Ընտանեկան իրավունք

Картинки по запросу ընտանեկան իրավունք

Ընտանեկան իրավունքիրավունքի առանձին ճյուղ, որը առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։ Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։ Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց։ Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն է համարվել. այդ իրավունքը փոխանցվել է ավագ որդուն։ Ավատատիրական շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվել են աշխարհիկ և կանոնական իրավունքի նորմերով։ Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր է ճանաչվել։ Արգելվել է բազմակնությունը, այլադավանի հետ ամուսնությունը և այլն։ Պարտադիր էին ամուսնանալու որոշակի տարիքը, փոխադարձ համաձայնությունը, ամրագրված էին երեխաների նկատմամբ հոր իշխանությունը և նրա անձնական ու գույքային իրավունքները։

Իրավունքի նորմեր

Իրավական նորմ, իրավունքի սկզբնական միավոր։ Այն սահմանում է մարդկային վարքագծի համապատասխան կանոններ, տվյալ նորմով սահմանված իրավաբանական փաստերի առկայության դեպքում։ Իրավական նորմը այլ նորմերից տարբերվում է նրանով որ այն սանկցիավորվում է (դրա կիրառությունը ապահովում է) պետական հարկադրանքի ապարատի միջոցով։ Այն իր ամրագրումը ստանում է պետական պաշտոնական ակտերում՝ սահմանադրություն, օրենսգրքեր, օրենքներ, նախագահի որոշումներ և այլն։