Իմ մասնագիտական տարին

Ողջու՜յն’ ես Միլենա Շամոյանն եմ։ Սովորում եմ “Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզուների խորացված իմացությամբ” բաժնում։ Երրորդ կուրսը ավարտվում է մի փոքր առտառոց՝ համավարակի պայմաններում։ Բայց այն չխանգարեց ավարտել տարին՝ հետ չմնալով ուսումնական ծրագրից։ Այս տարի ունեցանք բազմաթիվ նոր առարկաներ և իհարկե բոլոր առարկաներն էլ հաճույքով եմ սովորել։ Ունեցել ենք շատ հետաքրքիր դասեր, նախագծեր։ Այս տարին լի էր մասնագիտական ձեռքբերումներով, որոնց մասին կնշեմ նյութումս։
Նախ այս տարի ավելացավ երրորդ պարտադիր օտար լեզուն՝ իսպաներենը և այս մեկ տարվա ընթացքում շատ բան հասցրեցինք սովորել և մասնակցել նախագծերի օրինակ՝ Իսպանիայի մասին պատմող ֆիլմեր, ընտանեկան խոհանոց, իմ քաղաքը և այլն։

Անգլերենից ևս ունեցել ենք շատ հետաքրքիր և ուսուցողական առաջադրանքներ ուսումնասիրել ենք Վայոց Ձորի մարզը, Սյունիքի մարզը, Լոռու մարզը հայերենից թարգմանել ենք անգլերեն ինչպես նաև կատարել ենք Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ նախագիծը Հաղպատի և Նորավանքի մասին։

Ռուսերեն՝ մասնակցել եմ կանայք փոխում են աշխարհը նախագծին ներկայացրել եմ Մերի Էննինգի մասին անգլիացի բրածո հավաքող և վաճառող, ով հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհին նրա կարևոր ծովային բացահայտումների շնորհիվ։ Մասնակցել եմ նաև «Поэзия » նախագծին որը ընտանեկան էր և որտեղ պետք է ընտրեինք մեր սիրելի բանաստեղծությունը և ֆիլմի տեսքով ներկայացնեինք։

Հետաքրքիր էր նաև «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» առարկան որը անցել ենք այս տարի և պետք է ասեմ որ ինձ շատ դուր եկավ մենք սովորեցինք ինչպես տուր կազմել, տուր հաշվել, փոխադրամիջոցները զբոսաշրջության մեջ, զբոսաշրջային կազմակերպություններ և այլն։

Ինչպես նաև նշեմ որ առաջին կիսամյակում ուսումնասիրել ենք Ղեկավարման հմտություն, հոգեբանություն և սպասարկման էթիկետ, Գործարար հաղորդակցություն առարկաները։

Ահա և վերջ այսքանն էր իմ ուսումնական տարվա ամփոփումը։

Կիսամյակային հաշվետվություն

Ես Միլենա Շամոյանն եմ սովորում եմ Զբոսաշրջության բաժնի 2-րդ կուրսում: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի Զբոսաշրջության բաժնի երկրորդ կուրսում: Երկրորդ կուրսում անցնում ենք` հայոց լեզու, գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, լանդշաֆտագիտություն և էկոլոգիայի հիմունքներ, ընդ. աշխ. գործ. հիմ., առողջագիտություն, համակարգչային օպերատրություն, հայոց պատմություն, իրավունք, զբոսաշրջային ռեսուրսներ, հաղորդակցություն և հյուրանոցային ծառայություններ:

Հայոց լեզվի դասերին կատարել ենք վարժություններ օր. կապակցված խոսք տրված բառերով, առաջադրանքներ, վարժություններ և թարգմանություն` 10 փաստ Երևանի մասին:

Սովորողի տարեկան հաշվետվություն

24058710_1907827142767870_5829374879745377215_n

Արդեն մեկ ուսումնական տարի է՝ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Եկել եմ 155 դպրոցից։ Այստեղ ուսումը մի փոքր ուրիշ է, մենք դասերը անում ենք համակարգչով։ Ես մինչ այդ էլ տիրապետել եմ համակարգչին, բայց բլոգավարությանը հմտացել եմ այստեղ։ Հիմա իմ բլոգում կարող եք գտնել այս մեկ ուսումնական տարում իմ կատարած բոլոր աշխատանքները, նախագծերը, առաջադրանքները։ Ես շատ եմ սիրում իմ բլոգը և սիրով եմ աշխատում իմ վիրտուալ տարածքում։ Continue reading “Սովորողի տարեկան հաշվետվություն”