Հասարակական արտադրությունը և նրա փուլերը

  1. Ինչ է արտադրությունը

Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:

2. Որոնք են արտադրության հիմնական տարրերը

Արտադրության հիմնական տարրերն են՝ աշխատանք, աշխատանքի միջոցներ, աշխատանքի առարկաներ:

3. Որն է հասարակության մեջ արտադրության գործընթացի հիմքը

Հասարակության մեջ արտադրության գործընթացի հիմքը կազմում է աշխատանքը:

4. Որոնք են հասարակական արտադրության փուլերը

Հասարակական արտադրության փուլերն են՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում:

5. Բացատրել հասարակական արտադրության շրջապտույտի փուլերը

Արտադրության ընթացքում տեղի է ունենում տնտեսական բարիքների անմիջականորեն ստեղծումը:

Բաշխումը որոշում է յուրաքանչյուր մարդու փայաբաժինը արտադրված արդյունքի մեջ:

Փոխանակությունը ընդգրկում է կապերի և հարաբերությունների համակարգ որը թույլ է տալիս արտադրողներին միմյանց հետ փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները:

Սպառումը ստեղծված տնտեսական բարիքների օգտագործումն է մարդկանց և հասարակության տարրեր պահանջմունքների բավարարման համար:

Փողի ծագումը և էությունը

1.Որոնք են փողի ծագման հետազոտության երկու մոտեցումները.

Փողի ծագման հետազոտության երկու մոտեցումներն են՝ սուբյեկտիբ և օբյեկտիվ:

2.Ներկայացնել թե որոնք են սուբյեկտիվ և օբյեկտիվ մոտեցումները.

Սուբյեկտիվ մոտեցման դեպքում փողը համարվում է մարդկանց միջև համաձայնության, պայմանավորվածության արդյունք:

Օբյեկտիվ մոտեցման պարագայում ապացուցվում է որ փողն ապրանքափոխանակային հարաբերությունների զարգացման արդյունք է որի ընթացքում ապրանքների հոծ զանգվածից առանձնացել է մեկը ինչին էլ ամրագրվել է համընդհանուր համարժեքի դերը:

3.Այսօրվա հասկացությամբ ինչ է փողը.

Այսօրվա հասկացությամբ փողը համընդհանուր արժեք է բայց քանի որ փողն իր բնույթով ապրանք է ապա ասում են որ փողը համընդհանուր համարժեքի գործառույթ կատարող յուրահատուկ ապրանք է:

4. Ինչպես է առաջացել փողը.

Փողը առաջացել է ապրանքային արտադրության փոխանակային հարաբերությունների և արժեձևերի՝ պարզ կամ պատահական, լրիվ կամ ծավալուն, ընդհանրական և դրամական դրսևորումների զարգացման արդյունքում:

5. Տարբեր ազգեր ինչ են կիրառել փողի փոխարեն.

Տարբեր ազգեր փողի փոխարեն կիրառել են տարբեր ապրանքներ՝ կացինը, կտորեղենը, կաշին, մորթեղենը, անասունը, արծաթը, ոսկին: