Համաշխարհային Զբոսաշրջային Կազմակերպություն

Կազմակերպության նպատակը

ՀԶԿ-ի նպատակն է՝ օժանդակել և զարգացնել կայուն զբոսաշրջությունը՝ նպաստելու համար տնտեսական զարգացմանը , միջազգային ըմբռնողությանը, խաղաղությանը, բարգավաճությանը, մարդկային իրավունքների հանդեպ ընդհանուր հարգանքին՝ անկախ ծագումից, կրոնից և սեռից: Հետապնդելով այս նպատակները՝ ՀԶԿ-ն յուրահատուկ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության ոլորտում զարգացող երկրների հետաքրքրություններին։( Նյութի աղբյուրը)

Միջազգային զբոսաշրջությունը

Միջազգային զբոսաշրջությունը ծառայությունների փոխանակման համեմատաբար արագ զարգացող ձև է: Այսպես` միայն XX դարի երկրորդ կեսին աշխարհի միջազգային զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 40անգամ: 
Զբոսաշրջության այսպիսի բուռն զարգացման կարևորագույն նախադրյալն աշխարհի, հատկապես զարգացած երկրների բնակչության կենսամակարդակի բարձրացումն է, որն իր հերթին մեծացնում է զբոսաշրջության պահանջարկը: Կարևոր դեր են կատարում նաև անձնական օգտագործման ավտոմեքենաներ և տրանսպորտի այլ միջոցներ ունեցող մարդկանց թվի աճը, մարդկանց ազատ ժամանցի մեծացումը, զբոսաշրջության նյութական հիմքի` հյուրանոցների, քեմփինգների, մոթելների, ավտոբուսների թվի աճը: Զբոսաշրջության աճը պայմանավորող մյուս նախադրյալը բնակչության պահանջարկը ձևավորող պատճառների փոփոխությունն է: Եթե նախկինում մարդիկ շրջագայում էին զուտ իրենց շրջակա միջավայրը կարճ ժամանակով փոփոխելու բնազդային ձգտմամբ, ապա ներկայումս այդ ձգտմանն ավելացել են նաև մարդկանց աշխատանքի ու կենցաղային պայմանների բարդացումը, նյարդային լարվածության բարձրացումը, քաղաքային պայմաններում  ֆիզիկական ուժերի վերականգնման հնարավորության գրեթե բացակայությունը: Այդպիսի պայմաններում միայն զբոսաշրջության և հանգստի շնորհիվ են վերացվում լարված աշխատանքի գործընթացում և միապաղաղ կյանքում մարդկանց մեջ առաջացած սթրեսն ու հոգնածությունը:

Վերջապես` զբոսաշրջության զարգացման տնտեսական կարևոր պատճառ է նաև այդ ոլորտի բարձր եկամտաբերությունը (մեկ  զբոսաշրջիկի  հաշվով` շուրջ 1000 դոլար եկամուտ):  Զբոսաշրջությունը մեծաթիվ երկրների տնտեսության կարևոր հատվածն է:ՕրինակԱյդ երկրներում ձևավորվել են զբոսաշրջության տարբեր տեսակի շրջաններ` ծովափնյա, լեռնադահուկային և ծովային ճանապարհորդական, քաղաքների այցելության, էկոլոգիական, կրոնական ուխտագնացության և այլն: Աշխարհի միջազգային զբոսաշրջիկների ընդհանուր թվի մեջ շատ մեծ են Եվրոպայի, այնուհետև` Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի (հատկապես Չինաստանի և Ճապոնիայի) բաժինները: (Նյութի աղբյուր)

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Երկրի մրցունակությունը պայմանավորված է մրցակցային առկա առավելությունների կառուցվածքով: Մրցակցային առավելությունների ողջ բազմազանությունը կարելի է դասակարգել ըստ չորս տեսակների`  

1. ռեսուրսային, 
2. տեխնոլոգիական 
3. կառուցվածքային 
4. տնտեսական քաղաքականության արդյունավետություն 
 

Ռեսուրսային առավելությունների հիմքում երկրում առկա արտադրության գործոններն են` բնական ռեսուրսներ, աշխատուժ և այլն, դրանց օգտագործման արդյունավետությունը: Տեխնոլոգիական առավելությունները հիմնված են գիտելիքների, տեխնոլոգիաների, ներդրումների վրա, որոնք ապահովում են ժամանակակից մրցակցային առավելությունների ողջ համալիրը` սկսած մեկ կամ մի քանի ճյուղերում տեխնոլոգիական առաջընթացի ապահովումից (մասնակի տեխնոլոգիական առավելություն) մինչև ողջ երկրի տեխնոլոգիական առաջատարություն: Արդյունավետ տնտեսական զարգացում հնարավոր է ապահովել նաև երկրի բարենպաստ տնտեսական միջավայրի և համապատասխան սոցիալ-քաղաքական մթնոլորտի շնորհիվ, որոնք կնպաստեն տնտեսության նորամուծական հնարավորությունների բացահայտմանը: Ժամանակակից զարգացած երկրների մրցունակությունն առավելապես հիմնված է տեխնոլոգիական մրցակցային առավելությունների վրա, իսկ զարգացող երկրներինը` ռեսուրսային:  

Զբոսաշրջությունն այսօր տնտեսական համալիր ոլորտ է, որն աշխարհի բազմաթիվ երկրներում վերածվել է արագ զարգացող ճյուղի: Զբոսաշրջության ժամանակակից արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության խոշորագույն, բարձրարդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից է, որը կապիտալ ներդրումների արդյունավետությամբ զիջում է միայն նավթագազարդյունաբերությանը և ավտոմեքենաշինությանը:  

Զբոսաշրջությունը տնտեսության ծառայությունների բնագավառի առաջատար և առավել կայուն զարգացող ճյուղերից է: Համաշխարհային տնտեսության ամենադինամիկ զարգացող և առավել շահութաբեր այս ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերն իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համամասնական զարգացման վրա: 

Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության այլ գերակա ճյուղերի համակարգում մեծ կարևորություն ունի մի քանի պաճառներով: Դրանք են.  
1. Հայաստանի պատմամշակութային և բնական հարստությունը ինքնին մրցակցային պոտենցիալ առավելություն է:  
2. Միջազգային ծառայությունների վաճառքի առումով` զբոսաշրջությունը զբաղեցնում է առաջին տեղը, իսկ մի շարք զարգացած երկրներում այն դարձել է ազգային եկամտի և շահույթի ծանրակշիռ հոդված (13-40%): Օգտագործելով զբոսաշրջային ներուժը` ՀՀ-ն հնարավորություն կունենա էապես բարելավելու իր առևտրական հաշվեկշիռը:  
3. Զբոսաշրջությունը ֆինանսական հոսքեր, ներդրումներ է ուղղում դեպի մարզեր՝ ապահովելով համաչափ զարգացում:  
Տնտեսության մեջ զբոսաշրջության նշանակությունը հետևյալն է`  
• Արտաքին առևտրի դրական հաշվեկշիռ. զբոսաշրջությունն այն միակ հիմնական ոլորտն է, որտեղ զարգացող երկրների արտաքին առևտրի հաշվեկշիռը պահպանվում է դրական:  
• Բազմարկչի էֆեկտ. զբոսաշրջությունն օժտված է հզոր բազմարկչային էֆեկտով, որ զարգացող երկրների համար տնտեսական զարգացման աղբյուր է:  
• Համեմատական արժեք. զարգացող երկրներում, որտեղ զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է, մեծ տեղ է զբաղեցնում ՀՆԱ-ի մեջ, ինչպես նաև զբաղվածության և արտահանումից ստացված եկամուտներում գերազանցել է ավանդական տնտեսական գործունեությանը:  
• Աշխատատեղերի ստեղծում. միջազգային զբոսաշրջության արագ զարգացումը հանգեցրել է մեծաթիվ աշխատատեղերի ստեղծմանը: Զբոսաշրջությունը կարող է ուղղակիորեն ստեղծել աշխատատեղեր` հյուրանոցներում, ռեստորաններում, ժամանցի վայրերում, տրանսպորտային համակարգում և հուշանվերների վաճառքի կետերում, իսկ անուղղակիորեն` զբոսաշրջության հետ առնչվող ձեռնարկություններում (սննդի արդյունաբերություն, ծառայություններ, առևտուր):  

Զբոսաշրջությունը այսօր աշխարհում նպաստում է 231 մլն մարդկանց զբաղվածությանը, որը մոտավորապես կազմում է ամբողջ աշխարհի զբաղվածների 8.3%-ը:  

• Ներդրումների խթանում. զբոսաշրջությունը կարող է մեծ խթան հանդիսանալ ներդրումների ներգրավման համար, որն իր դրական ազդեցությունն է թողնում տնտեսության մյուս ճյուղերի վրա (արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, քաղաքաշինություն, կրթություն):  
• Աղքատության հաղթահարում. զբոսաշրջությունը նպաստում է տնտեսական գործունեության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, այդ թվում՝ գյուղական համայնքներում կամ տնտեսապես անբարենպաստ այլ վայրերում։ 

2013 թ. հունվար-հունիս ամիսներին ներգնա զբոսաշրջության վերաբերյալ տվյալներ 

2013 թ. հունվար-հունիսին ներգնա ճանապարհորդների միջին ծախսերի նպատակայնության բաշխվածությունն ըստ ուղղությունների, ԱՄՆ դոլար 

Հայաստանի Հանրապետության oրենքը մշակութային oրենսդրության հիմունքների մասին։

Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են`

1) ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը.

2) կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները.

Հայաստանի Հանրապետության oրենքը մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մաuին։

Հոդված 1.Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին օրենքի կարգավորման ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է մշակութային արժեքների արտահանման և ներմուծման ընթացքում ծագող հարաբերությունները, ներառյալ` մշակութային արժեքների ապօրինի արտահանման կամ ներմուծման կանխումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պետական մարմինների իրավասությունները:

Հայաստանի Հանրապետության oրենքը ոչ նյութական մշակութային ժառանգության մասին։

Հոդված 1.Օրենքի կարգավորման ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և զարգացման գործընթացներում ծագող իրավահարաբերությունները, ներառյալ՝ ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, ուսուցման, տարածման, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, սահմանում է այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց մասնակցության ընթացակարգերը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։Հոդված 2.Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

5.1. Կազմակերպության փաստաթղթաշրջանառության հիմնական պահանջները

Փաստաթղթավորումը փաստաթղթերի ստեղծման և ձևավորման գործընթաց է։ Ներկայիս կառավարչական պրակտիկայում օգտագործվում են գրառման որևէ եղանակով ստեղծված (ձեռագիր, տպագիր, համակարգչային, գրաֆիկական, նկարչական), ձայնագրման, տեսագրման եղանակներով արտահայտված, մագնիսական կրիչների, օպտիկական սկավառակների վրա ամրագրված փաստաթղթեր: Փաստաթուղթը ժամանակի և տարածության մեջ տեղեկատվության
ամրագրման և հաղորդման համար մարդու կողմից ստեղծված որոշակի
տվյալներով նյութական օբյեկտ է:
Փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումը մեկնաբանվում է որպես «փաստաթղթաշրջանառության կազմակերպում», այսինքն՝ կազմակերպության ընթացիկ գործունեությունում փաստաթղթերի պահպանում և օգտագործում:

Փաստաթղթերի հետ աշխատանքի տեխնոլոգիան ներառում է.

 փաստաթղթերի ընդունումն ու սկզբնական մշակումը
 նախնական դիտարկումն ու բաշխումը
 գրանցումը

 կատարման վերահսկումը
 տեղեկատվական աշխատանքը
 առաքումը
 համակարգումը (գործի կազմումը) և փաստաթղթերի ընթացիկ պահպանումը:

Փաստաթղթաշրջանառությունը
կարգավորելու, փաստաթղթերի թվաքանակը կրճատելու ու դրանց որակը բարձրացնելու, փաստաթղթային լրատվությունը ժամանակակից տեխնիկական միջոցներով մշակելու պայմաններ ստեղծելու, կառավարման ապարատի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվում են փաստաթղթերի հետ աշխատանքների կազմակերպման նկատմամբ միասնական նորմեր ու պահանջներ: Փաստաթղթաշրջանառությունը գործավարության հիմնական օղակներից մեկն է: Այն որոշում է ոչ միայն փաստաթղթերի շարժման մակարդակները այլև այդ շարժման արագությունը:

Փաստաթղթավորումը և փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի կազմակերպումը կոչվում է գործավարություն:

Ժամանակակից գործավարությունը ներառում է՝

 փաստաթղթերի ժամանակին ստեղծման և ճիշտ ձևավորման ապահովումը (փաստաթղթավորումը),

 փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի կազմակերպումը (ստացումը, գրանցումը, հաշվառումը, մշակումը, փոխանցումը, վերահսկումը, պահպանումը, համակարգումը, փաստաթղթերի նախապատրաստումը արխիվ հանձնելուն, ոչնչացումը):

Գործավարության մեջ փաստաթղթաշրջանառությունը համարվում է հաղորդակցման գործառույթ, որի իրագործումը պետք է համապատասխանեցվի գործավարության ընդհանուր նպատակներին, այսինքն` կառավարման ապարատի գործունեության տեղեկատվական ապահովմանը, դրա փաստաթղթավորմանը, նախկինում ստեղծված տեղեկատվության պահպանմանն ու օգտագործմանը: Փաստաթղթերի հետ աշխատանքը կազմակերպելիս անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ-ում գործող չափորոշիչ փաստաթղթերով, պետական ստանդարտներով, որոնք հնարավորություն կընձեռեն խուսափել նույն գործընթացների վերաբերյալ տարբեր մոտեցումներից և միօրինակություն կմտցնեն կառավարման ապարատի փաստաթղթային ապահովման հարցերում:

Մեր երկրում գործավարության բնագավառում բարձրագույն իրավական նշանակություն ունեն ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենքները:

Օրենսդրական, նորմատիվային և մեթոդական փաստաթղթերի հիման վրա յուրաքանչյուր կազմակերպություն սահմանում է փաստաթղթերի հետ աշխատանքի իր պահանջները, որոնք արտացոլվում են նրա կանոնադրությունում, հիմնական դրույթներում, կանոնակարգերում,
հրահանգներում:

Դրանցում ամրագրվում են փաստաթղթավորման որոշակի կանոնները, որոնցից են.

 փաստաթղթերի ձևավորման ընթացակարգերում պաշտոնատար
անձանց և առանձին աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները,

 կառավարման ապարատում օգտագործվող փաստաթղթերի կազմը,

 ղեկավարի, նրա տեղակալների և միջին օղակների ղեկավարների իրավասությունները, կարգադրական բնույթի տարբեր փաստաթղթերի
հրատարակման հարցում նրանց իրավունքները,

 փաստաթղթերի ստորագրման, համաձայնեցման, վավերացման կարգը,

 փաստաթղթերի ձևավորմանը ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց հետ աշխատանքի պահանջները, դրանց հետ աշխատանքի կարգը:

Անկախ փաստաթղթավորման եղանակից, կառավարչական գործունեության ոլորտում կիրառվող փաստաթղթերին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.

 փաստաթղթերի իրավական ուժի ապահովումը,
 փաստաթղթերի օպերատիվ կատարման պայմանների ստեղծումը,
 փաստաթղթերի ստեղծման, պատճենահանման, մշակման համար համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործման հնարավորությունների ստեղծումը:

Կառավարչական զանազան գործողությունները հատուկ նշանակություն ունի կազմակերպակարգադրական բնույթի
փաստաթղթերի համակարգը, քանի որ դրա մեջ մտնող փաստաթղթերը
կիրառվում են կառավարման բոլոր մակարդակների կազմակերպություններում և հիմնարկներում, գործունեության ուղղություններում, սեփականության ձևերում: