Թևավոր խոսքեր

Լեռը մուկ ծնեց֊ վերնագրվում է Եզոպոսին, օգտագործվում է երբ սպասելիքները շատ են արդյունքները քիչ շատ խոսում են, քիչ կատարում։

Անթեյ֊ ըստ հունական դիցաբանության Անթեյը ծովերի Աստված Պոսեյդոնի և երկրի Աստվածուհի Գեյայի որդին էր։ Նա առասպելական ուժի տեր էր ու սպանում էր բոլոր նրանց ում հետ կռվի էր բռնվում ոչ ոք չէր կարող հաղթել նրան քանի որ Անթեյը կռվի ընթացքում, երբ զգում էր ուժը պակասում էր, հպվում էր երկրին՝ իր մորը և վերականգնում ուժերը։

Նա մենամարտում է Հերակլեսի հետ ով մի քանի անգամ Անթեյին զարկում է գետնին բայց դրանից Գեյայի որդին ավելի էր զորեղանում։ Բայց հանկարծ Հերակլեսը օդ է բաչձրացնում Անթեյին կտրում նրան մայր հողից և պդում խեղդում նրան։ Անթեյի կերպարը մայր հողի, հարազատ ժողովրդի հետ կապված լինելու խորհրդանիշն է։

Գորդիյան հանգույց֊ ըստ հնադարյան լեգենդի՝ Փռյուգիական թագավոր Գորդեոսը Զևսի տաճարին մի երկանիվ սայլ է նվիրում, որին լծված եզները կապված էին խճճված բարդ հանգույցով։ Գուշակներն ասել էին որ նա ով կարողանա քանդել հանգույցը, կտիրանա աշխարհին։ Ալեքսանդր Մակեդոնացին, մտնելով տաճար, առանց երկար մտածելու հանում է թուրը ու մի հարվածով կտրում հանգույցը։ Այստեղից էլ առաջացել է 《Գորդիյան հանգույց》 արտահայտությունը որ նշանակում է խառնաշփոթ, խճճված հարց։

Առաջադրանքներ

1) Բոլորը սիրում են այդ խիզախ զինվորին։

Այդ Խիզախ զինվորը սիրված էր բոլորի կողմից։

2) Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը։

Լռությունը հանկարծ ընդհատվեց մի հուժկու ձայնից։

3) Բացումն անընդհատ հետաձգում են։

Բացումն անընդհատ հետաձգվում է։

4) Մեղմ քամին շարժում է ծառերի սաղարթները։

Ծառերի սաղարթները շարժվում են մեղմ քամուց։

5) Բարբարոսի թուրն ու նիզակը խոցել են հայոց ձեռագրերը։

Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թրից ու նիզակից։

6) Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը։

Գեղամա ծովակի ափը ծածկված էր զորքերի բազմությամբ։

1) Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքով։

Նրա ազնվազարմ նայվածքը հմայել էր։

2) Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ են շարվել։

Առավոտվա ցողը նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ է շարել։

3) Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյան ծանրությունից։

Ձյան ծանրությունը թեքել էր փայտե հեռագրասյունը։

4) Այդ կենդանին՝ ուղտը պոետների կողմից գրեթե չի գովերգվել։

Պոետները գրեթե չեն գովերգել այդ կենդանուն՝ ուղտին։

5) Գիշերվա անդորրը խախտվեց ինչ֊որ թռչունի կռնչյունից։

Ինչ֊որ թռչունի կռնչյուն գիշերվա անդորրը խախտեց։

6) Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից։

Հարևանի քար անտարբերությունը վրդովվել էր ծերունուն։

3) Խուլ֊ խոտհարք֊ խլահավ

Սեզ֊ հանդակ֊ սիզախոտ

Մասնիկ֊դիմակահանդես֊ հանդամաս

Խոժոռ֊ երաշտահավ֊ խոժոռադեմ

Մրջյուն֊ անտանելի֊ մրջնաբույն

Բեռ֊ արծվաբույն֊ բեռնատար

4) ենթ֊ անկյունագիծ֊ ենթագլուխ

Նախ֊ շրջադարձ֊ նախագիծ

Հար֊ գլխագին֊ հարատև

Արտ֊ տևողություն֊ արտասահման

Վեր֊ մշտավառ֊ վերադարձ

Առ֊ սահմանապահ֊ առմիշտ

5) Ցանցաթաղանթ֊ ուք֊ ցանցկեն

Խաչագող֊ ան֊ գողոն

Կալվածատեր֊ ոն֊ տիրույթ

Քսայուղ֊ յալ֊ քսուք

Հավելավճար֊ կեն֊ հավելյալ

Կովկիթ֊ ույթ֊ կթան

6) Խոհական֊այլատարր֊ այլախոհ

Զմայլելի֊մեծահոգի֊ հոգեզմայլ

Որակազրկում֊բարձրաբերձ֊բարձրորակ

Դրամապանակ֊հիմնավոր֊հիմնադրամ

Արշավախումբ֊հաղթական֊ հաղթարշավ

Պատվարժան֊ինքնամեծար֊ մեծապատիվ

7) Ցավատանջ֊ գլխացավ

Որակազրկում֊ բարձրորակ

Մտավախություն֊ սրամիտ

Հոգատար֊ անհոգ

Տեսագրություն֊ ականատես

Նենգամիտ֊ չարանենգ

Վարժություններ

1)Կետադրել

《Մի անգամ,֊ գրում է Ավետիք Իսահակյանը,֊ բախտ ունեցա երկու հսկաներին՝ Թամանյանին և Թորոմանյանին ընկերակցելու։ Գնացինք Արմավիր՝ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ պատմության սկզբներից, մշուշներից, Աստվածներից, առասպելներից ծագած այս քաղաքը։ ինչպիսի՜ նկարագեղ պատկեր երկու հսկաներ՝ բևեռագրերով խոսող Արմավիրի բազմահազարամյա քարերի առաջ։ Կես դար է անցել, ու հիմա մեր աչքի առաջ հառնում են հայ ճարտարապետության երկու նվիրյալները. մեկը՝ բարձրահասակ, նիհար, խորաթափանց հայացքով, մյուսը՝ ժայռի նման ամուր, լայն թիկունք, խոշոր, կրակոտ աչքերով》։

֊Ես էլ վերարկուս չեմ հանում. Այստեղ սարսափելի ցուրտ է,֊ արդարացավ Աշխենը

Աշխենը արդարացավ.

֊ ես էլ վերարկուս չեմ հանում այստեղ սարսափելի ցուրտ է։

《Շուշանիկին ինչ պատասխան եմ տալու》 ,֊ մտքում անընդհատ կրկնում էր Վարդանը

Վարդանը մտքում անընդհատ կրկնում էր.《Շուշանիկին ինչ պատասխան եմ տալու》։

《Ես,֊ մտքում անընդհատ կրկնում էր Վարդանը,֊ ինչ պատասխան եմ տալու Շուշանիկին》։

֊Կկրակեմ, եթե չհրամայես այս վայրկյանին ամրոցի դուռը բաց անել ,֊բղավեց Բարխուդարի վրա Գոհարը։

֊Կկրակեմ,֊բղավեց Գոհարը Բարխուդարի վրա,֊ եթե չհրամայես այս վայրկյանին ամրոցի դուռը բաց անել։

Առաջադրանքներ

1)Տղա, գետափ, կանգնել, նայել, ձուկ, մեծ, գաղթ

Տղան գետափին կանգնած նայում էր ձկների մեծ գաղթին։

2)Անդրանիկ, հոգի, անմեկնելի, թախիծ, իջնել։

Անդրանիկի հոգուն անմեկնելի թախիծ էր իջել։

3)Նա, լուռ, պաշարել, հայ, քաջազուն, և, համոզվել, որ, հայ, շրաջափակում, մեջ, հայտնվել։

Նրանք լուռ պաշարված հայ քաջազնուներ էին և համոզված էին որ հայերը շրջափակման մեջ էին հայտնվել։

4)Երբեմն, ձի, դոփյուն, վախենալ, ինչ֊որ, թռչուն, ծվծվոց, օդ, բարձրանալ, և, կորչել, հեռու

Երբեմն Ձիերի դոփյունից վախեցած ինչ-որ թռչուններ ծվծվոցով օդ էին բարձրանում և կորչում հեռու:

2)Գրեք դարձվածքներ որոնց մեջ կենդանու անուն բաղադրիչ լինի.

Առյուծ կտրել

Էշի ականջում քնած

Օձի լեզու բանեցնել

Կրիայի քայլերով

Ականջին արջ նստել

Գայլի ախորժակ

Գայլի գլխին ավետարան կարդալ

Սպիտակ ագռավ

Ագռավի ճանկեր

Սիրամարգի փետուրներով զարդարվել

3)Անհրաժեշտ տեղերում գրեք մեծատառերով.

Այս ամռանը երբեմնի Նոր Նախիջևանի՝ Մեծ Պարնի գյուղի երագիչները շիրակյան և Լոռվա մեղեդիներով հիացրին հայ և ռուս ունկնդիրներին որոնց մի մասը եկել էին հարևան Կռոսնադարի և Ստավրոպոլի երկրամասերից։

Աշնանը Գերմանիայի դաշնային հանրապետությունից ժամանած հյուրը եղավ Արարատյան դաշտի բնակավայրերում, Վերին Արտաշատում, Փոքր Վեդիիում և Ուրցաձորում հիացավ հայկական բնաշխարհի գեղեցկություններով։

Նախնիներս սերում են պատմական Տավուշ գավառից որը հայկական մատենագրական աղբյուրներում հիշատակվում է իբրև Աղվանից աշխարհի թագավորների, երբեմն էլ՝ հայոց թագավորների և իշխաններիձմեռային աթոռանիստը։ 12֊րդ դարում այն գրավել են Զաքարյան իշխանները։

Արաքս գետը հայկական սկզբնաղբյուրներում կոչվել է նաև Երասխ, հունական և հռոմեականներում՝ Արախսես թուրքականներում՝ Արազ։

Արաքս գետը սկիզբ է առնում Բյուրակնի բարձրավանդակի ակունքներից հոսում դեպի հյուսիս այնուհետև՝ արևելք, ապա ճեղքելով Հայկական Պար լեռնաշղթան դուրս է գալիս Բասենի դաշտ։

Շատ հին ժամանակներում երկնքում հեշտությամբ կողմնորոշվելու համար աստղերը բաժանվել են համաստեղություններ. Դրանց հայկական անվանումները լի են քնարականությամբ՝ Որսկան Շներ, Թռչող ձուկ, Դրախտային թռչուն, Փոքր Արջ, Հյուսիսային Թագ, վերոնիկայի Վարսեր։

10 փաստ Երևանի մասին

Армения — первая страна, принявшая христианство, и именно здесь сохранились древнейшие храмы. Свое путешествие местные жители рекомендуют начинать с духовного центра — города Вагаршапат (Эчмиадзин), тем более расположен он совсем недалеко от Еревана — всего 30 минут на автобусе. Уникальные постройки находятся на вершинах гор, в ущельях и в пещерах, поэтому вы не только познакомитесь с главными мировыми святынями, но и в полной мере насладитесь природой.Отдельного внимания заслуживает монастырь Нораванк, который находится среди красных скал. Несмотря на то что добраться до него будет сложнее и дорога займет больше времени, увидеть это необычное место своими глазами просто необходимо — мурашки от изумления вам гарантированы.

Հայաստանը քրիստոնեությունը ընդունող առաջին երկիրն է, եւ այստեղ է, որ պահպանվում են ամենահին տաճարները: Տեղացիները խորհուրդ են տալիս ճամփորդությունները սկսել հոգեւոր կենտրոնից Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից, հատկապես, որ այն գտնվում է Երեւանից ոչ հեռու ընդամենը 30 րոպե ավտոբուսով: Եզակի շենքերը տեղակայված են սարերի բարձրությամբ, քարանձավներում, այնպես որ ոչ միայն կծանոթանաք աշխարհի խոշոր սրբավայրերին, այլ ամբողջությամբ կվոգեշնչվեք հիասքանչ բնությունով.
Հատուկ ուշադրության է արժանանում Նորավանքը վանքը, որը գտնվում է կարմիր ժայռերի մեջ: Չնայած այն հանգամանքին, որ այնտեղ հասնելը դժվար կլինի նաև ճանապարհը ավելի շատ ժամանակ կպահանջի, պարզապես անհրաժեշտ է տեսնել այս ոչ անհավանական տեղը ձեր սեփական աչքերով. Հիասքանչ տպավորությունները երաշխավորված են.

Վարժություններ

1) Կետադրել

Վաղարշապատը լցված էր կմախքացած ու սովալլուկ որբերի հոծ խմբերով։ Բազում աղքատների թվում ուշադրությունն էր գրավում մեկը, որը դեռափթթիթ օրիորդ էր՝ սևորակ աչքերով։ երևում էր՝ տառապում է ինչ֊որ ախտով։ Դողէրոցքից դեմքը դալկացել էր, աչքերը մարել էին։
Եղբոր երեխաների՝ Հակոբի և Արամի ձեռքերը բռնած ` նա վախվորաց մոտենում էր սրա֊նրա դռանը` մի կտոր հաց մուրալու։ Դշխողայական գեղեցկությամբ օժտված այդ դժբախտը Լալան էր`  Վարդանի անբասիր սիրո առարկան։ Այստեղ՝ Վաղարշապատում, Լալան ոչ մեկ չուներ։ Երբեմնի կենսաթրթիռ աղջիկը հուսալքված էր, գրեթե խելակորույս։

Վարժություններ

1. Կետադրել տրված տեքստը։ ․

Մի անգամ՝ հետմիջօրեին, Վաչե թագավորի միամորիկ որդին՝ Վաչագանը, որ տասնիննամյա պարթևահասակ երիտասարդ էր՝ մուգ շագանակագույն մազերով և հոնեղ ճակատով, պատշգամբի քարե բազրիքին կռթնաց, նայում էր հուրթի պարտեզին և ունկնդրում թոչունների հոգեհմա երգը։ Կարծես աշխարհի բոլոր երգեցիկ հավքերը հավաքվել էին այնտեղ՝ իրենց անուշ դայլայլով մրցելու միմյանց հետ։ Թվում էր՝ ողջ բնությունը քարացած ունկնդրում էր նրանց քաղցրահնչյուն երգի անուշ դայլայլը, այնինչ Վաչագանը,թեև հիացած այդ ամենով, հոգով ու մտքով սավառնում  էր մի այլ աշխարհում։

Առաջադրանք հայոց լեզվից

Սեր                                  դիզել- սիրավառ
Կաթ                                քարքարոտ- կաթնահանց
Նուռ                                տեսնել- նռնաքար
Շոգի                               վառել- շոգենավ
Փրփուր                          հունցել- փրփրադեզ
Հոռի                                նավաստի- հոռետես

Ձեռք                                գիտուն — ձեռնասուն  
Դեղին                             աթոռակ- դեղնախտ
Բազուկ                           խաբուսիկ- բազկաթոռ
Հույս                                ցուցանակ — հուսախաբ
Ուղի                                ախտ- ուղացույց
Մատյան                        սնունդ- մատենագետ

Պտույտ                          աթոռ- պտտահողմ
Կայսրություն               իրան- կայսրապաշտ
Լույս                              հողմ- լուսահոգի
Դեմք                              պաշտել- դիմանկար
Բարակել                       հոգևոր- բարակիրան
Թիկունք                       նկարիչ- թիկնաթոռ

Պահարան- հիվանդանոց- հիվանդապահ
Ջանասեր- շուտափույթ- փութաջան
Հյուրանոց- անընկալունակ- հյուընկալ
Խուսանավել- կենտրոնացում- կենտրոնախույս
Փայտաշեն- օրացույց- ցուցափայտ
Բազմամյա- շնորհազուրկ- բազմաշնորհ

Արագավազ- ընթացիկ-արագընթաց
Ձիավարություն- գետափ- գետաձի
Չափաբաժին- ջերմանավ- ջերմաչափ
Մորթապաշտ- թույլտվություն- թուլամորթ
Կազմալուծել- նրբահույս- նրբակազմ
Հողաշեն- ծննդավայր- հողածին

Առատաձեռն- Բերքառատ
Բանաստեղծ- Հնեաբան
Վազանց- Արագավազ
Հաշվենկատ- Հանրահաշիվ
Խուսանավել- Կենտրոնախուս
Մահագույժ- Մերձիմահ

Առաջադրանքներ

  1. Պատերին կախված էին հինավուրց զենքի տարբեր տեսակներ՝ պողպատյա թրեր, դաշույններ, որսի կենդանիների՝  եղջերուի, այծյամի գլուխներ։ Այդ բոլորի կենտրոնում կախված էր վարազի մի գլուխ՝ երկար ժանիքներով։
    Հյուրերին առաջնորդեցին շքեղազարդ ճաշասրահը, որի կենտրոնում դրված էր համայնքի տնօրենի  սեղանը՝  լի ամեն տեսակ խորտիկներով , ըմպելիքներով։ նվագածության ձայների տակ տանտերը մեծ հոգածությամբ նստեցրեց հարգարժան հյուրին՝ Պապ թագավորին։ Տերենտը քիչ հետո տեղ բռնեց սեղանի աջ կողմում՝ մեծաշնորհ արքային մոտիկ։

Continue reading “Առաջադրանքներ”