Վլադիմիր Լենին

Վլադիմիր Իլյիչ Ուլյանով ռուս հայտնի հեղափոխական, քաղաքական գործիչ, քաղաքական տեսաբան: Եղել է Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Միության կառավարության ղեկավար: Նրա իշխանության օրոք Ռուսաստանը, իսկ ապա ողջ Խորհրդային Միությունը վերածվում է միակուսակցական՝ կոմունիստական երկրի՝ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության իշխանությամբ: Գաղափարապես մարքսիստ և կոմունիստ, ոչզարգացրեց քաղաքական տեսություն, որը հայտնի դարձավ Լենինիզմ անունով:

Լենինը ծնվել է Սիմբիրսկում՝ միջին խավի ընտանիքում, այնուհետ եղբոր մահապատժից հետո, տարվել է սոցիալ-հեղափոխական գաղափարներով: Հեռացվել է Կազանի Կայսերական համալսարանից՝ Ռուսական կայսրության և ցարի դեմ ցույցերին մասնակցելու համար, հետագա տարիներին ստանում է իրավաբանի մասնագիտացում: 1893 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ դառնալով Մարքսիստական շարժման առաջնորդներից մեկը: 1897 թվականին ձերբակալվել է խռովություններ հրահրելու համար և ուղարկվել Շուշենսկոյե բանտը՝ երեք տարով, որտեղ էլ ամուսնացել է Նադեժդա Կռուպսկայայի հետ: Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, որտեղ դարձել է մարքսիստական ուղղվածությամբ Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՌՍԴԿ) ականավոր տեսաբանը:

Ոգևորվելով 1905 թվականի Ռուսական հեղափոխությունից, մասնակցում է Առաջին Համաշխարհային պատերազմին, այն հետագայում համաեվրոպական աշխատավորական հեղափոխության վերածելու նպատակով, ինչը ըստ Լենինի, պետք է հանգեցներ կապիտալիզմի տապալմանը և դրա փոխարեն սոցիալիզմի հաստատման: 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից, ցարին գահընկեց անելուց և Ժամանակավոր կառավարության իշխանության գալուց հետո, նա վերադառնում էՌուսաստան՝ Հոկտեմբերյան հեղափոխության մեջ գերակա դեր ստաձնելու համար, որից հետո էլ բոլշևիկները կարողանում են հաստատել նոր վարչակարգ:

Համաշխարհային պատերազմ ժամանակ կատարված ավերածությունների հետքերը վերացնելու, սովը, ժողովրդական ելույթները վերացնելու, տնտեսությունը զարգացնելու և տնտեսական աճ ապահովելու համար Լենինը բերեց Նոր տնտեսական քաղաքականությունը (նէպ): Մի քանի, ոչ ռուս ազգեր որոնք անկախություն էին ձեռք բերել վերամիավորվեցին Ռուսաստանի հետ։ Գնալով խորացող առողջական խնդիրները հանգեցրին նրան, որ շուտով Գորկիում գտնվող իր առանձնատանը (որտեղ այդ ժամանակ գտնվում էր Իոսիֆ Ստալինը` Խորհրդային Միության գլխավոր գործիչներից մեկը), Լենինը մահացավ։

Նա դարձավ մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության առաջնորդը , այսպիսով իր ազդեցությունը ունենալով միջազգային կոմունիստական շարժման վրա: Հակասական և առանձնահատուկ կերպար լինելով՝ Լենինը իր կողմակիցների կողմից ընկալվում էր որպես սոցիալիզմի և աշխատավոր դասի հերոս, մինչդեռ քննադատները՝ թե աջականները, թե ձախ ուղղվածության ներկայացուցիչները վերջինիս գնահատելիս նշում էին այն հանգամանքը, որ նա հիմք դրեց քաղաքական ճնշումների և մասսայական սպանությունների։

Մուստաֆա Քեմալ Աթաթուրք

Մուստաֆա Քեմալ Աթաթուրք թուրքական բանակի սպա, հեղափոխական, հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։

Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը։ Առաջին համաշխարհային պատերազմում կայսրության պարտությունից և դրան հետևած կազմալուծումից հետո նա ղեկավարել է թուրքական ազգային շարժումը, որը պայքարում էր ընդդեմ Դաշնակից պետությունների, որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները։ Ստեղծելով տարածքային կառավարություն Թուրքիայի ներկայիս մայրաքաղաք Անկարայում՝ նա կարողացել է հաղթել Դաշնակիցների ուղարկած ուժերին. այն հետագայում հայտնի է դառնում թուրքական ազատագրական պատերազմ անունով։ Նա, այնուհետև, վերացրեց արդեն իսկ քայքայված Օսմանյան կայսրությունը և դրա փոխարեն հայտարարեց Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մասին։ Որպես նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության նախագահ՝ Աթաթուրքը իրականացրեց քաղաքական, տնտեսական և մշակութային բարեփոխումներ, որի վերջնական նպատակն էր ստեղծել ժամանակակից, առաջադեմ և աշխարհիկ ազգ-պետություն։ Նա տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ողջ երկրի տարածքում։ Նա նաև ներկայացրեց լատինատառ թուրքական այբուբենը, որը փոխարինեց օսմանյան այբուբենին։ Թուրք կանայք ձեռք բերեցին քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքներ Աթաթուրքի նախագահության շրջանում՝ առաջ անցնելով շատ արևմտյան երկրներից։ Մասնավորապես № 1580 հոդվածով կանայք 1930 թվականի ապրիլի 3-ին ստացան իրավունք՝ մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ մի քանի տարի անց՝ 1934 թվականին, ընտրություններին մասնակցելու ամբողջական իրավունք ստացան՝ շատ ավելի շուտ, քան աշխարհի շատ այլ երկրներ։

Աթաթուրքի կառավարությունը իրականացրել է թուրքացման քաղաքականություն՝ փորձելով ստեղծել միատարր և միավորված ազգ։ Մուսթաֆա Քեմալի ղեկավարության տարիներին ոչ թուրք փոքրամասնություններին պարտադրվել է հանրային վայրերում խոսել թուրքերեն, ոչ թուրք փոքրամասնությունների տեղանունները և ազգանունները պետք է փոփոխվեին՝ համապատասխան Ազգանվան մասին օրենքի։ 1934 թվականին թուրքական կառավարությունը նրան շնորհել է Աթաթուրք ազգանունը, որը նշանակում է «թուրքերի հայր», ի նշանավորումն նրա ունեցած դերի ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կառուցման գործում։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին 57 տարեկան հասակում Դոլմաբահչեի պալատում. նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Իսմեթ Ինյոնյուն և ի պատիվ նրա կատարվել է պետական հուղարկավորություն։ 1953 թվականին կառուցվել է նրա պատկերազարդ դամբարանը, որը գտնվում է Խաղաղության զբոսայգում՝ ի պատիվ նրա հայտնի խոսքի՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։

1981 թվականին՝ Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարգել են նրա հիշատակը՝ հայտարարելով «աշխարհում Աթաթուրքի տարի», և ընդունել են Աթաթուրքի հարյուրամյակի հետ կապված բանաձև՝ նրան բնութագրելով որպես «գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ առաջին պայքարի ղեկավար» և որպես «մարդկանց մեջ փոխըմբռնման ունակության և կայուն խաղաղության զարգացմանը նկատելի չափով աջակցած անձ, որը իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է զարգացնել ներդաշնակություն և համագործակցություն մարդկության շրջանում առանց խտրականության»։ Ի պատիվ Աթաթուրքի՝ Թուրքիայում և աշխարհի բազմաթիվ երկրներում կան շատ հուշարձաններ, նրա անունով են կոչվել բազմաթիվ տեղանուններ։ Հունաստանի նախկին վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը առաջադրել է Աթաթուրքի անունը 1934 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

Հայ֊թուրքական պատերազմ 1920 թվական

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեց շուրջ երկու ամիս։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար քանի որ թշնամին գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։

Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։

1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։ Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն։

Թուրք-թաթարական խռովությունները

Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի ամենացավոտ հարցերից էին հանրապետության տարածքում ապրող մեծ թվով թուրք-թաթարական հաճախ կրկնվող խռովությունները։ Դրանք հրահրվում և ուղղորդվում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Վերջիններս ձգտում էին խորտակել Հայաստանի անկախությունը, զավթել նրա տարածքները և անմիջական սահմանային կապ հաստատել իրար հետ։Հակահայկական շարժման թեժ օջախներ էին համարվում Մեծ Վեդին, Զանգիբասարը (Մասիսի շրջ.), Շարուր-Նախիջևանը, Արդահանը, Սուրմալուն և այլն։

1918թ. վերջին, աշխարհամարտի ավարտից հետո, օսմանյան թուրքերը, հեռանալով Անդրկովկասից, Հայաստանի թուրքաբնակ վայրերում թողեցին մեծ թվով ասկյարներ (զինվորներ) ու զինվորական մասնագետներ։ Նրանք սկսեցին հավաքագրել տեղացի մահմեդականներին և ոտքի հանել Հայաստանի իշխանությունների ու հայ ազգաբնակչության դեմ։ Թուրք-թաթարական խռովարարները չէին ենթարկվում Հայաստանի օրինական իշխանություններին։ Նրանք հալածում էին հայ խաղաղ բնակչությանը, կատարում ահաբեկչական գործողություններ, փակում ճանապարհները և այլն։ Անգամ Երևանում հավատարմագրված Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկին զբաղված էր Հայաստանի դեմ ուղղված լրտեսական գործունեությամբ։

Ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունները ստիպված էին դիմելու համապատասխան գործողությունների։ Սկզբում փորձ արվեց կոնֆլիկտները հարթել խաղաղ միջոցներով։ Բայց արդյունք չտվեց։ Խռովարարները դա համարեցին Հայաստանի թուլության նշան։ Սկսած 1919թ. կեսերից թուրք-թաթարական խռովությունները ստացան բացահայտ զինված ապստամբության բնույթ։ Հայաստանի կառավարությունը ստիպված էր զինված ուժի գործադրման միջոցով հնազանդեցնել նրանց։ Արդեն 1920թ. ամռանը հիմնականում կասեցված էին թուրք-թաթարական խռովությունները։ Թուրքերի մի մասը հեռացավ Հայաստանից։ Մի շարք ազատված բնակավայրերում բնակություն հաստատեցին արևմտահայ գաղթականներ ու Ադրբեջանից տեղահանված հայ փախստականներ։

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը բավարար վճռականություն հանդես բերեց ճնշելու թուրք-թաթարական խռովությունները։ Այդ մի կողմից նպաստեց պետականության հիմքերի ամրապնդմանը, իսկ մյուս կողմից՝ երկրի հայացմանը:

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումը

Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ բզկտվող քարտեզի վրա։

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն.

«Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում. բազմահազար գաղթականներ ու սով: 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն:

1919 թ-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ` 366 հազար ընտրողների եւ 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Բայց պատմությունը մեր ժողովրդի համար այլ փորձություն էր նախապատրաստել: 1920 թվականի մայիսին Կարմիր բանակը մտավ Ղարաբաղ, հունիսին` Զանգեզուր, օգոստոսին` Նախիջեւան, առանց հայկական զինված ուժերի դիմակայության:

Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների` իբրեւ հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը: Ուղիղ տասն օր հետո Փարիզի արվարձան Սեւրում առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Դրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրեւ ազատ եւ անկախ պետություն:

Կարճ ժամանակ անց սակայն` օգոստոսի 24-ին, Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության` այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր: 20 թվականի սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Հայաստանի վրա: Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշեւիկյանից, հանդես եկան հայրենիքի պաշտպանության կոչով:

Սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցինՍարիղամիշը, ապա` Կաղզվանը: Հայկական բանակը Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, դիրքեր գրավեց Կարսի մատույցներում, սակայն հոկտեմբերի 30-ին թշնամին առանց դիմադրության գրավեց նաեւ Կարսի բերդը: Շուրջ 3 հազար հայ զինվորներ եւ 120 սպաներ գերի ընկան:

Նոյեմբերի 7-ին ընկավ նաեւ Ալեքսանդրապոլը: Իսկ արդեն Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունեց թուրքերի առաջարկած զինադադարը: 1920-ի նոյեմբերի 24-ին կազմվեց է նոր կառավարություն՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ:

Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտավ Իջեւան եւ երկրում հայտարարեց խորհրդային իշխանություն: Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց երկու տարի, Հայաստանը խորհրդայնացվեց ,բայց՝ ժամանակավոր … 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը պիտի վերականգներ կորցրածը:

Հոկտեմբերյան հեղափոխություն

Հոկտեմբերյան հեղափոխություն(Հոկտեմբերյան սոցալիստական հեղափոխություն), պետական հեղաշրջում, որն իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինիգլխավորությամբ, Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։ Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված Ժամանակավոր կառավարությունը։

Հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում բացված խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը հռչակել է խորհրդային իշխանության հաստատումը։ Հոկտեմբերի 26-ին համագումարը ընդունել է, Դեկրետ խաղաղության մասին», որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկել է կնքել հաշտություն և, Դեկրետ հողի մասին», որով կալվածատերերի հողը բռնագրավվելու ու հանձնվելու էր տեղական գյուղացիական կոմիտեներին։ Համագումարում կազմավորվել է միայն բոլշևիկներից կազմված կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ԺԿԽ)՝ Վ. Ուլյանով-Լենինի նախագահությամբ, հռչակվել է Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը։

Պետրոգրադում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բոլշևիկների ձեռքն է անցել իշխանությունը Մոսկվայում (նոյեմբեր), ռազմաճակատներում (նոյեմբեր-դեկտեմբեր), Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Սակայն կայսրության ծայրամասերում և ազգային տարածաշրջաններում (Հյուսիսային Կովկաս, Ֆինլանդիա, Ուկրաինա, Անդրկովկաս, Միջին Ասիա) խորհրդային իշխանությունը հաստատվել է ավելի ուշ։

Հոկտեմբերյան հեղաշրջումը ճակատագրական է եղել հայ ժողովրդի համար։ Խաղաղության և Հողի մասին դեկրետների ընդունումից հետո՝ ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը, և Հայաստանը հայտնվել է թուրքական զորքերի ներխուժման իրական վտանգի առջև։

1917-ի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի ԺԿԽ-ն ընդունել է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որը մնացել է անկատար։ 1918-ի մարտին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ կնքել է անջատ հաշտություն (Բրեստի հաշտություն), որով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի կենսական շահերը, Գերմանիայի պարտադրմամբ հրաժարվել է ոչ միայն առաջին աշխարհամարտի ընթացքում ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքից, այլև Արևելյան Հայաստանի մի մասից (Կարսի և Արդահանիշրջանները)։

1920-ի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանին հաջողվել է ստիպել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հրաժարվել իշխանությունից և այն հանձնել հայ բոլշևիկներին։

Հայ Ֆիդայիններ- Հրայր Դժոխք (Արմենակ Ղազարյան)

Հրայր Դժոխքհայդուկապետ, ռազմական տեսաբան, Հայոց ազատագրական շարժման ղեկավարներից։ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։ Սկզբում կարճ ժամանակով անդամակցել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը:
Տարել է կազմակերպչական գործունեություն։ Փորձել է կասեցնել ֆիդայական կռիվները և կազմակերպել միասնական ապստամբություն։

Զեյթունի ապստամբություն

Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյաններըմիջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթունտեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։ Continue reading “Զեյթունի ապստամբություն”

Աբդուլ Համիդ II

Աբդուլ Համիդ. (1842-1918 թթ.) 1876-1909 թթ. եղել է Օսմանյան Թուրքիայի սուլթանը: Կառավարման սկզբնական շրջանում ներկայացել է իբրև բարենորոգումների և սահմանադրական կարգերի կողմնակից. 1876 թ. հռչակել է օսմանյան սահմանադրությունը, որի մշակմանը մասնակցել էր նաև Գրիգոր Օտյանը: Սակայն 1878-ին Աբդուլ  Համիդ 2-րդը արձակել է խորհրդարանը, հաստատել բռնատիրական վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով), մտցրել խիստ գրաքննություն, արգելել «ազատություն», «Հայաստան» և այլ բառեր: Դաժանորեն ճնշել է բուլղարների, մակեդոնացիների, հայերի,արաբների ազատագրական շարժումները: Աբդուլ Համիդ 2-րդի օրոք  Անգլիան Թուրքիայից գրավել է վերջինիս գաղութներից Կիպրոսը և Եգիպտոսը, Ֆրանսիան` Թունիսը: Ռուսաստանին են անցել Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ, այդ թվում` Կարսը և Արդահանը:  Սան Ստեֆանոյի պայմանագրով (1878) և Բեռլինի դաշնագրով (1878) Աբդուլ Համիդ 2-րդը պարտավորվել է բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում: Սակայն հետևել են 1894-1896 թթ. Հայկական կոտորածները (ավելի քան 300,000 սպանված հայ), որոնց համար նա ստացել է «կարմիր սուլթան» մականունը: Երիտթուրքական հեղաշրջումից հետո (1908) հարկադրված վերականգնել է 1876-ի սահմանադրությունը, սակայն 1909-ի մարտի 31-ի իշխանությունը վերադարձնելու համար կազմակերպած հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է արվել և աքսորվել:

Բեռլինի կոնգրես

220px-Berliner_kongress

Բեռլինի կոնգրես, 1878 թ. հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։ Continue reading “Բեռլինի կոնգրես”