Արենի, Նորավանք, Սուրբ Տրդատ եկեղեցի

Արենի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում։ 1946 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի։ Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ։ Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում` Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում։

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։

Continue reading “Արենի, Նորավանք, Սուրբ Տրդատ եկեղեցի”

Գյումրի

Դեկտեմբերի 1-ին այցելեցինք Գյումրի։ Այցելեցինք Սև բերդ, Ալեքսանդրապոլի բերդ այնուհետև շրջեցինք կենտրոնով և վերջում եղանք Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան։

Ֆոտոշարք՝


Ուսումնական ճամփորդություն Ապարան

img_1784.jpg

Այսօր քոլեջի մի քանի սովորողների հետ ուղևորվեցինք դեպի Ապարան։ Այցելեցինք Ապարանի ավագ դպրոցը և լսեցինք Բաշ-Ապարան ճակատամարտի, Նժդեհի մասին որը ներկայացրեցին այնտեղի սովորողները։ Այդ ամենը ներկայացնելուց հետո ծանոթացանք նրանց հետ և միասին գնացինք Սբ, Խաչ եկեղեցի ներկայացրեցին նաև եկեղեցու պատմությունը կառուցման և վերակառուցման մասին։ Եկեղեցուց հետո այցելեցինք նաև Վերածնունդ հուշահամալիր ծանոթացանք նաև հուշահամալիրի պատմությանը և լավ տրամադրությամբ վերադարձանք տուն։

 

ԳՅՈՒՄՐԻ

26805189_1929768197240431_588862458745099745_n

Առավոտ վաղ ժամը 8։00-ին Երևանի կայարանից գնացքը շարժվեց դեպի Հայաստանի հայրաքաղաք՝ Գյումրի։Եղանք այնտեղի դպրոցներից մեկում ներկայացրեցինք կրթահամալիրի կայքը։Հետո եղանք << Յոթ վերք>> և <<Սբ․ Նշան>> եկեղեցիներում, Գյումրու հրապարակում իմացանք տեղեկություներ եկեղեցիների մասին, անվան նշանակության,նորակառույց շենքերի և լավ տպավորություն ստացած վերադարձանք տուն։

 

«Յոթ վերք»

«Յոթ վերք». Սուրբ Աստվածածին եկեղեցի

Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնի է նաև «Յոթ վերք» անունով՝  ի պատիվ Աստվածածնի սրբապատկերի, որը պահպանվում է եկեղեցում։

Սրբապատկերի հեղինակը համարվում է Ղուկաս Ավետարանիչը: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք, այնտեղից էլ Գյումրի: Continue reading “«Յոթ վերք»”

Գյումրի. Հայաստանի «հայրաքաղաքը»

Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ և Շիրակի մարզի կենտրոնն է, որ գտնվում է երկրի հյուսիս-արեւմտյան մասում: Այն գտնվում է Երևանից 127 կմ հեռավորության վրա։Գյումրին իր երեքհազարամյա պատմությամբ Հայաստանում ամենահին բնակավայրերից մեկն է։ Continue reading “Գյումրի. Հայաստանի «հայրաքաղաքը»”

Գյումրի․Տեսարժան վայրեր (Գյումրու դրամատիկական թատրոն)

Картинки по запросу Գյումրու դրամատիկական թատրոն

Ժամանակակից Գյումրու Դրամատիկական թատրոնը հայ հայտնի թատերական ռեժիսոր և դերասան Վարդան Աճեմյանի անվան է, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում:  Իր մեծ բակով, Գյումրու գրողների արձաններով, այն համալրում է թատերական հրապարակը: Բարձրահասակ եղևնիները տարածքը դարձնում են ավելի գրավիչ և հաճելի հատկապես արևոտ եղանակին: Ամբողջ տարվա ընթացքում տարբեր ներկայացումներ են այստեղ բեմականցվում: Յուրաքանչյուր թատերական սեզոնին կան նոր ներկայացումներ: Կառույցը խորհրդայի ճարտարապետության օրինակ է , որը կառուցվել է 1973-74թթ.:

Գյումրի ունի թատերական հարուստ պատմություն: Առաջին ներկայացումը այստեղ բեմադրվել է դեռևս 1865թ.-ին՝ ռուսական բանակի սպա Ա. Մելիք-Հայկազյանցի կողմից: 1873թ. ստեղծվել է երկրորդ թատերախումը, իսկ 1912թ.-ին առաջին անգամ բեմադրվել է <Անուշ> օպերան: Ալեքսանդրապոլի թատերական կյանքի նոր շրջափուլը ձևավորվում է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: 1921թ.-ին ստեղծվում է Հայ դերասանական խումբը, 1924-ին՝ օպերա-օպերետային, 1928-ին՝ երկրորդ պետական, 1935-ին ՝ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնները:

Թատերական հարուստ ավանդույթները մինչև այսօր դեռևս շարունակվում են Գյումրիում:

Գյումրի

Հաղթանակի պողոտան. Անդրանիկի արձանը, Ձիթողցյանների տունը, Մերկուրովի թանգարանը

Երևանից մեքենայով Գյումրի հասնելուն պես ձեզ կդիմավորի այս ծառազարդ պողոտան։ Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանն ու Մերկուրովի թանգարանը գտնվում են պողոտայի հարավային ծայրում, ինչպես նաև հեծյալ Անդրանիկի արձանն ու կիսանդրիների հավաքածուն։

55. Անդրանիկի արձանը։ Անդրանիկ Օզանյանը ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկն էր։ Ծնվել է Շապին-Գարահիսար գյուղաքաղաքում։ Անդրանիկը սովորում է հոր արհեստն ու մինչև 17 տարեկանն աշխատում որպես հյուսն, ապա միանում է ֆիդայիններին, 1880-ականներին դառնալով նրանց առաջնորդը։ Լինելով հայդուկապետ՝ Անդրանիկը զինված պայքար է մղում Օսմանյան կայսրության դեմ։ Ասում են, թե թուրքերը այս երիտասարդ մարտիկի մասին ասում էին. «Գնդակը Փաշային երբեք չէր դիպչում»։ Continue reading “Գյումրի”

«Գրական Երևան»

«Գրական Երևանը» շարունակվում է

Նոյեմբերի 1ին զբոսաշրջության բաժնի ուսանողներս, դասավանդողների հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն թանգարան։ Continue reading “«Գրական Երևան»”