Ինչպիսի՞ն պետք է լինի Երևանի բրենդը զբոսաշրջիկներին գրավելու և քաղաքային զբոսաշրջությունը զարգացնելու համար

Զբոսաշրջությունն էական նշանակություն ունի քաղաքների զարգացման գործում, քանի որ նպաստում է ենթակառուցվածքների բարելավմանը, բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացմանը, զբաղվածության և եկամուտների ապահովմանը և այլն:

Զբոսաշրջության զարգացման միտումներն աշխարհում. Ինչպիսի՞ն կլինեն ապագա զբոսաշրջիկները

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտ­նե­րից է: Ինչպես փաստում է վիճակագրությունը՝ 1950թ. միջազգային զբոսաշրջիկների թիվը կազմել է 50 մլն, 2000թ.՝ 674 մլն, իսկ 2017թ.՝ 1326 մլն մարդ, ինչն ըստ կանխա­տե­սումների՝ 2030թ. կհասնի 1,8 միլիարդի:

Աղյուսակ 1. Զբոսաշրջիկների թիվն աշխարհում, 1995-2017թթ. (մլն մարդ)

2017թ. զբոսաշրջային ճանապարհորդությունների 57%-ը եղել է օդային հա­ղորդակցմամբ, 37%-ը՝ ավտոճանապարհային, 4%-ը՝ ջրային, 2%-ը՝ երկաթուղային:

Զբոսաշրջության ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական. Կայուն զբոսաշրջության անհրաժեշտությունը

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության արագ զարգացող ոլորտներից է: Չնայած զբոսաշրջության աճին և դրա բերած օգուտներին՝ այն նաև բացասական հետևանքներ ունի: Նախորդ վերլուծականներից մեկում արդեն անդրադարձել ենք զբոսաշրջության զարգացման միտումներին, ուստի այս վերլուծականում ամփոփ կանդրադառնանք զբոսաշրջության դրական և բացասական ազդեցություններին տնտեսության, շրջակա միջավայրի, սոցիալ-մշակութային պայմանների վրա:

Զբոսաշրջության հնարավոր դրական ազդեցություններից են.

· այն շատ երկրների համար եկամտի (նաև հարկային եկամտի) աղբյուր է,

· նպաստում է ներդրումների ներհոսքին,

· ունի բազմարկչի էֆեկտ,

· շատ երկրների ծառայությունների և արտահանման ծավալում մեծ կշիռ ունի,

· նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը,

· նպաստում է տնտեսության այլ ոլորտների և տարածաշրջանների համաչափ զարգացմանը,

· ստեղծում է աշխատատեղեր, նպաստում է աղքատության հաղթա­հար­մանը,

· նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանը և զարգացմանը,

· նպաստում է միջմշակութային հաղորդակցմանը, և այլն:

Զբոսաշրջության հնարավոր բացասական ազդեցություններից են.

· կարող են վտանգվել էկոհամակարգերը,

· զբոսաշրջային վայրերում շատանում է մարդկանց թիվը՝ նպաստելով երթևեկության ավելացմանը, աղմուկի և աղտոտման մեծացմանը,

· ենթակառուցվածքները կենտրոնանում և զարգանում են զբոսաշրջային դեստինացիաներում,

· ճնշում է գործադրվում կոմունալ ենթակառուցվածքների վրա,

· կարող են վտանգվել համայքների ազգային ավանդական, մշակութային արժեքները,

· չի նպաստում սակավ ռեսուրսների՝ հողի և ջրի ռացիոնալ օգտագործմանը,

· զբոսաշրջությունը կարող է լինել ոչ կայուն եկամտի աղբյուր, օրինակ սեզոնային զբաղվածության դեպքում,

· նպաստում է օդի և շրջակա միջավայրի աղտոտմանը,

· ճնշում է գործադրում բնական ռեսուրսների վրա,

· նպաստում է կլիմայի փոփոխությանը (զբոսաշրջությունը ապահովում է ածխածնի երկօքսիդի (CO) համաշխարհային արտանետումների 5%-ը, որի շուրջ 70-75%-ը տրանսպորտի, իսկ 20-25%-ը հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության հետևանք է),

· կարող է աճել ահաբեկչության, հանցավորության, սեռական շահագործման մակարդակը, և այլն:

Զբոսաշրջության բացասական հետևանքները մեղմելու, կանխելու նպատակով շուրջ երկու տասնամյակ առաջ կիրառության մեջ մտավ կայուն զբոսաշրջություն հասկացությունը: Մինչ այդ կիրառվում էին տարբեր հասկացություններ՝ բնության զբոսաշրջության, կանաչ զբոսաշրջություն, էկոզբոսաշրջություն, փափուկ զբոսաշրջություն (Soft tourism), հավասարաչափ զբոսաշրջություն (Equitable tourism), պատասխանատու զբոսաշրջություն, որոնք իրենց նպատակներով ամբողջությամբ չեն արտացոլում կայուն զբոսաշրջության գաղափարը:

1987թ. ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման համաշխարհային հանձնաժողովը Brundtland-ի զեկույցում ընդունեց կայուն զարգացման հետևյալ սահմանումը. «Կայուն զարգացումը բավարարում է ներկա սերունդների կարիքները՝ առանց սահմանափակելու հաջորդ սերունդների կարողությունը՝ բավարարելու իրենց կարիքները»:

1992թ. Ռիո դե Ժանեյրոյում, հաշվի առնելով այս սահմանումը, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսում 179 երկրների համար որպես ընդհանուր բնապահպանական, սոցիալական և տնտեսական զարգացման ուղեցույց մշակվեց Agenda 21-ը: Այն բաղկացած է 4 մասից (Սոցիալական և տնտեսական ասպեկտներ, Ռեսուրսների պահպանում և ռացիոնալ օգտագործում զարգացման նպատակով, Բնակչության հիմնական խմբերի դերի ամրապնդում, Իրականացման միջոցներ) և ուղղված է շրջակա միջավայրի բարձր որակի և աշխարհի բոլոր ազգերի համար առողջ տնտեսության ապահովմանը:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կայուն զբոսաշրջությունը բնորոշում է որպես զբոսաշրջություն, որը լիովին հաշվի է առնում իր ներկա և ապագա տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունները` հասցեագրելով այցելուների, արդյունաբերության, շրջակա միջավայրի և հյուրընկալող համայնքների կարիքները:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը և Շրջակա միջավայրի ծրագիրը մշակել են կայուն զբոսաշրջության 12 նպատակ՝ տնտեսական կենսունակություն, տեղական զարգացում, որակյալ զբաղվածության, սոցիալական հավասարություն, այցելուի բավարարվածություն, տեղական վերահսկողություն, համայնքի բարեկեցություն, մշակութային հարստություն, ֆիզիկական ամբողջություն, կենսաբազմազանություն, ռեսուրսների արդյունավետություն, բնապահպանական մաքրություն: Նշված նպատակների իրականացման համար ԶՀԿ-ն մշակել է հինգ հիմնասյուն՝ Զբոսաշրջության քաղաքականություն և կառավարում; Տնտեսական գործունեություն, ներդրումներ և մրցունակություն; Զբաղվածություն, արժանապատիվ աշխատանք և մարդկային կապիտալ; Աղքատության նվազեցում և սոցիալական ներառում; Շրջակա միջավայրի և մշակութային կայունություն:

Անշուշտ, զբոսաշրջությունը յուրաքանչյուր երկիրում ունի և´ դրական, և´ բացասական ազդեցություն: Ուստի կայուն զբոսաշրջության հայեցակարգի նեդրումը խիստ հրատապ խնդիր է ամբողջ աշխարհում:

Պետք է նշել, որ Հայաստանում ևս կայուն զբոսաշրջության զարգացումը խիստ կարևոր խնդիր է: Դեռևս 2008թ. ընդունված Զբոսաշրջության զարգացման հայեցակարգում նշված է, որ զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջության կայուն զարգացում: Կայուն զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ զբոսաշրջային ուղղությունները զարգանում են հիմնականում զբոսաշրջային ռեսուրսների հիման վրա` բնական, պատմամշակութային, մարդկային, առանց որոնց պահպանության և վերարտադրության զարգացում ապահովել հնարավոր չէ:

Հայաստանում անհրաժեշտ է կայուն զբոսաշրջության զարգացման հայեցակարգի մշակում՝ հաշվի առնելով կայուն զբոսաշրջության վերոնշյալ 12 նպատակները և 5 հիմնասյուները, որի իրականացմանը պետք է լծվեն բոլոր շահագրգիռ կողմերը: Կայուն զբոսաշրջության իրականացման համար կարևոր է և´ պետության, և´ մասնավոր հատվածի, և´ տեղական համայքների, և´ զբոսաշրջիկների, և´ ոլորտի հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Կայուն զարգացման համար անհրաժեշտ է մարդկանց մտածելակերպի, կենսակերպի, վարքագծի, արմատացած արժեքային համակարգի փոփոխություն: Առաջնահերթ խնդիր է հասարակական գիտակցության ձևավորումը, ինչպես նաև էկոկրթության և կայուն զբոսաշրջության այլ ասպեկտների վերաբերյալ գիտելիքների ապահովումը: Զբոսաշրջային կազմակերպությունները պետք է ներդնեն կանաչ վկայականները կամ էկոպիտակները, օգտագործեն վերականգնվող էներգիայի աղբյուրներ, պետք է ապահովել կայուն աղբահանություն և աղբի վերամշակում, էլեկտրական կամ հիբրիդային տրանսպորտային միջոցների շահագործում, և այլնԿայուն զբոսաշրջության զարգացումը պետք է նպաստի երկրի սոցիալ-տնտեսական, մշակութային, բնապահպանական զարգացմանը: Այն պետք է նպաստի աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության մակարդակի կրճատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, տարածքային համաչափ տնտեսական զարգացմանը, ներդրումների իրականացմանը մարզերում, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, բնության և շրջակա միջավայրի պահպանությանը, մշակութային արժեքների պահպանմանը, մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, համայքների զարգացմանը, տնտեսության այլ ոլորտների զարգացմանը, և այլն։ Ինչ խոսք, Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման վերլուծությունը բավականին լայնածավալ թեմա է՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, ուստի դրանց առավել հանգամանալից կանդրադառնանք հետագա վերլուծականներում: (Նյութը վերցրել եմ Տնտեսագետ հրատարակչության բաց կայքից)

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Համաշխարհային տնտեսության ժամանակակից
զարգացումները և հատկապես տնտեսությունների
փոխկապվածությունը մեծացնող համընդհանրացման
գործընթացները, ապրանքային և ֆինանսական համաշխարհային շուկաների ձևավորումը արդիական են
դարձնում երկրների միջազգային մրցունակության
բարձրացման հիմնախնդիրը: Տնտեսության մրցունակության խնդիրների ուսումնասիրության արդիականությունը ազգային նշանակության հիմնահարցերից
է, քանի որ սերտորեն կապված է երկրի տնտեսական
զարգացման և բնակչության կենսամակարդակի
բարձրացման հետ:
Ազգային տնտեսության մրցունակության մակարդակի որոշման և դրա բարձրացման հիմնախնդիրները էլ ավելի սրվեցին 2008-2009 թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ համաշխարհային, ինչպես նաև առանձին երկրների տնտեսությունների զարգացման ընթացքում հիմնարար փոփոխություններ տեղի ունեցան: Դրանք արտահայտվեցին
մրցունակության գնահատման մեթոդաբանության
մեջ ևս, քանի որ պարզվեց, որ մինչ այդ հաշվի չէին
առնվում այն գործոնները, որոնք ազդում էին ազգային տնտեսության ունակության վրաարտադրել միջազգային շուկայում մրցունակ ապրանքներ և ծառայություններ, որոնք միաժամանակ կարող են նպաստել սեփական քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Ներկայումս առանձին երկրների տնտեսությունների մրցունակության վարկանշման և բարձրացման արդյունավետ եղանակների վերաբերյալ հարցերը լուծվում են համաշխարհային տնտեսության փոփոխական միջավայրում: Այս առումով, ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո յուրաքանչյուր երկիր, որի խնդիրը տնտեսության մրցունակության բարձրացումն է, պետք է մշակի ռազմավարություն անորոշության բարձր աստիճանի պայմաններում: Սակայն, մյուս կողմից, անհնար է նաև հետաձգել այդ հարցի 4 լուծումը, քանի որ այն անմիջական կապ ունի երկրի զարգացման մյուս կարևոր հիմնահարցերի, մասնավորապես՝ տնտեսական և սոցիալական կայուն զարգացման, բնակչության կենսամակարդակի բարելավման հետ: Չնայած միջազգային մրցունակության խնդիրների ուսումնասիրությունը բավական երկար պատմություն ունի, սակայն դրա կարևորությունը մեծացել է հատկապես վերջերս, քանի որ աշխարհի երկրների մեծ մասի տնտեսությունները ներքաշվել են մրցակցային պայքարի մեջ: Մրցունակության հիմնախնդիրները ուսումնասիրվում են հայտնի տնտեսագետների և խոշոր միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց գործունեությանը նպաստում են ավելի քան 100 երկրների ազգային ինստիտուտներ: Այն երկրները, որոնց մրցունակությունը բարձր է գնահատվում, արտադրում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 90%-ը1: Հարաճուն, ինտեգրվող և բաց համաշխարհային տնտեսության համատեքստում մրցունակության ապահովումը դարձել է առաջնահերթություն թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների համար: Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ գոյություն ունեն մրցունակության հասկացության մի շարք սահմանումներ: Առավել ընդհանուր իմաստով, մրցունակությունն ուրիշներից առաջ անցնելու հնարավորությունն է օգտագործելով սեփական
առավելություններըառաջադրված նպատակներին հասնելու համար2: Հիմնախնդրով զբաղվող հետազոտողները նշանակալի ավանդ են ներդրել մրցակցության և մրցունակության տեսությունների զարգացման գործում: Մրցակցության տեսությունը առաջին անգամ ընդ1 Швандар К.В., Современные тенденции формирования международной конкурентоспособности национальной экономики. /Автореферат диссертации на соискание ученой степени доктора экономических наук. Москва, 2011, с. 2. 2 Долинская М. Г., Соловьев И. А. Маркетинг и конкурентоспособность промышленной продукции. М.: Издательство стандартов, 2007, с. 9. 5 հանրացրել է Ա. Սմիթը3, որը հետագայում զարգացրել են Դ. Ռիկարդոն4, Է. Չեմբեռլենը5: Մ. Պորտերը6, Ի. Անսոֆը7, Ռ. Ֆատխուտդինովը8 հետազոտեցին ոչ միայն մրցակցության և մրցունակության բնույթը, այլ նաև մրցունակության ապահովման խնդիրները: ՀՀ տնտեսության կամ դրա առանձին ճյուղերի մրցունակության հիմնախնդիրը այսօր օրակարգային է համաշխարհային շուկային ՀՀ ինտեգրման գործընթացների համատեքստում: Սույն աշխատության մեջ ՀՀ զբոսաշրջության ոլորտի մրցունակության բարձրացման դիտարկումը խթան կհանդիսանա թե՛ փոխկապակցված ճյուղերի և ենթակառուցվածքների (զբոսաշրջությունն ուղղակիորեն և անուղղակիորեն փոխկապված է տնտեսության 10-35 ճյուղերի հետ), թե՛ ներդրումների և գործընկերային պայմանագրերի ավելացման համար: Հարվարդի բիզնես դպրոցի ուսումնասիրությունները վկայում են, որ զարգացող տնտեսությունների համար զբոսաշրջությունը հզոր խթան է տնտեսության բազմատեսակացման և զարգացման տեսանկյունից: Այն դեպքում, երբ զարգացած տնտեսություններում զբոսաշրջիկների քանակը տարեկան ավելանում է միջինը 4,1%-ով, զարգացող տնտեսություններում աճը հասնում է 6.5%-ի (ՀՀ-ում վերջին 5 տարիներին տարեկան միջին աճը կազմել է 10,6%): Զարգացող տնտեսությունների զբոսաշրջությունից մուտքերի տարեկան աճը հասնում է 9,7%-ի, երբ համաշխարհային միջին ցուցանիշը չի գերազանցում 3 Adam Smith, LL.D. and F.R.S. An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations. London: W.Strahan, and T. Cadell, in the strand. 1776, 510 p. 4 David Ricardo. On the Principles of Political Economy and Taxation. London: John Murray, 1817, 589 p. 5 Edward Chamberlin. The Theory of Monopolistic Competition. Harvard University Press. 1933, 213 p. 6 Michael E. Porter. Competitive Advantage of Nations. NY: The Free Press. 1990, 896 p. 7 H. Igor Ansoff. Corporate Strategy: An Analytic Approach to Business Policy for Growth and Expansion. NY: McGrow-Hill, 1965, 241 p. 8 Раис А. Фатхутдунов. Стратегическая конкурентоспособность /учебник/. М: Экономика, 2005, 504 с. 6 6.3%-ը9: ՀՀ-ում այս ցուցանիշը դեռևս չի հաշվարկվում: Հաշվի առնելով զբոսաշրջության ուղղակի և անուղղակի ազդեցությունը տնտեսության բազմակողմանի զարգացման վրա՝ արդիական ենք համարում զբոսաշրջության մրցունակության գերակայությունների բացահայտումը՝ միջազգային շուկայում ՀՀ դերակատարման բարձրացման նպատակով: Մրցունակության բարձրացումն այսօր լուրջ խնդիր է բազմաթիվ երկրների համար։ Ամեն տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները գնահատում են աշխարհի երկրների մրցունակության գործոնները զբոսաշրջության և ճանապարհորդությունների ոլորտում: Գնահատումն իրականացվում է Միջազգային ավիափոխադրումների ասոցացիայի, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, հիմնվելով այնպիսի միջանկյալ ցուցանիշների վրա, ինչպիսիք են հյուրանոցային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացվածությունը, իրավական կարգավորումը, քաղաքական կայունությունը, բիզնեսի անվտանգությունը, զբոսաշրջության զարգացման գործընթացում պետական աջակցությունը, երկրում զբոսաշրջության գրավչությունը և ի վերջո՝ անվտանգությունը: Այսպիսով՝ զբոսաշրջության մրցունակության մակարդակը երկրի զարգացման կարևոր ցուցանիշներից է: Սույն հետազոտությունն իրագործվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ հետևյալ հեղինակային կազմով. Յու.Մ. Սուվարյան թեմայի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ն.Հ. Շահնազարյան, Խ.Ա. Մխիթարյան, Ռ.Ա.
Հայրապետյանտնտեսագիտության թեկնածուներ, դոցենտներ, Հ.Հ. Համբարձումյան, Մ.Վ. Առաքելյան
գիտաշխատողներ:(Նյութի աղբյուրը)

16.03-20.03

1. Զբոսաշրջային ապահովագրության տեսակները, առանձնահատկությունները․ ռիսկերը։

2. Զբոսաշրջային ապահովագրական հայտնի համաշխարհային ընկերությունները։

3. ՀՀ ապահովագրության շուկան, ապահովագրական ընկերություններն ու զբոսաշրջային ապահովագրությունների տեսակները։

1․ Անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները՝ սպասարկման բոլոր ծառայությունների իրականացման համար։

2․ Պարտադիր պահպանության ենթակա փաստաթղթերի, նյութերի և այլ հիմքերի անվանացանկը։

3․ Սպասարկման ծառայություններ իրականացնող սուբյեկտներին (անձակազմին) ներկայացվող պահանջները (կրթական, մասնագիտական, աշխատանքային, առողջապահական, արտաքին տեսքի, վարվելակերպի և այլն):Posted in Զբոսաշրջության ոլորտի միջազգային կարգավորումներըԾառայությունների կազմակերպման հիմքերը և իրավական կարգավորումը

Աշխատանքային իրավահարաբերությունների ընթացքում առաջացած քաղաքացիական և վարչական պատասխանատվության դեպքերը։

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով հարկային մարմնին որպես լիազոր ճանաչելու անհրաժեշտությամբ:

Աշխատանքային իրավահարաբերությունների կարգա-վորման հիմնական նորմերը՝ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 114-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

Աշխատանքային և մասնագիտական գործունեության համար կիրառվող ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի նորմերը։

Հոդված 1.Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:

2. Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

Հոդված 2.Աշխատանքային օրենսդրության նպատակը

Աշխատանքային օրենսդրության նպատակն է`

1) սահմանել ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները.

2) նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը.

3) պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:

18.02

Սպասարկման ծառայությունների առկայությունը առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, դրանց անհրաժեշտությունը։

Սպասարկման ծառայությունների առանձնահատկությունները՝ ըստ կազմակերպության ձևի և նպատակների։

Սպասարկման ծառայությունների կառավարման մակարդակները։

11.02

Սպասարկման ծառայությունները՝ որպես արդյունավետությանն օժանդակող համակարգ։

Սեփականության տարբեր ձևերը պետության մեջ

Կազմակերպությունների ստեղծման կազմակերպաիրավական ձևերը