Չորս տարիների ամփոփում

Հիշում եմ երբ օգոստոսի վերջն էր և չկար հույս որ կգտնեինք մի ուսումնական հաստատություն որտեղ կսովորեինք մեր նախընտրած մասնագիտությունը բայց պատահական համացանցում տեսա մի հայտարարություն որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում նոր մասնագիտություն է բացվել հենց այն մասնագիտությունը, որ մենք ուզում էինք՝ Զբոսաշրջություն օտար լեզվի խորացված իմացությամբ։

  Մեզ համար այստեղ կրթության ձևը լրիվ այլ էր դասավանդման մեթոդները, ճամփորդությունները որոնք գիշերակացով էին լինելու բայց չգիտեի որ այս չորս տարիները լինելու էին իմ կյանքի ամենահիշարժան ու ամենահետաքրքիր ուսանողական կյանքը։ Ասես մի ուրիշ աշխարհ լիներ կրթահամալիրը։ Դասախոսները երգում,պարում,ասմունքում են ուսանողների հետ հավասար։ Երբեք չեմ մոռանա այս չորս տարիները, որ անցկացրի քոլեջում թե՛ դասերը թե՛ ճամփորդությունները ամեն ինչ այստեղ  հետաքրքիր էր երբ շատ ժամ էինք ունենում քոլեջում ճիշտ է տրտնջում էինք բայց այնքան հետաքրքիր էր անցնում դասերը որ չէինք էլ զգում որ այդ օրը շատ ժամ ենք ունեցել։ Երբ եկա քոլեջ փոքր էի բայց հիմա հեռանում եմ մեծացած և գիտելիքների լի պաշարով։ Ամեն տարի ինձ թվում էր որ դեռ կա սովորելու, հիանալի օրեր անցկացնելու, ճամփորդելու ժամանակ բայց արի ու տես որ այս չորս տարիները շատ արագ անցան ու եկավ այն օրը որ մենք պետք է պատրաստվեինք դիպլոմային աշխատանքին ու եկավ այն օրը որ պետք է մեր այս տարիների կուտակած գիտելիքները ներկայացնեինք որպես առաջին փորձ մեր մասնագիտության մեջ։

Հունիսի 18֊ին մեր《Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված իմացությամբ》մասնագիտության դիպլոմային նախագծերի պաշտպանությունն էր որը իրականացրեցինք ճամփորդության տեսքով։ Ճամփորդության կազմակերպիչները և պատասխանատուն մենք էինք և ճամփորդության միջոցով ցուցադրեցինք մեր կազմակերպչական ու էքսկուրսավարի հմտությունները։

Տուրը սկսվեց քոլեջի բակից շարժվեցինք դեպի Արարատի մարզ։ Հենց սկզբից սկսեցինք լավ տրամադրությամբ խմբի անդամները այնքան ուրախ ու հաճելի մարդիկ էին որ մեր լարված օրը դարձրեց ավելի թեթև։

Առաջին կանգառը Խոր վիրապն էր որը ես պետք է ներկայացնեյի։ Մի փոքր շրջայց կատարեցինք այնուհետև պատմեցի Խոր վիրապի մասին որ այն եղել է հայոց ուխտատեղիներից մեկը կապված Գրիգոր Ա Լուսավորչի անվան հետ որտեղ ըստ ավանդության Գրիգոր Լուսավորիչը մնացել է բանտարկված 13 տարի։

Խոր Վիրապից շարժվեցինք դեպի Արենի գյուղ Սբ. Աստվածածին եկեղեցի որտեղ արդեն Անուշիկը պետք է ներկայացներ իր գիդի հմտությունները ու շատ լավ ներկայացրեց եկեղեցու մասին որ այն կառուցել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանը 1321-ին, ճարտարապետն է Մոմիկը: Ըստ ավանդության`այն կառուցվել է հեթանոսական բագինի կանգնած հիմքերի վրա:

Այնուհետև շարժվեցինք դեպի թռչունների քարանձավ որի մասի Գոհարն էր ներկայացնելու և այնքան լավ ներկայացիեց որ բոլորս ուշադիր իրեն էինք լսում և պատմեց հետաքրքիր փաստեր որ ակստեղ հայտնաբերել են օրինակ որ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ և շատ այլ հետաքրքիր գտածոներ։

Օրվա վերջին կանգառը եղավ Պարույր Սևակի տուն֊թանգարանը  որտեղ էլ պաշտպանեցինք մեր դիպլոմայինները։ Քննարկման միջոցով երեքս էլ ներկայացրեցինք մեր թեմաները։ Առաջինը ներկայացրեց Գոհարը։ Իր թեման էր գինեգործությունը Հայաստանում սկզբից ներկայացրեց գինեգործության պատմությունը աշխարհում, գինեգործությամբ հայտնի երկրները և Հայաստանում ամենահայտնի գինեգործարանները։

Հաջորդը ներկայացրեցի ես իմ թեման էր ակտիվ տուրիզմը Հայաստանում (հղումը այստեղ)։ Սկզբում ներկայացրեցի թե ինչ է ակտիվ տուրիզմ հասկացությունը, ակտիվ տուրիզմի բոլոր տեսակները, աշխարհում որ տեսակներն են հայտնի, ինչով են զբաղվում և Հայաստանում ակտիվ տուրիզմի որ տեսակներն են զարգացած որտեղ է այն իրականացվում։

Անուշիկի թեման Երևանի զբոսաշրջային փաթեթն էր։ Ներկայացրեց ընդհանուր Երևանի նկարագիրը ներառելով Երևանի աշխարհագրությունն ու պատմությունը։ Երևանի տեսարժան վայրերը՝ թանգարանները, թատրոնները և հին փողոցները։

Երեքս էլ ներկայացրեցինք մեր թեմաները և այսպիսով վերջացրեցինք մեր պաշտպանությունը և հագեցած օրը։

Ամեն տարին, օրը, ժամը վայելել եմ քոլեջում։ Այստեղ ամեն ինչ ուրիշ էր, թե՛ դասավանդումը թե՛ մթնոլորտը, ու շատ հուշեր ենք տանում, որոնք ընդմիշտ կմնան մեզ հետ։

Դիպլոմային նախագիծ

Երևանի <<ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ>> ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մասնագիտությունը՝ Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ

Թեման՝

<<Ակտիվ տուրիզմը Հայաստանում>>

Ուսանող՝ Միլենա Շամոյան

Ղեկավար՝ Բելլա Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ  2021

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1– Ակտիվ տուրիզմ հասկացությունը, տեսակները

Գլուխ 2– Ակտիվ տուրիզմի ամենահայտնի ուղղությունները

Գլուխ 3– Ակտիվ տուրիզմը Հայաստանում

Գործնական մաս

Քայլարշավ Ուրծի լեռներ և Ուլգյուրի  գյուղատեղի

Վերջաբան

Գրականության ցանկ

Ներածություն

Այս դիպլոմայինի աշխատանքի թեման «Ակտիվ տուրիզմը Հայաստանում»-ն է:

Թեման բավականին արդիական է, քանի որ Հայաստանում շատ արագ զարգանում է ակտիվ տուրիզմը, նորովի է ներկայանում աշխարհին էքստրիմի իր տեսակներով, դառնում է ամենապահանջված զբոսաշրջություններից մեկը և առաջարկում է արկածի աննախադեպ հնարավորություներ:

Աշխատանքի տեսական մասը բաղկացած է երեք գլխից:

Առաջին գլխում կներկայացնեմ ակտիվ տուրիզմ հակացությունը և կառանձնացնեմ  ակտիվ տուրիզմի բոլոր տեսակները (ջրային, ցամաքային, օդային, լեռնային, էկզոտիկ): Այս տեղեկատվությունը թույլ է տալիս պատկերացում կազմել ակտիվ տուրիզմը ինչ է և ինչ տեսակներ ունի:

Երկրորդ գլխում ներկայացված է ակտիվ տուրիզմի հայտնի ուղղությունները: Առանձնացրել եմ երկրներ որտեղ կան ակտիվ տուրիզմի որոշ տեսակներ:

Իսկ երրորդ գլխում արդեն խոսվում է, թե Հայաստանում ակտիվ տուրիզմի որ տեսակներն են զարգացած, որտեղ է և ինչպես կարելի է օգտվել դրանցից ու քանի որ հիմնականում լեռնագնացությունն է զարգացած, առանձնացրել եմ մի քանի լեռներ, որոնք ամենահայտնի ուղղություններն են լեռնագնացության համար:

Աշխատանքի գործնական մասում վիդեո տարբերակով կներկայացնեմ երկու քայլարշավի մասին, որտեղ կխոսեմ, թե ինչպես ենք հաղթահարել Ուրծի լեռները, քանի կիլոմետր ենք քայլել, ինչպիսի դժվարություններ ենք հաղթահարել և կպատմեմ Ուլգյուր գյուղատեղիի մասին:

Գլուխ 1

Ակտիվ զբոսաշրջություն հասկացությունը, տեսակները 

Վերջին ժամանակներում ակտիվ զարգանում է արկածային տուրիզմը, առաջանում են նոր տեսակներ, բացահայտվում է նոր ուղղություններ: Այս գլխում խոսվում է ակտիվ տուրիզմ հասկացության, տրված սահմանումների մասին: Առանձնացված է նաև ակտիվ տուրիզմի բոլոր տեսակները:

Զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց անընդհատ առաջանում են տուրիզմի նոր տեսակներ, նոր ուղղություններ, զբոսաշրջիկները նոր տպավորությունների, յուրահատուկ վայրեր բացահայտելու կարիք են զգում, որն էլ նպաստում է զբոսաշրջության անընդհատ ընդլայնմանը։ 

Վերջին տասնամյակներում գիտա-տեխնիկական առաջընթացը մուտք է գործել մարդկանց կյանքի համարյա բոլոր ոլորտներ՝ մարդկանց զրկելով ֆիզիկական ակտիվությունից։ Դրա հետևանքով մարդկանց մոտ առաջանում են բազմաթիվ ֆիզիկական և էմոցիոնալ բնույթի խնդիրներ։ Այդ պատճառով էլ մարդիկ, մեծ կարևորություն տալով իրենց հանգստին, ցանկանում են, որ այն լինի ոչ միայն հետաքրքիր, այլ նաև օգուտ բերի իրենց առողջական վիճակին։ Այս դեպքում մարդկանց այն խմբերը, ովքեր հոգնել են իրենց պասիվ, քիչ շարժուն կենսակերպից, աշխատում են այդ բացը լրացնել իրենց հանգստի ժամանակ՝ ընտրելով ակտիվ տուրիզմը։  

Նախքան ակտիվ զբոսաշրջությունը սահմանելը, եկեք հասնականք, թե ինչպես է սահմանվում զբոսաշրջությունը։ 

ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովում 1992 թ. ընդունվել է զբոսաշրջության հետևյալ բնորոշումը։ 

 
«Զբոսաշրջությունը- ճանապարհորդություն է և այնպիսի վայրերի այցելում, որոնք գտնվում են զբոսաշրջիկի սովորական միջավայրի սահմաններից դուրս, այցելություն ոչ ավելի քան 12 ամիս ժամանակով, ցանկացած նպատակով, բացառությամբ վարձատրվող գործունեություն ծավալելուց»։ 

Կան «ակտիվ տուրիզմ» հասկացության բազմաթիվ սահմանումներ:  Բազմազան 
աղբյուրները տարբեր բնորոշումներ են տալիս, բայց բոլորը համաձայն են, որ ակտիվ զբոսաշրջությունը նախատեսում է հանգստի և ճանապարհորդության, զվարճանքի, սպորտի (արշավ, ժայռամագլցում, սպորտային խաղեր, ռաֆթինգ արագընթաց գետերի վրա, ստորջրյա զբոսաշրջություն, սաֆարի և այլն), որոնք պահանջում են զգալի ֆիզիկական պատրաստվածություն և հասանելի են ոչ բոլոր զբոսաշրջիկներին:  

Այսպիսով, «Туризм России» ամսագիրը առաջարկում է հետևյալ սահմանումը. «Ակտիվ զբոսաշրջությունը ճանապարհորդություն է, որի ընթացքում հանգստացողը զբաղվում է ակտիվ գործունեությամբ, գործողություններ, որոնք պահանջում են մարմնի ակտիվ ֆիզիկական աշխատանք»։ Ակտիվ տուրիզմը բնութագրվում է որպես հետաքրքիր ճանապարհորդություն, որը լի է շարժման ակտիվ եղանակներով։ 

«Russia Discovery» ընկերությունը սահմանում է ակտիվ զբոսաշրջությունը որպես հետաքրքիր ճանապարհորդություն, որը լի է շարժման ակտիվ եղանակներով և բացարձակ միացում բնության հետ:

«Туристический вестник»  ամսագրի բնութագրմամբ `ակտիվ տուրիզմը հասկացվում է որպես ճանապարհորդության մի տեսակ, որը կապված է երթուղու ընթացքում շարժման ակտիվ ռեժիմների հետ և իրականացվում է անձի կողմից ռեկրեացիոն և սպորտային նպատակներով, այստեղ նաև տրվում է պասիվ տուրիզմի սահմանում – սա ճանապարհորդության տեսակ է, որը կենտրոնացած է ավելի հանգիստ և պակաս սթրեսային ֆիզիկական գործունեության վրա, որը ենթադրում է մարմնի ֆիզիկական հանգիստ:

Հաճախ տուրիստական ​​տարբեր ընկերություններ հավասարության նշաններ են դնում ակտիվ հանգստի և ակտիվ զբոսաշրջության հասկացությունների միջև, բայց այդ հասկացությունները բոլորովին տարբեր են։ Օրինակ ՝ եթե որևէ մեկը ամբողջ օրը թիավարի իր հաճույքի համար, ապա դա ակտիվ հանգիստ է, իսկ եթե դա անի հանուն որևէ դժվար հասանելի տեսարժան վայր հասնելու  համար, ապա դա ակտիվ տուրիզմ է։   Նույն իրավիճակը տեղի է ունենում սպորտային զբոսաշրջություն հասկացության հետ, որը նույնպես հաճախ նույնացվում է ակտիվ տուրիզմ հասկացության հետ: Այնուամենայնիվ, նրանց մեջ կան հետևյալ տարբերությունները։ Սպորտային տուրիզմը ներառում է շատ էական ֆիզիկական գործունեություն, որը կարող են կատարել միայն պատրաստված մարզիկները, իսկ առավել ակտիվ շրջագայությունները նախատեսված են այնպես, որ ամենասովորական մարդը կարողանա հաղթահարել առաջարկվող ֆիզիկական դժվարությունները: Սպորտային շրջագայությունները հիմնականում անց են կացվում ծանր պայմաններում և ուղղված են «դժվարությունների հաղթահարման» վրա ՝ ի տարբերություն ակտիվ զբոսաշրջության, ինչը ենթադրում է հարմարավետ պայմանների առկայություն:

 

Ակտիվ զբոսաշրջությունը պարզապես ճանապարհորդության տեսակ չէ, այն իր մեջ ներառում է բազմազան շրջագայություններ, օրինակ ՝ արկածային տուրեր. 
 
•այցելել հրաբուխներ, էկզոտիկ վայրեր, ջրվեժներ, կղզիներ և այլն:  Սովորաբար դա 
լինում է ոչ ստանդարտ շրջագայություններ դեպի էկզոտիկ և էկոլոգիապես մաքուր 
բնական արգելոցներ,որոնք կապված են անսովոր ճանապարհորդության, ոչ սովորական փոխադրման միջոցներով։ Որոշ դեպքերում նման շրջագայությունները կապված են բարձր ֆիզիկական 
ակտիվության, ռիսկի հետ և պահանջում են համարձակություն, հմտություններ և երբեմնհատուկ մարզում։  Շատ տարածված է հանգիստը լեռնադահուկային հանգստավայրերում։ Նման շրջագայությանը մասնակիցներից պահանջում է որոշակի ֆիզիկական պատրաստվածություն և հմտություն, բայց ի տարբերություն սպորտային տուրիզմի, այս դեպքում երթուղիները շատ ավելի լավ են մտածված, 
ավելի անվտանգ են և շատ ավելի հարմարավետ պայմաններով։ Վնասվածքի ռիսկը 
նվազագույնի է հասցված։ Ճանապարհորդներին տրամադրում են ուղեցույցներ, 
տուրիստական ​​սարքավորումներ։ 
 
• Շրջայցեր դեպի աղետի վայրեր (երկրաշարժեր, ջրհեղեղներ, հրաբխային ժայթքումներ, տեխնածին աղետներ) ։ 
 
• սաֆարի, ձկնորսություն, որս, ամենագնացներով ճամփորդություններ դժվարամատչելի և  դժվարանցանելի տեղանքով : 
 

Ակտիվ տուրիզմը պայմանականորեն կարել է բաժանել հետևյալ տեսակների. 

  1. Ակտիվ տուրիզմի ջրային տեսակներ 
  2. Ակտիվ տուրիզմի ցամաքային տեսակներ 
  3. Ակտիվ տուրիզմի լեռնային տեսակներ 
  4. Ակտիվ տուրիզմի օդային տեսակներ 
  5. Ակտիվ տուրիզմի էկզոտիկ տեասկներ 

Ջրային տեսակներ

· Դայվինգ (սուզում) շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Սա ակվալանգով և հատուկ ջրասուզային կոստյումով սուզումն է օվկիանոսի կամ ծովի հատակը՝ ծանոթանալու ստորջրյա աշխարհին։

· Վեյքբորդինգ իրենից ներկայացնում է ջրային դահուկների, սնոուբորդի սքեյթի և սեևֆինգի համադրություն։ Մոտորանավակը իր հետևից տանում է լայն սերֆ, որն էլ ալիք է ստեղծում, իսկ մարզիկն էլ պետք է ցատկ կատարի այդ ալիքի վրայով։

· Ջրային դահուկներ – ակտիվ հանգստի ամենահայտնի տեսակներից է։. Սրանք առաջին անգամ հայտնվել են 1922 թվականին։ Ստեղծել է ամերիկայի Միննեսոտա քաղաքի բնակիչ Ռալֆ Սամուէլսոնը։

· Վինդսերֆինգ –առագաստային սպորտի տարատեսակ է։ Սա մրցույթ է սերֆերի վրա, որոնց վրա էլ ամրացված են ոչ մեծ առագաստներ։ Ստեղծվել է ԱՄՆ-ում (1968)։ : Լավ քամու դեպքում կարող է հասնել ավելի քան 10-12 մ / վ արագության: Ռեկորդը կազմում է ավելի քան 70 կմ / ժամ:

· Սերֆինգ – Նույնը ինչ վինդսերֆինգը բայց առանց առագաստի։ Կարելի է արագություն հավաքել մինչև 12մ/վ. Բայց սրա ռեկորդն է 70կմ/ժ.

· Ռաֆտինգ – սա լեռնային գետով իջնելն է մակույկով կամ էլ հատուկ լաստանավով։ Սա ամենաշատ հաճախվող տուրերից է և համեմատաբար անվտանգ է։ Այժմ այն դարձել է շատ հայտնի և առաջարկվում է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան լեռնային գետեր։

Ցամաքային տեսակներ

· Մաունթինբայքինգ վերջերս դարձել է շատ հայտնի։ Սա հեծանվավազքն է միայն լեռնոտ, քարքարոտ և վտանգավոր ճանապարհներով։ Փորձառու բայքերները կատարում են նաև տարբեր հնարքներ։

· Քարանձավագիտություն. Եթե դատենք այն բանով որ քարանձավագետները այն մարդիկ են ովքեր ազատ ժամանակ գնում են քարանձավներ, սա տուրիզմ է։ Բայց միևնույն ժամանակ սա գիտություն է։

· Х races – սա այն է որ էքստրեմալ զբոսաշրջիկները այնքան լավ են պատրաստված, որ կարող են ժայռեր մագլցել, ձիեր վարել, հեծանվով լեռներ բարձրանալ կամ էլ ջրվեժների վրայով իջնել…Այս մարդիկ թիմեր են կազմում և մասնակցում մրցույթների որոնց նպատակն է հնարավորինս արագ հաղթահարել արգելքները։ Սա նաև կոչվում է մուլտիսպորտ, կամ էլ արկածային մրցույթներ։

Լեռնային տեսակներ

· Ալպինիզմ –համարվում է ամենաէքստրեմալ հանգիստը։ Որպես կանոն ալպինիզմով զբաղվողները նախընտրում են ամառը, քանի որ եղանակը թույլ է տալիս մինիմալ ուժերով հասնել նշանակված կետին. Չնայած կան նաև մարդիկ, ովքեր նախընտրում են ձմեռը, եղանակի դժվար պայմանները միայն ավելացնւմ են ադրենալինը։

· Լեռնային դահուկներ. Սա ակտիվ հանգստի ամենահին տեսակներից է։ Տարիների ընթացքում այս սպորտով զբաղվողների թիվը ոչ թե նվազեց այլ ավելացավ։ Հայաստանում էլ արդեն կան տեղեր որտեղ ցանկացողները կարող են զբաղվել լեռնադահուկային սպորտով։ Ամենահայտնին Ծաղկաձորն է։

· Սնոուբորդինգ – սա ձյան վրայով իջնելն է լեռան գագաթից հատուկ սնոուբորդով։ Սա ավելի ագրեսիվ էքտրեմալ և ակտիվ տեսակ է քան լեռնային դահուկները։ Սնոուբորդինգը որպես առանձին սպորտաձև ստեղծվել է ամերիկայում 20-րդ դարի 60-ականներին։

Օդային տեսակներ

· Պարաշյուտային սպորտ – Կլասիկ պարաշյուտիզմը իր մեջ նեռարում է երկու վարժություն։ Առաջինի նպատակն է վայրէջք կատարել կոնկրետ նշանակակետին՝3մ շառավղով։ Իսկ երկրորդի նպատակն է օդում կատարել տարբեր հնարքներ։ Մրցույթները ժամանակի վրա են։

· Թիմային ակրոբատիկա Սա պարաշյուտիստներից կազմված թիմի հնարքնեն են օդում։ Պարաշյուտիստների քանակը լինում է հիմնականում 4 կամ 8. Լինում են նաև 16 հոգուց կազմված թիմեր։ 4 հոգուց կազմված թիմը վայրէջք կատարելու ընթացքում կարող է կատարել մինչև 30 հնարք։

· Սքայսերֆինգ – սրանք դահուկներով թռիչքներն են որոնց ընթացքում կատարվում են զանազան հնարքներ։

Բեյս ջամփինգ. Պարաշյուտով թռնելու համար բեյս ջամփերին պետք չէ ինքնաթիռ կամ էլ ուղղաթիռ։ Նրան հերիք է նույնիսկ վերելակը։ Բեյսերը բարձրանում է որևէ շենքի կտուրին և ցած նետվում։

· Օդապարիկով թռիչքներ Սա հասանելի է յուրաքանչյուր հասարակ մարդու և կարող է անցկացվել գրեթե յուրաքանչյուր երկրում։ Թռիչքի երկարությունը կախված է քամու ուժից։ Քամու միջին ուժի դեպքում դա 20-30կմ է։

Էկզոտիկ տեսակներ

· Տիեզերական տուրիզմ –սա էքստրեմալ տուրիզմի ամենաթանկարժեք և ամենաէկզոտիկ տեսակն է։ Ճամփորդություն երկիր մոլորակից դուրս։ Դեռ տիեզերական զբոսաշրջիկներին կարելի է հաշվել ձեռքի մատների վրա։ Այսպիսի զբոսանքը կարժենա ավելի քան 20մլն դոլլար։

· Ջայլո տուրիզմ –սա էկզոտիկ և էքստրեմալ զբոսաշրջության տեսակներից է – կյանք նախամարդկանց ցեղերի հետ իրենց բոլոր սովորույթներով։ Այս յուրօրինակ տուրիզմի տեսակը սկսել է զարգանալ Ղրղզստանում։ Սա նախընտրում են մարդիկ ովքեր հոգնել են աղմկոտ քաղաքներից և կուզեին հայտնվել նախնադարյան կյանքում։

· Տուրիզմ դեպի հյուսիսային և հարավային բևեռներ. Վերջերս սկսել են իրականացվել ճամփորդություններ դեպի Արկտիկա և Անտարկտիկա։ Եվ ավելի ու ավելի շատերն են ուզում լինել էքստրեմալ կլիմայական պայմաններում և տեսնել էկզոտիկ կենդանիների. Օրինակ պինգվիններին։

· Ջունգլիներով արշավներ Այս արշավների ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ձուլվել բնությանը և ամբողջովին կտրվել քաղաքակրթությունից։ Եթե նույնիսկ արշավախումբն ունի ժամանակակից միջոցներ, արբանյակային կապ, օգնությունը կարող է գալ ժամեր կամ էլ օրեր հետո։ Դրա համար էլ յուրաքանչյուր դեպք կարող է վատ վերջանալ։

Ամփոփելով, հարկ է նշել, որ զբոսաշրջության ակտիվ տեսակները հարմար չեն յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է մեկնել այս կարգի շրջագայության: Դա կարող է պայմանավորված լինել մարդու ֆիզիկական կամ հոգեբանական վիճակով, ինչը թույլ չի տա նրան մասնակցել դինամիկ, ոչ ստանդարտ, երբեմն էլ ծայրահեղ ճանապարհորդության: Նման մարդկանց համար կան զբոսաշրջության պասիվ տեսակներ, որոնք կենտրոնացած են ֆիզիկական գործունեության առումով ավելի հանգիստ ու պակաս սթրեսային շրջագայության կամ տուրիստական ​​ճանապարհորդության ծրագրի վրա: Դրանք նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ավելի հակված են չափված հանգստի, ճանաչողական շրջագայությունների, որոնք պահանջում են ավելի քիչ շարժ և ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Գլուխ 2

Ակտիվ զբոսաշրջության հայտնի ուղղություններ

Ակտիվ զբոսաշրջությունը ամբորղջ աշխարհում գնալով ավելի ու ավելի է զարգանում: Այս գլխում առանձնացրել եմ մի քանի երկրներ, որտեղ կարելի է հանդիպել ակտիվ զբոսաշրջության յուրահատուկ, հետաքրքիր ձևերի։

Իսպանիա, վազք ցլերի հետ

Ցլերի հետ վազքը տեղի է ունենում ամեն տարի Իսպանիայի Պամպլոնա քաղաքում: Ցլերի հետ վազքի ժամանակ, անշուշտ, զոհեր են լինում, իսկ անվնաս դուրս եկած մասնակիցները այդ 3 րոպեն (վազքը տևում է ճիշտ այդքան) համարում են ամենաէքստրեմալ րոպեները իրենց կյանքում:

Չինաստան, կամուրջ անդունդի վրայով

Մոտ 2000մ բարձրություն ունեցող Հուաշան լեռը հայտնի է իր էքստրեմալ ճանապարհներով: Ամենասարսափելի և ամենահետաքրքիր վայրը զբոսաշրջիկների համար անդունդի վրայով անցնող կամուրջն է։ Իրար ամրացված տախտակներ են՝ առանց բռնակների ու պատնեշների, տախտակների լայնությունը չի գերազանցում 40
սմ-ը: Քարերի վրա ամրացված է շղթա, որից բռնվելով էլ քայլում են մարդիկ:

Չիլի, բանջի թռիչքներ

Բանջի թռիչքներ իրականացվում են 1980-ական թվականներից։ Չիլիում գործող Վիլյարիկա հրաբուխի երախի մեջ թռչելու համար հարկավոր է ուղղաթիռ վարձել, որը հագեցած է ամենաամուր սարքավորումներով բանջի-թռիչքներ կատարելու համար: Ուղղաթիռի և հալված լավայի միջը հեռավորությունը լինում է 200 մ, իսկ պարանի երկարությունը, որով թռչում է մարդը՝ 100մ:

Կանադա, զբոսանք երկնաքարերի վրայով

CN Tower աշտարակը գտնվում է Տորոնտոյում, նրա բարձրությունը 550 մետր է։ Այստեղ առաջարկում օգտվել Edge Walk ատրակցիոնից և զբոսնել աշխարհի ամենաբարձր երկնաքերի տանիքի եզրերով: Այստեղից նույնիսկ կարելի է տեսնել, թե որտեղ է ավարտվում Կանադայի սահմանը, և սկսվում Նյու-Յորքը: Զբոսաշրջիկները կանգնում են աշտարակի տանիքի եզրին և թեքվում առաջ՝ դեպի քաղաքը: Նրանց համար ստեղծված են անվտանգության լավագույն միջոցները:

Բոլիվիա, մահվան ճանապարհ

Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասից 40 մղոն հեռավորության վրա գտնվում է, այսպես կոչված, Մահվան ճանապարհը: Միայն պաշտոնական տվյալներով՝ այստեղ տարեկան մահանում է 200 մարդ: Ճանապարհը կառուցել են պարագվայցի բանտարկյալները 1930-ական թվականներին Չակյան պատերազմի ժամանակ: 600 մետր խորությամբ անդունդի վրայով ձգվող այս ճանապարհն ունի ընդամենը 3 մ լայնություն, իսկ ամենանեղ մասով դժվարությամբ է անցնում նույնիսկ մեկ մեքենան: Ասֆալտապատ է ճանապարհի միայն մի հատվածը, իսկ շատ տեղերում նրա մակերեսը թրջվում է անձրևներից և սողանքներ առաջացնում: Այստեղ առաջարկում են ճանապարհորդել այդ ճանապարհով՝ փոքրիկ մեքենայի մեջ նստած:

Ուղևորություն պատերազմական թեժ կետեր

Գոյություն ունի տարօրինակ զբոսաշրջային ընկերություն, որը կոչվում է War Zone Tours: Այն հիմնել են նախկին զինվորականներ և առաջարկում են զբոսաշրջիկներին հայտնվել պատերազմական գործողությունների կիզակետում: Ընտրություն անել նրանք կարող են Իրաքի, Իրանի, Մեքսիկայի և Աֆրիկայի միջև: Ինչ վերաբերում է զենքին, ապա զբոսաշրջիկներին բացառվում է զենք տրամադրելը նրանք միայն դիտում են։

Ավստրալիա, լող կոկորդիլոսների հետ

Ավստրալիայի Դարվին քաղաքի Crocosaurus Cove պարկում առաջարկում են հատուկ ապակյա վանդակով սուզվել ջրի մեջ, որտեղ լողում են ահարկու գիշատիչները: Զբոսաշրջիկներին թույլատրվում է ջրի մեջ մնալ 15 րոպե:

Մեծ Բրիտանիա, թունավոր ջունգլիներ

Թունավոր Ալնվիկ այգին գտնվում է Մեծ Բրիտանիայում: Այստեղ աճեցվում են միայն մահացու թունավոր բույսեր : Զբոսաշրջիկները այգի կարեղ են մտնել հատուկ թույլտվությամբ և գիդի ուղեկցեւթյամբ, ով վերահսկում է, որ այցելուները ձեռք չտան վտանգավոր բույսերին:

ԱՄՆ, տորնադոյի որս

ԱՄՆ-ում շատ տարածված էքտրեմալ զբոսաշրջության ձև է դուրս գալ տորնադոյի որսի: Որսը ձգվում է մի քանի օր, և այդ ընթացքում հնարավորինս ամուր և ապահով ամենագնաց մեքենաներով զբոսաշրջիկները սլանում են կործանիչ տորնադոյի ետևից:

Գլուխ 3
Ակտիվ տուրիզմը Հայաստանում

Ակտիվ զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է անասելի արագությամբ, և տարեց տարի դառնում է ամենապահանջված զբոսաշրջություններից մեկը։ Հայաստանի բնությունը, ռելիեֆը, բնական այլ պայմանները շատ լավ հնարավորություններ են ստեղծում ակտիվ զբոսաշրջության զարգացման համար։ Սա նոր զարգացող ոլորտ է Հայաստանում և դեռ շատ տեսակներ չկան, այնուամենայնիվ արդեն Հայաստանում կարելի է հանդիպել ակտիվ տուրիզմի հետևյալ տեսակները։

Պարագլայդինգ

Պարապլաներիզմը Հայաստանում զարգացել է վերջին մի քանի տարում: Վերջին ժամանակներս շատ պրոֆեսիոնալ օդաչուներ գալիս են այստեղ՝ պարապլաններ վարելու և թռիչքի նոր ուղղություններ ուսումնասիրելու համար: Հայկական լեռնաշխարհի բարձրության շնորհիվ երկրում առկա են միկրոկլիմայի տարբեր տեսակներ, որոնք ստեղծում են իդեալական պայմաններ պարագլայդինգի համար: Ընդհանուր առմամբ, պարապլան թռիչքներն իրականացվում են Հատիս լեռից, Ապարանում, Սևանա լճի, Բուժականի և Դիլիջանի մերձակայքում գտնվող լեռնաշղթաներից: Թռիչքն ընդհանուր առմամբ տևում է 7 րոպեից մինչև 15-20՝ կախված եղանակային պայմաններից:

Ռաֆթինգ

Ռաֆթինգը ջրային սպորտի ամենաէքստրեմալ ու ամենազվարճալի տեսակներից մեկն է: Ռաֆթինգ տերմինն առաջացել է անգլերեն «raft» (լաստանավ) բառից: Կարելի է ասել՝ ռաֆթինգը նավարակություն է գետի վրա հատուկ փչովի ռետինե նավակով: Դրանց մեջ կարող են տեղավորվել 4-20 հոգի՝ կախված նավակի չափից ու կառուցվածքից: Նավակներն ունեն հատուկ թիակներ, որոնք օգտագործվում են շարժվելու ու ուղղությունը կառավարելու համար: Ունենալով հարուստ բնաշխարհ՝ Հայաստանը շատ նպաստավոր տեղ է նման սպորտաձևերի համար: Հայաստանում ռաֆթինգ սկսել են իրականացնել մոտ 3 տարի առաջ, և այժմ այն ավելի ու ավելի տարածում է գտնում: Այստեղ ռաֆթինգ իրականացնելու հիմնական գետերն են Ձորագետը, Քասաղը, Թարթառը և Դեբեդը: Սակայն, հարկ է նշել, որ սիրողական նպատակներով ռաֆթինգ

Հայաստանում իրականացնելու ամենահարմար ու ապահով գետը Դեբեդն է։ Ռաֆթինգի ուղևորությունները ուղեկցվում են նաև փոքր արշավներով և ջրային ջամփինգով (թռիչք կամրջից գետի մեջ):

Ռոուփջամփինգ

Ռոուփջամփինգ հասկացությունը Հայաստանի համար նորություն է, սակայն ակտիվորեն տարածվում է: Անվանումը բառացիորեն թարգմանվում է «պարանով ցատկեր»: Էությունն այն է, որ բարձրությունից թռչող ալպինիստի հանդերձանքով մարզիկը ազատ թռիչքի փուլից հետո «բռնում» է պարանը: Երբ ազատ անկումն ավարտվում է, նա վերածվում է սահուն ճոճանակի Հայաստանում հիմնականում ցատկում են Աշտարակի կամրջից եւ Բյուրեղավանի չգործող ապակու գործարանի աշտարակից: Հայաստանում ցատկի առավելագույն բարձրությունը 40 մետր է: Դահուկավազք և սնոուբորդ Հայաստանը, լինելով լեռնային երկիր, ունի բարձր լեռնագագաթներ՝ զարմանալի տեսարանով: Հայաստանում լեռնադահուկային հանգստավայրերը հնարավորություն են տալիս բարձրանալ գագաթ, այնուհետև մեծ արագությամբ դահուկներով կամ սնոուբորդով ներքև իջնել՝ զգալով ադրենալին: Ձմռանը Հայաստանում բավականին ցուրտ է, բայց տարվա այս եղանակին էլ կարելի է գտնել հետաքրքիր ժամանց և արկածային շրջագայություններ։ Հայաստանում լեռնադահուկային սեզոնի բացումը կախված է յուրաքանչյուր տարվա եղանակից, երբեմն սեզոնը բացվում է արդեն նոյեմբերին, երբեմն միայն օրացուցային ձմռան սկսվելուց և տևում է մինչ մարտ, կամ, հնարավոր է, կախված է տարուց մինչև ապրիլ: Հայաստանում կարելի է իրականացնել սա Ծաղկաձորում, Ջերմուկ և Սևանում։

Զիփլայն

Զիփլայնն իրենից ներկայացնում է թռիչք պողպատե պարանի վրայով՝ ձգողականության ուժի առանձնահատկությունների օգտագործմամբ: Թռիչքն իրականացվում է օդում, գետնից տասնյակ մետրեր բարձրության վրա՝ համապատասխան բլոկներ ներառող հատուկ սարքի միջոցով: Երևանում այն իրականացվում է Դիլիջանի Պարզ լճի վրայով, Ծաղկաձորում Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։

Կանիոնինգ/Canyoning

Canyoning-ը ակտիվ հանգստի և ամենահին սպորտաձևերից մեկն է, որը սերտ կապված է արշավների, լողի, ժայռամագլցման հետ: Կանիոնինգով զբաղվելիս ոչ միայն հաղթհարում եք բազմաթիվ խոչընդոտներ, անցնում կիրճեր, ցատկում, լողում, այլ նաև մարզում մարմնի մկանները:

Հատկանշական է, որ այս մարզաձևը կարող են վայելել մեծ թվով մարդիկ, քանի որ ունի դժվարության՝ 10-3 սանդղակ:

Մասնակիցներից պահանջվում է՝

-140 սմ -ից մինչև 190 սմ հասակ

-Մինչև 110 կգ քաշ

-Ցանկալի է նաև լողալ իմանալ, խուճապի չմատնվել վարար գետից և բարձրությունից

-Ունենալ սպորտային կոշիկներ

Canyoning-ի անցակացման վայրերը

Սատանի կամուրջ (հեշտ. 10 դժվարությունից 3-ը)

Գտնվում է Երևանից 250 կմ հեռավորության վրա՝ Սյունիքի մարզում, Տաթևի վանքի մոտ: Այստեղ առանձնանում է Որոտան գետի կիրճը՝ 500 մ խորությամբ: Այն համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը:

Խորսովի անտառ (հեշտ. 10 դժվարությունից 3-ը)

Երևանից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Այստեղ կան ջրվեժներ, որոնք 5, 7 մ կամ նույնիսկ 25 մ բարձրություն ունեն:

Լիճք (միջինը ՝ 5-ից 10 դժվարություն)

Երևանից 350 կմ հեռավորության վրա է գտնվում: Ձորափորի  ջրվեժների կասկադը և ջրվեժներով միմյանց հետ կապված փոքր լողավազանները կարելի է անցնել պարաններով, սահելով կամ ցատկելով: 

Տաթև (Դժվար. 10-ից 8 դժվարություն)

Սա ծայրահեղ դժվար երթուղի է, որը հարմար է միայն ֆիզիկապես լավ մարզավիճակում գտնվող մարդկանց համար, ովքեր պատրաստ են նոր մարտահրավերներ հաղթահարել: Հետագծի երկայնքով հայտնաբերված են 16 ջրվեժներից բաղկացած կասկադ, որոնց միայն կեսը կարող եք մեկ օրվա ընթացքում անցնել:

Դայվինգ /Diving

Լինելով լեռնային երկիր՝ Հայաստանը երբեք չի ասոցացվել սուզվելու հետ, այնինչ Սևանը շատ հարմար վայր է սուզորդության համար: Սևանում դայվինգը կոչվում է բարձրադիր (altitude diving), որը հաճախ հանդիպող երևույթ չէ աշխարհում։ Ստորջրյա տեսանկյունից Սևանն առաջարկում է ոչ թե գունավոր ձկներ և կորալներ, այլ հետաքրքիր բուսականություն, չքնաղ ստորջրյա ժայռեր, հնագիտական տարբեր տեսարաններ, և յուրաքանչյուր ափից սուզվելիս կարող եք նոր բացահայտումներ անել։

Լեռնագնացություն և ալպինիզմ

Լեռնագնացությունը ակտիվ զբոսաշրջության ամենազարմանալի և ամենատարածված տեսակներից մեկն է: Ալպինիզմը սպորտի մի տեսակ է, որն օգնում է նաև ուժեղացնել կամքի ուժը, նպատակ դնելով հասնել լեռան գագաթին և հասնել նպատակին, անկախ նրանից, անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներ կան դրան հասնելու ճանապարհին: Լեռնագնացությունը ծագել է որպես ալպինիզմի մի տեսակ, ակտիվ և միաժամանակ էքստրեմալ հանգստի մի տեսակ, որի էությունը ժայռեր բարձրանալն է և դրանից անհավանական շատ լիցքեր ստանալը։

Լեռնային Հայաստանն ամենալավ երկիրներից մեկն է լեռների գագաթները բարձրանալու համար: Հայաստանն արդեն ունի ավելի քան 2 դարի փորձ, էքստրեմալ զբոսաշրջության այս տեսակի մեջ։ Հայկական ալպինիզմը պատմությունը սկսվել՝ 1829 թ.-ին բիբլիական Արարատ լեռան վրա:

Հայաստանը լեռների և ժայռերի, քարերի, խոր կիրճերի և լեռնաշղթաների երկիր է։ Իդեալական դրախտ է ալպինիզմի և լեռնագնացության սիրահարների համար:

Հայաստանում լեռնային տուրիզմը ակտիվ զբոսաշրջության ամենատարածված տեսակն է, քանի որ այն զարմանահրաշ լեռների երկիր է, որոնք կարծես ստեղծված են լեռնագնացության համար: Մեր լեռների գագաթներից բացվող տեսարանները հիացնում են նույնիսկ շատ ճամփորդախ ամենափորձառու զբոսաշրջիկներին։ Հայաստանում գրեթե ամեն լեռ կարող է դիտարկվել լեռնագնացության համար հարմար ուղղություն, կան հեշտ հաղթահարվող բարձունքներ, դժվարամատչելի կամ միջին դժվարության լեռներ, ցանկացած զբոսաշրջիկ կգտնի իր կարողությունների համար հարմար ուղղություն,  բայց ստորև առանձնացրել եմ մի քանի լեռնագագաթներ, որոնք առավել հայտնի են զբոսշրջիկների շրջանակներում։

Խուստուփ – Խուստուփ-Կատարի ամենաբարձր լեռը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում: Գագաթի բարձրությունը կազմում է 3206 մետր դրա գագաթին հասնելու համար պահանջվում է 3-4 ժամ:

Աժդահակ (3597 մ) – լեռնագագաթ, հանգած հրաբուխ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում: Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։ Լեռնագագաթից բացվում է Արարատի, Արագածի, Արա լեռան, Սևանա լճի, Գեղամա լեռնաշղթայի և Կոտայքի մարզի տեսարանը: Ընդհանուր արշավի երկարությունը 15 կմ է:

Արայի լեռ – Բարձրությունը՝ 2577 մետր: Հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում, Քասաղ և Հրազդան գետերի միջև։ Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 15 կմ:

Գութանասար – հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Գութանասարի լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով։ Արագածը – Հայաստանի ամենաբարձր լեռն է (4090 մ): Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Ֆանտան գյուղից 2,5-3 կմ հարավ է, Ջրաբեր գյուղից` 4 կմ հյուսիս-արևելք։

Արագած – քառագագաթ հանգած հրաբուխ է: Լեռը հայտնի է նաև իր անոմալ գոտիով, որտեղ ջուրը հոսում է ներքևից վերև, իսկ մեքենաները, առանց շարժիչը միացնելու, ինքնուրույն են առաջ սլանում: Լեռը բարձրանալու համար ամենահարմար ժամանակը հունիս-օգոստոս ամիսներն են, քանի որ արահետները չոր են: Քայլարշավի երկարությունը 20-22 կմ։

Գործնական մաս

Ուրծի լեռներ
Ուլգյուր գյուղատեղի

Վերջաբան

Ամփոփելով աշխատանքը նախ և առաջ փորձեցինք պարզել, թե ինչ է ակտիվ տուրիզմ հասկացությունը։ Ինչպես տեսանք կան ակտիվ տուրիզմի բազմաթիվ սահամանումններ, բայց ընդհանրացնելով բոլորը, կարող ենք եզրահանգել,  որ ակտիվ զբոսաշրջությունը զբոսաշրջության այնպիսի տեսակ է, որը նախատեսում է ճանապարհորդության ընթացքում ակտիվ գործունեություն (արշավ, ժայռամագլցում, սպորտային խաղեր, ռաֆթինգ արագընթաց գետերի վրա, ստորջրյա զբոսաշրջություն, սաֆարի և այլն), որոնք պահանջում են հատուկ ֆիզիկական պատրաստվածություն և հասանելի են ոչ բոլոր զբոսաշրջիկներին:  Ակտիվ տուրիզմը նոր զարգացող զբոսաշրջության տեսակ է և տարեց տարի ավելի ու ավելի մեծ պահանջարկ է ունենում զբոսաշրջիկների շրջանում։ Մարդիկ, մեծ կարևորություն տալով իրենց հանգստին, ցանկանում են, որ այն լինի ոչ միայն հետաքրքիր, այլ նաև օգուտ բերի իրենց առողջական վիճակին։ Այս դեպքում մարդկանց այն խմբերը, ովքեր հոգնել են իրենց պասիվ, քիչ շարժուն կենսակերպից, աշխատում են այդ բացը լրացնել իրենց հանգստի ժամանակ՝ ընտրելով ակտիվ տուրիզմը։  

Ակտիվ տուրիզմի տեսակները շատ բազմազան են, բայց հիմանկանում այն պայմանականորեն բաժանում են հետևյալ ենթախմբերի՝ ջրային, ցամաքային, օդային, լեռնային, էկզոտիկ:
Դրանք էլ իրենց հերթին ունեն իրենց տեսակները: Օրինակ ջրային տեսակներից է դայվինգ, ռաֆթինգ, սրֆինգ: Ցամաքային տեսակներից մաունթինբայքինգ, քարանձավագիտություն: Լեռնային տեսակներից ալպինիզմ, սնոուբորդինգ,լեռնային դահուկներ: Օդային տեսակներից է պարաշյուտային սպորտը, թիմային ակրոբատիկան, սքայսերֆինգ և այլն: Էկզոտիկ տեսակներից  տիեզերական տուրիզմն է, ջունգլիներով արշավը, ջայլո տուրիզմը:

Այժմ Հայաստանում տուրիզմի այս տեսակը շատ զարգացած չէ, բայց կան բոլոր նախադրյալները այստեղ այն զարգացնելու համար։ Հայաստանի բնությունը և  բնական պայմաններ շատ լավ հնարավորություն են ստեղծում դրա համար։ Այս պահին Հայաստան այեցլող զբոսաշրջիկը հնարավորություն ունի զբաղվելու պարագլայդինգով, կանյոնինգով, ռոուփջայփինգով, դայվինգով, ռաֆտինգով, օգտվելու զիփլայնից՝ հմայվելով Հայաստանի զարմանահրաշ բնությամբ։ Հայաստանում ակտիվ տուրիզմի տեսակներից լավ զարգացած է լեռնագնացությունը, քանի որ Հայաստանը ամենալավ երկիրն է լեռների գագաթները բարձրանալու համար: Հայաստանում գրեթե ամեն լեռ կարող է դիտարկվել լեռնագնացության համար հարմար ուղղություն, կան հեշտ հաղթահարվող բարձունքներ, դժվարամատչելի կամ միջին դժվարության լեռներ, ցանկացած զբոսաշրջիկ կգտնի իր կարողությունների համար հարմար ուղղություն: Հայաստանը լեռնային երկիր է` գեղեցիկ բնությամբ և բարենպաստ կլիմայով, որի շնորհիվ Հայաստանում լեռնային քայլարշավը հնարավոր է դառնում տարեկան գրեթե 7-8 ամիս: Կան լեռներ, որոնք նույնիսկ ձմռան ամիսներին պատրաստ են հյուրընկալել զնոսաշրջիկների։ Հայաստանում լեռնային քայլարշավի ամենակատարյալ ժամանակը օգոստոսն է, երբ դեռ զգում ես արևի ջերմությունը, բայց և արդեն փչում է զով քամին` ստիպելով զգալ աշնան շունչը: Լեռնային երկիր – Հայաստանը հիացնում է բարձր լեռներով և գեղեցիկ լեռնային հանգստավայրերով, վերածելով այն իսկական դրախտի ակտիվ զբոսաշրջության սիրահարների համար։

Գրականության ցանկ

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D6%84%D5%BD%D5%BF%D6%80%D5%A5%D5%B4%D5%A1%D5%AC_%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4

https://armeniadiscovery.com/hy

https://www.armgeo.am/rafting-in-armenia/amp/

https://news.am/arm/news/340666.html

Armenian Cuisine

Ուսումնական նյութ Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությունը սովորողների համար:

When tourists come to a foreign country, apart from historical monuments, places of interest, accommodations, they are very much interested in the national cuisine of the given country. I think the most delicious Armenian dish is dolma. It is made either with cabbage or vine leaves. The following ingredients are used while making dolma: ground beef, rice, parsley, some solt, red and black ground pepper. Everything is mixed and this stuffing is wrapped either with cabbage or vine leaves. Very little amount of water is added in to the pot and dumplings are covered with a plate.

The next dish which can be offered to the tourists is harisa. The following ingredients are used: chicken or lamb butwithout bones and then with wheat. When it is served, some butter is added.

Spas is a kind of soup made from yogurt (matsun), wheat, some butter and coriander. While cooking spas you should always stir until it boils.

Khash.. the ingredients are: beef feet, matsun, garlic. Khash is eaten with Armenian national bread lavash. It is preferrable to eat khash and drink vodka. The table for khash is laid with lavash, reddish, greens and pickled peppers.( ծիծակ).

Armenian Barbecue (Khorovats)y.ganjalyan

Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցի

Տաճարը վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիների շարքում ամենամեծն է (34.6 x 16.95 մ ) և նշանավոր թե՛ իր ճարտարապետությամբ և թե՛ կառույցին ժամանակակից որմնանկարներով։ Հայ պատմիչների հաղորդած տեղեկությունների համաձայն այն կառուցվել է Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառավարման և Անաստաս Ակոռեցի կաթողիկոսի գահակալության տարիներին։ Համադրելով արևելյան պատին պահպանված շինարարական արձանագրությունը և պատմիչների վկայությունները` ուսումնասիրողները կառուցման ճշգրիտ ժամանակն են համարում 662-666 թվականները, իսկ պատվիրատու` Գրիգոր Մամիկոնյան Հայոց իշխանին։

Եկեղեցու ներսում դեռևս պահպանված են 7-րդ դ. կատարված և կառույցին առանձնահատուկ հանդիսավորություն հաղորդող հոյապատկեր որմնանկարները։ Որմնանկարների թեման Համբարձման տեսարանն է. մուգ կապույտով պատած խորանում պատկերված է Քրիստոսը, ներքևում պատվանդանն է` ականթի թփերով և զարդագոտիով։ Յոթ մետր բարձրությամբ պատկերված Քրիստոսի որմնանկարի միայն մի մասն է պահպանվել` զարդահյուսված պատվանդանի վրա (ինչպիսին հանդիպում ենք նաև Լմբատավանքում)։ Նրա ձեռքում կա մագաղաթագալար, որի վրա գրված է մի հատված Հովհաննեսի Ավետարանի խոսքից. «Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհ. 14։21)։ Քրիստոսի պատկերից աջ երևում է հագուստի եզր և ոտք (հավանաբար հրեշտակի)։

Մագաղաթի գրությունը վերաբերում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին, երբ հիշյալ խոսքն ուղղել է իր աշակերտներին` առաքյալներին, ովքեր պատկերված են եղել խորանի կողային պատերին։ Պահպանվել են միայն հյուսիսային կողմում պատկերված առաքյալների նկարները. 1-ին հինգը` դեմքով դեպի առաջ` ձեռքներին Ավետարանը, իսկ վեցերորդը` պատկերված է կիսադեմ, աջ ձեռքը բարձրացրած` կարծես խոսելիս։ Ականթի թփերից միահյուսված զարդագոտին բոլորում է գմբեթի պատվանդանը, որից ներքև երկաթագիր տառատեսակով նշված է նկարչի անունը` «ՍՏԵՓԱՆՈՍ»։

Ejercicio

que le pasa a Ángel?

Angel tiene una gripe muy fuerte.

que le aconseja Sara?

Sara aconseja una aspirina para tomar un vaso de leche con miel y la cama.

que le pasa a Luisa?

Luisa le duele el estómago.

que le aconseja Raul?

Raúl aconseja tomar té y acuestate sin comer.

ինչ է պատահում Անխելին

Անխելը շատ վատ գրիպ ունի:

Ի՞նչ է ձեզ խորհուրդ տալիս Սառան:

Սառան ասպիրինին խորհուրդ է տալիս մեղրով և անկողնով մի բաժակ կաթ խմել:

ինչ է պատահում Լուիզայի հետ

Լուիզան ստամոքսի ցավ ունի:

Ի՞նչ է ձեզ խորհուրդ տալիս Ռաուլը:

Ռաուլը խորհուրդ է տալիս թեյ խմել և քնել առանց ուտելու:

1.A mi hermano le duelen las piernas.

2. A mi le duelen las muelas.

3. Carmen y chus son peluqueras y les duele la espalda.

4. A ti le duele algo?

5. No hagais tanto ruido! Al abuelo y ami nos duele la cabeza.

6. A usted no le duele el estomago con esa comida tan fuerta.

1. Եղբորս ոտքերը ցավում են:

2. Իմ ատամները ցավում են:

3. Կարմենը և Չուսը վարսահարդար են, իսկ մեջքը ցավում է:

4. Ինչ-որ բան ցավո՞ւմ է:

5. Մի՛ աղմկեք այդքան:  Ես ու պապս գլխացավանք ունենք:

6. Ձեր ստամոքսը չի ցավում նման ուժեղ սննդով:

dolor de cabeza tomar miel con limon
dolor de garganta tomar una aspirina
dolor de espalda – ir al masajista
dolor de muelas- ir al dentista
fiebre – acostarse y descansar
dolor de oidos ir al medico

tomar una aspirina
ir al masajista
ir al medico
ir al dentista
tomar miel con limon
acostarse y descansar

գլխացավանք
կոկորդի ցավ
մեջքի ցավ – գնալ մերսողի
ատամի ցավ – գնալ ատամնաբույժի
ջերմություն
ականջի ցավը

Վերցրեք ասպիրին
գնացեք մերսողի մոտ
Գնացեք բժշկի
գնալ ատամնաբույժի
մեղրով կիտրոնով խմել
պառկել ու հանգստանալ

1.Oyes con ellas- orejas

2.Te lo puedes afeitar- bigote

3.Los usas para abrazar- brazos

4.Te los lavas despues de comer- dientes

5.Los cierras cuando duermes- ojos

6.Te las lavas antes de comer- manos

7.En ellos te pones los anillos- dedos

1. Դուք լսում եք նրանց հետ `ականջներ

2. Կարող եք սափրել այն ՝ բեղ

3. Դու դրանք գրկելու համար ես

4. Դուք դրանք լվանում եք ուտելուց հետո

5. Դու փակում ես դրանք քնելիս `աչքեր

6. Դուք դրանք լվանում եք ուտելուց առաջ ՝ ձեռքեր

7. Նրանց մեջ դուք դնում եք մատները – մատները

• ¡Baja la música! A papá le duelela cabeza.

• .A Juan y a Carmen les duele la espalda.

• No puedo cenar porque me duele el estómago.

• Mi hermana va mañana al dentista porque le duelen las muelas.

• Y a ti que te duele?

• Hemos hecho mucho ejercicio v ahora nos duelen las piernas.

Մերժիր երաժշտությունը:  Պապայի գլուխը ցավում է:

Խուանի ու Կարմենի մեջքը ցավում է:

Ես չեմ կարող ընթրել, քանի որ ստամոքսս ցավում է:

Քույրս վաղը գնում է ատամնաբույժի, քանի որ նրա ատամները ցավում են:

Եվ ի՞նչն է ձեզ ցավ պատճառում:

Մենք շատ վարժություններ ենք արել, և այժմ դրանք մեզ վնասում են
ոտքերը

Sonia: Que te pasa Alfonso?
Te encuentras bien?
Alfonso: No muy bien. Tengo fiebre.
Sonia: Estas tomando algo?
Alfonso: No, de momento no.
Sonia: Por que no te tomas una aspirina y descansas?
Alfonso: Sí, es lo mejor porque mañana tengo mucho trabajo.
Sonia: Seguro que manana estas mejor

Սոնիա. Ի՞նչն է սխալ Ալֆոնսոն:
Լավ ես?
Ալֆոնսո. Ոչ այնքան լավ:  Ջերմություն ունեմ
Սոնիա – Ինչ-որ բան ունե՞ս:
Ալֆոնսո. Ոչ, այս պահին ոչ:
Սոնիա – Ինչու՞ չեք ընդունում ասպիրին և հանգստանում:
Ալֆոնսո – Այո, դա լավագույնն է, քանի որ վաղը ես շատ աշխատանք ունեմ:
Սոնիա – Վստահ եմ, որ վաղը դու ավելի լավն ես

Դիպլոմային աշխատանքների ամփոփում

Դիպլոմային աշխատանքների ամփոփումը որոշեցինք անել տուրի տեսքով։ Տուրի երթուղին, հաշվարկները, տեսարժան վայրերի ընտրությունն ամբողջությամբ արել ենք մենք, իսկ տուրի ընթացքում ներկայանալու ենք նաև որպես գիդ՝ այսպիսով ամփոփելով այս տարիների ընթացքում մեր սովորածը, ներկայացնելով նաև ձեռք բերած մասնագիտական հմտությունները։

Տուրի ուղղությունն ընտրել ենք Արագածոտնի մարզը։

Տուրի ավարտին՝ Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում էլ կներկայացնենք մեր դիպլոմայինները։

Մասնակիցներ՝

Քոլեջի սովորողներ, ուսուցիչներ

Կազմակերպիչներ՝ Միլենա Շամոյան, Անուշիկ Սերգեյան, Գոհար Ջհանգիրյան

Համակարգող՝ Բելլա Աբրահամյան

Ժամկետ՝

Երթուղի Երևան – Ոսկեվազի գինու գործարան – Աղձքի հնավայր – Տեղերի վանք – Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցի – Թալինի կաթողիկե – Երևան

Տևողությունը՝ 9:00 – 15:00

Ճամփորդության ընթացքում ձեզ հետ ունեցեք՝

· Ջուր, սնունդ

· Հարմար հագուստ

· Գլխարկ, արևապաշտպան քսուկ, անձրևանոց

Տուրն սկսելու ենք քոլեջի բակից, առավոտյան ժամը 9:00-ին:

Առաջին կանգառը Ոսկեվազի գինու գործարան է Ոսկեվազ գյուղում, որտեղ կներկայացնենք գինու գործարանը, ինչպես նաև կխոսենք Հայաստանի գինու տուրիզմի մասին։

Voskevaz Winery | About us

Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը: Գործարանն իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Գինու արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները։

Հետո կայցելենք Աղձքի հնավայր։

ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆ. Հավատում եմ, որ վերականգնելով հայոց... | Интересный контент  в группе АРМЕНИЯ - КОЛЫБЕЛЬ ЦИВИЛИЗАЦИИ

Աղձքի 4_րդ դարի դամբարանում պատմահնագիտական առաջին պեղումները սկսվել են 1974թ_ին եւ մինչ այսօր ընթացել են փուլ առ փուլ: Հնավայրն իր մեջ ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարեր: Ազգային ժողովի նախագահի ներկայությամբ հնագետները բացել են գտածո 3-րդ սունդուկը, որում ամփոփված էին հայոց արքանների մասունքները: Գտածոների ցուցադրությունը հնավայրում ամբողջացել է բեմադրություններով, որի ժամանակ ներկայիս սերունդը ցուցադրել է հայոց պատմության Արշակունիների ժամանակաշրջանը:

Աղձքի հանավայրից հետո կուղևորվենք Տեղերի վանք։

Պատկեր:Տեղերի վանք 24.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Տեղեր (Դղերի) վանական համալիրը (XIIIդ.) գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը: Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից (1213-1232թթ.): Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները: Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ։

Հաջորդ կանգառը Արուճ գյուղում է, այցելելու ենք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի։

Արուճի տաճար, Սուրբ Գրիգոր եկեղեցի

Արուճի տաճարը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմռանն այստեղ հանգրվանում էր արքունական բանակը։ VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր։ Իշխանն ու իր կինը միասին կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Երբեմնի ավերված գմբեթի փոխարեն երևում է բաց երկինքը, որը ասես ձուլվում է տաճարի հնագույն որմնանկարների հետ: Տաճարից ոչ հեռու կարելի է տեսնել

մատուռի, Կաթողիկե բազիլիկայի և պալատի ավերակները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Արուճը հայկական ճարտարապետության մեջ մեծ կարևորություն ունեցող պատմական հուշարձան է:

Իսկ վերջում մեր ճամփորդությունը կամփոփենք Թալինի Կաթողիկե եկեղեցու այցելությամբ, որտեղ էլ կներկայացնենք մեր դիպլոմային աշխատանքների ամփոփումը։

Թալինի Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար

Санаин

Недалеко от города Алаверди – одного из крупнейших городов марза Лори – находится старинный посёлок Санаин, известный своей уникальной достопримечательностью – средневековым монастырём X-XIII в.в. – сокровищем древнеармянской архитектуры.

Этот монастырь был просветительским центром Средневековой Армении. Здесь были основаны академия, библиотеки, скриптории и школы, где производилась переписка книг.

В первой половине Х века изгнанные из Вазантии армянские священнослужители построили в Санаине Церковь Святой Аствацацин (Святой Богородицы).  Вокруг этой церкви со второй половины того же века постепенно поднялись главная церковь монастыря – Аменапркич («Всеспаситель»), академия Григория Магистроса, круглый храм святого Григория Просветителя, здание скриптория, колокольня.

На территории монастыря имеется и ряд других сооружений – усыпальница князей Захаридов и князей Аргутинских-Долгоруких (1189 г.); часовня Св. Саркиса, церковь Св. Карапета и др. Монастырский комплекс находится под охраной ЮНЕСКО и включен в Список памятников мирового наследия.

Проект. Лори

Координаторы проекта: Мариам Калантарян

Время проведения: 1-19 май

Описание: Изучение Лорийской области Республики Армении.

Подготовительный этап: Изучить информацию о регионе Лори.

Раздобыть информацию о регионе Лори, и его достопримечательностях.

Участники: студенты 3-4 курса отделения 《Тризм》.

Итог: В результате этого проекта у нас будет полный пакет достопримечательностей Лорийской области, подходящий для иностранных туристов.

Лорийского область

Одзун

Санаин


Ахтала

Ахпат

•Зарни парни

Проект. Гегаркуник

Координаторы проекта: Мариам Калантарян

Время проведения: 10-30 апреля

Описание: Изучение Гегаркуникской областьи Республики Армении и ее достопримечательности.

Подготовительный этап: Изучить информацию о регионе Гегаркуник.

Раздобыть информацию о регионе Гегаркуник, достопримечательностях и тех пунктах назначения.

Участники: студенты 3-4 курса факультета «Туризм» колледжа.

Результат: В результате этого проекта у нас будет полный пакет достопримечательностей Гегаркуникской области, подходящий для иностранных туристов.

Օրը՝ Մայիսի 5-7
Մասնակիցներ՝ 2-1 կուրսի , 1-1 կուրսի զբոսավարներ, այլ ուսանողներ
Համակարգող՝ Տիգրան Զոհրաբյան, Մարիամ Մխիթարյան, ուսանողուհի՝ Միլենա Շամոյան
Նպատակը՝ ծանոթանալ Վայոց ձորին, շփվել մարդկանց հետ, վեր հանել խնդիրները, տեղանքին, մասնակցել Սիրո տնակի ձևավորման աշխատանքներին, այգեգործական աշխատանքներին
Արդյունքը՝ կազմել սեփական տուր փաթեթները, բարձրաձայնել խնդիրները
Երթուղի՝

Մեկնում՝

Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի-Աղավնաձոր-Եղեգնաձոր-Արատես

Ժամանում՝

Արատես-Եղեգնաձոր-Զառիթափ-գոմք-Կապույտ-Զառիթափ-Եղեգնաձոր-Տիգրանաշեն-Երասխ-Երևան

Արշավականի անհրաժեշտ պարագաները՝

  • քնապարկ
  • ուսապարկ
  • հարմարավետ, տաք հագուստ (փոխնորդ)
  • կոշիկներ (փոխնորդ)
  • հիգիենայի պարագաներ
  • առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
  • ջուր՝ անհատական շշով
  • լապտեր
  • թվային գործիք
  • շինարարական ձեռնոց
  • առաջին օգնության արկղիկը՝ Քոլեջն է տրամադրում

Նախապատրաստական աշխատանքներ.

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Սովորողներն իրենց բլոգներում հրապարակում են տեղեկություններ Արատեսի դպրական կենտրոնի և երթուղու բնակավայրերի մասին

Օր՝ 1

  • Մեկնարկ 09։00 Քոլեջի բակից
  • Աղավնաձոր գյուղ 11։00
  • Ուլգյուր բնակատեղի (Քայլարշավ 8կմ) մեկնարկ 11։20
  • 17։00 Այցելություն Արատես։
  • 17։00-19։00 տեղավորում, մաքրություն, հանգիստ, ընթրիքի նախապատրաստություն,
  • 19։00 ընթրիք
  • Դիպլոմային աշխատանքների քննարկում
  • 22։00 քուն

Օր՝ 2

  • Վերկաց 08։00
  • Նախաճաշ 09։00
  • 10։00 կրապատում
  • 12։00-14։00 Սիրո տնակի ներքին հարդարում
  • 14։00 ճաշ
  • 15։00-17։00 այգեգործական աշխատանքներ
  • 17։00-19։00 քալլք
  • 19։00 ընթրիք

Օր՝ 3

  • Վերկաց 08։00
  • Նախաճաշ 09։00
  • 10։00 կացարանների հանձնում
  • Մեկնարկ 11։00
  • Գորբատեղի գեյզեր
  • Գոմքի որմնափակ խաչքար 11։00
  • Կապույտի ժայռի վրա քանդակված խաչեր 12։00
  • Բնական ժայռից կամարը 15։00
  • Ետ վերադարձ Երևան 19։00

Մասնակիցներ՝

  • Վահե Ավետիսյան
  • Սիմոն Ավետիսյան
  • Արթուր Սահակյան
  • Վարդի Ստամբուլյան
  • Գոհար Ջհանգիրյան
  • Միլենա Շամոյան
  • Լիլիթ Գրիգորյան
  • Անուշ Հարությունյան
  • Թամարա Աղասյան
  • Անուշիկ Սերգեյան
  • Անի Պետրոսյան
  • Անդրանիկ Սադաղյան
  • Արմեն Պողոսյան
  • Եղիշե Մկրտչյան
  • Սենիկ Միքաելյան
  • Էմիլ Ավետիսյան