Ամառային ճամբար. իսպաներեն՝ երկու շաբաթում

Ժողովուրդն ասում է՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Այս օրերին, օգտագործելով մեր ազատ ժամանակը, կարող ենք միասին սովորել ևս մեկ օտար լեզվով շփվելու հմտություններ:

Ինչ կտա մեզ իսպաներենի իմացությունը

  • Կտիրապետենք ևս մեկ օտար լեզվի:
  • Ձեռք կբերենք նոր ընկերներ:
  • Իսպանիայում, ինչպես նաև այլ իսպանախոս երկրներում (Արգենտինա, Մեքսիկա, Կոլումբիա, Չիլի, Ուրուգվայ և այլն) կկարողանանք առանց միջնորդի շփվել տեղի բնակչության հետ և ստանալ մեզ անհրաժեշտ տեղեկություններ:
  • Եթե ձեր ընտրած մասնագիտությունը կապված է միջազգային շփումների հետ, ապա յուրաքանչուր նոր լեզվի իմացությունը կդիտվի առավելություն:

Նպատակը

Սովորել իսպաներենով խոսել, կարդալ և գրել, ունենալ շփման նվազագույն բառապաշար, ծանոթանալ Իսպանիային (մշակույթ, կենցաղ, ազգաբնակչություն):

Տևողությունը՝ 2 շաբաթ

Սկիզբը՝ մայիսի 25

Մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և այլ ցանկացողներ

Ընթացքը

Ամեն օր տեղադրելու եմ համապատասխան նյութը՝ բացատրություններով և առաջադրանքներով: Նյութի մեջ կլինեն փոքրիկ տեսահոլովակներ՝ արտասանությունը լսելու և լեզուն յուրացնելու համար:

Դասանյութեր և առաջադրանքներ

  1. Տառեր, բարևելու ձևեր, ծնոթություն, որ երկրներում են խոսում իսպաներեն:
  2. Անձնական դրանուններ, օժանդակ բայ, մասնագիտություններ:
  3. Թվեր, գույներ, հետաքրքիր փաստեր Իսպանիայի մասին:
  4. Բայեր, gustar բայ:
  5. Ընտանիքի անդամներ, ստացական դերանուններ:
  6. Շաբաթվա օրեր, տարվա եղանակներ, բնության երևույթներ:
  7. Սնունդ, ռեստորանում:
  8. Իսպանական ավանդույթներ:
  9. Մարդու արտաքինը և բնավորությունը
  10. Ամփոփում

Կատարած աշխատանքները ուղարկել իմ էլ. փոստին՝ milena.shamoyan@mskh.am, հարցերի դեպքում նույնպես կարող եք գրել այս հասցեով:

Հրավեր Քոլեջ

Ողջույն՜ հրավիրում ենք ուսումը շարունակել《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրում որտեղ թե՛, միջավայրը, թե՛ դասավանդողները, և թե՛ ամեն ամեն ինչ ջերմ է ու հաճելի։

Քոլեջում կան հետևյալ բաժիններ՝

Նախադպրոցական կրթություն

Զբոսաշրջություն

Հագուստի մոդելավորում

Գինեգործություն

Վեբ դիզայներ

Զարդային-կիրառական արվեստ

Լուսանկարչական գործ

Այստեղ հիանալի հնարավորություն է սովորել բացի անգլերենից և ռուսերենից այլ շատ լեզուներ ինչպիսիք են՝ իսպաներեն, իտալերեն, վրացերեն, ֆրանսերեն…։

Ունենում ենք ուրախ ու ուսումնական ճամփորդություններ, թե՛ քաղաքում, թե՛ քաղաքից դուրս։

Մեզ մոտ կրթությունը իրականացվում է էլեկտրոնային սարքերով։

Մեր հասցեն է ՝ Անդրանիկի 92/1

Իսկ մնացածին կարող եք ծանոթանալ այցելելով մեր կայք։

Սիրով կսպասենք ձեզ։

Երևանյան արձաններ. Քայլարշավ

Զբոսաշրջային նախագիծ

Թեմա` Երևանյան արձաններ. Քայլարշավ

Նպատակ`

  • Բացահայտել Երևանի զբոսաշրջային ռեսուրսները
  • Ծանոթանալ Երևանի յուրօրինակ արձանների հետ
  • Քայլարշավի միջոցով ամբողջացնել երթուղի ստեղծելու կարողությունները և ծանոթանալ Երևանի, համապատասխան երթուղու, առանձնահատկությունների հետ:

Մասնակիցներ` Քոլեջի Զբոսաշրջության բաժնի ուսանողներ և այլ սովորողներ

Ընթացք`

Ապրիլի 10-ից մայիսի 1

Սովորողները կքաղեն գրականությունից և համացանցից հնարավոր ամեն ինֆորմացիա որոնք կօգնեն նախագծի իրականության համար: Կծանոթանան երթուղով նախատեսվող արձաններին:

Նախագիծ, ընթացք`  

  • Նախագիծը կսկսվի ՀԱԹ-ի տարածքի արձանների ուսումնասիրմամբ:
  • Երթուղին կշարունակվի Ծովակալ Իսակովի պողոտայի արձանների` Վահագնի և Ծովակալ Իսակովի ուսումնասիրմամբ:
  • Քաղաքապետարանի հարակից տարածքից դեպի Վազգեն Սարգսյան փողոցում կուսումնասիրենք Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի արձանները
  • Օպերայում կծանոթանանք Արամ Խաչատրյանի, Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները:
  • Շարունակելով քայլարշավը ճանապարհին կդիտենք Սարյանի, Կոմիտասի և կասկադի հարակից տարածքի արձանները:
  • Հասնելով Մոնումենտ կայցելենք <<Մայր Հայաստանի>> հուշահամալիր որով էլ կամփոփենք քայլարշավը:

Ամփոփում` սովորողները կամբողջացնեն իրենց գիտելիքները Երևանի <<Զբոսաշրջության ռեսուրսներ>>  առարկայից հնարավորություն կունենան քայլարշավի միջոցով ծանոթանան երթուղով նախատեսված ճանապարհի առանձնահատկություններին: Արդյունքները կհրապարակվեն բլոգներում:

Անհրաժեշտ պարագաներ`

  • Սպորտային հագուստ
  • Գլխարկ
  • Ուսապարկ
  • Ջուր
  • Ֆոտոխցիկ

Վայր` Ք. Երևան

Ժամանակահատված` Մայիսի 2, Ժամը` 11:00-4:00Նախագծի ղեկավար` Սամվել Թամազյան

Գեորգի Դանելիա

Գեորգի Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին։ Թբիլիսիում վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը։ 1956 թվականին ընդունվել է նոր բացված Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսեր։
Հետաքրքրվել է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, երաժշտությամբ։ Գեորգի Դանելիային մեծ հռչակ են բերել հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»։ Նրա ֆիլմերից մի քանիսն են՝ նույնպես մարդիկ են (Тоже люди), Աֆոնյա (Афоня), Ֆրանսիացին (Француз), Անձնագիրը (Паспорт), Նաստյա (Настя) և այլն։ Իր ֆիլմերում շատ է նկարահանել Մհեր Մկրտչյանին օրինակ՝ մի վշտանա (Не горюй), և միմինո (Мимино)։

Գեորգի Դանելիան մահացել է 2019 թվականի ապրիլի 4-ին Մոսկվայում մահվան պատճառը եղել է սուր շնչառական ու սրտային անբավարարությունը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Related image

1953թ. հիմնադրվել է Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճը, որը 1972թ.-ից կոչվել է Արամ Խաչատրյանի անվամբ: Թատրոնի շենքը գտնվում է անմիջապես Հյուսիսային պողոտայի գծի վրա և կարծես նրա կոմպոզիցիոն շարունակությունն ու ավարտն է հանդիսանում: Շենքի հարավային կողմին հանդիպակաց գտնվում է Թատերական Հրապարակը՝ (կամ՝ Ազատության Հրապարակը) գրող Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձաններով: Continue reading “Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն”

Աբովյան 8

Похожее изображение

Ըստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ այս սյունազարդ երկհարկանի շենքը կառուցվել է 1884 թվականին, և որոշ հրապարակումներում որպես շենքի ճարտարապետ նշվում է Վասիլի Միրզոյանի անունը: Այստեղ ճշգրտման կարիք կա, քանի որ հայտնի է, որ Միրզոյանը Երևան է տեղափոխվել 1892 թվականին, և հենց այդ ժամանակից սկսած է նա ամբողջությամբ ներգրավվել Երևանում մեծ ծավալով իրականացվող կառուցապատման աշխատանքներին: Continue reading “Աբովյան 8”

Աբովյան Փողոց

Աբովյան 3/1

7237490

Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկին կանգնած Աբովյան 3/1 երկհարկանի անկյունային շենքը արդեն իսկ ուշագրավ է նրանով, որ նրա նախագծման և շինարարության աշխատանքներին իրենց համատեղ մասնակցությունն են ունեցել 20-րդ դարասկզբի Երևանի դիմագիծը կերտողները՝ ճարտարապետներ Վասիլի Միրզոյանն ու Բորիս Մեհրաբյանը:

Այս շենքում է տեղակայված եղել վաճառական Գևորգ (Եգոր) Խանզադյանի Հին Երևանում ամենաճանաչված կտորեղենի ու գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը:
19-րդ դարի երկրորդ կեսից Երևանում սկսեցին կառուցվել այսպես կոչված եկամտաբեր տներ: Նրանց սեփականատերերը՝ քաղաքի ունևոր խավի ներկայացուցիչները հնարավորություն ստացան կառուցել իրենց տները հետևյալ սկզբունքով. առաջին հարկում տեղակայվում էր խանութը կամ արտադրական ձեռնարկությունը, իսկ երկրորդ (հետագայում նաև երրորդ) հարկը շենքի սեփականատիրող բնակելի հատվածն էր հանդիսանում: Continue reading “Աբովյան Փողոց”

Աբովյան փողոց

Աբովյան 3 հասցե

Картинки по запросу Աբովյան 3 հասցեում գտնվող շենք

Աբովյանի և Հին Երևանցու փողոցների (նախկինում՝ Աստաֆյան և Լալայանց) անկյունում է գտնվում ԱՕԿՍ-ի՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության շենքը, իսկ մինչև 1923 թվականը այստեղ է տեղակայված եղել Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը:
Սրբատաշ սև տուֆից երկհարկանի շենքը կառուցվել է 1914-1915 թվականներին տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով և նրա ճարտարապետական ժառանգության լավագույն նմուշն է համարվում: Continue reading “Աբովյան փողոց”

«Գրական Երևան»

«Գրական Երևանը» սկսեցինք բացահայտել Քանաքեռից,որտեղ ավելի քան 2 դար առաջ ծնվեց Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը։Երևանում թանգարան ունեցող գրողներից Աբովյանը միակն է ով այստեղ ունի պապական տուն։ Եվ թանգարանն էլ կառուցվել է Աբովյանների տոհմատան վրա։Եղանք նաև տոհմատանը։Թանգարանում ցուցադրված էր Արարատ բարձրանալիս արված գրառումները, հնատիպ գրքեր,ձեռագրեր։Շատ բաներ սովորեցինք Աբովյանի մասին որոնք չգիտեինք։Քննարկեցինք անհետանալու հնարավոր փաստերը։Շատ Տպավորիչ էր Գևորգ Էմինի հետևյալ խոսքերը՝ Continue reading “«Գրական Երևան»”