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերով ու տապանքարերով, կոթողներով ու մոտ մեկ տասնյակ եկեղեցիներով:

Դրանից նշանավոր են սբ Ստեփանոս կամ Պատիկ, սբ Հազարափրկիչ, սբ Վարդան, սբ Աստվածածին, ծաղկի Սուրբ, Սառենց Սուրբ եկեղեցիներն ու մատուռները: Ուշ միջնադարում Անգեղակոթը Մելիք Սաֆրազյանների մելիքության կենտրոնն էր: 1699թ. Իսրայել Օրու նախաձեռնությամբ Մելիք Սաֆրազի դղյակում հրավիրվել է Անգեղակոթի հայտնի ժողովը:

Հին Խնձորեսկ

Պատմական, հնագիտական և ազգագրական մեծ արժեք ունեցող հուշարձանախումբ: Գտնվում է Գորիս քաղաքից 10 կմ արևելք, ներկայիս Խնձորեսկ գյուղի մոտ:

Իր գեղատեսիլ բնությամբ ու նշանավոր հուշարձաններով հարուստ այս վայրը կարող է դառնալ զբոսաշրջության հանգրվան:

Պահպանվել են 5-20-րդ դարերի քարայր բնակավայրեր, 17-18-րդ դարերի սբ Թադևոս, սբ Հռիփսիմե, ՙԱնապատ՚ եկեղեցիները, աղբյուրներ, պարսպի մնացորդներ և այլ շինություններ:

Զորաց քարեր (Քարահունջ)

Քարահունջ, “Զորաց քարեր”, հնավայրը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, Երևան-Մեղրի մայրուղու աջ մասում:

Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու այս հնավայրում մեր թվարկությունից 7500 տարի առաջ եղել է Արաստծո սրբավայրը և ստղադիտարանը: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ բացվել է մ.թ.ա. 3-րդ – 1-ին հազարամյակների դամբարաններ: Պահպանվել են բնակելի տների և այլ շինությունների հետքեր: Հնավայրը շատ նմանություններ ունի արևմտաեվրոպական մեգալիթյան կառույցների, մասնավորապես, անգլիական Սթոունհենջի (Քարահունջ) հետ: Քարահունջը զբաղեցնում է հսկայական տարածք և պեղումներին այստեղ դեռ շատ անակնկալներ կարող են մատուցել։

Առողջարաններ

Արզնի

Արզնի առողջարանային հանգստավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Հրազդան գետի կիրճում, Երևանից դեպի հյուսիս, 23 կմ հեռավորության վրա: Արզնիում կլիման ցամաքային է՝ մեղմ ձմեռ (միջին ջերմաստիճանը հունվար ամսին` -5oC), զով, հաճելի ամառ (միջին ջերմաստիճանը հուլիս ամսին` +22oC), և երկարատև, տաք աշունով: Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով Արզնին գերազանցում է Կովկասի բոլոր կուրորտներին:
Արզնու հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթու-քլորիդա-հիդրոկարբոնատանատրիումային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները՝ ցածր բարոմետրիկ ճնշումով: Արզնի հանքային ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ (1.25-2.0 գ/լ) և հանքային տարրեր (8-10 գ/լ), հանդիսանում են արդյունավետ բուժման հիմնական գործոնները: 

ՀՀ բնական հուշարձաններ

Խնձորեսկի ճոճվող կամուրջ

Related image

Կամուրջը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ: Այն միմյանց կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են նաև Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։ Կամուրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամրջով միաժամանակ կարող են անցնել միջին քաշ ունեցող մոտ 700 մարդ։ Կամուրջից բացվում է չքնաղ տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Սուրբ Թադևոս եկեղեցին: Ի դեպ, կամրջով անցնելու համար պետք է ամուր նյարդեր և համարձակություն ունենալ:  Continue reading “ՀՀ բնական հուշարձաններ”