Վարժություններ

1) Կետադրել

Վաղարշապատը լցված էր կմախքացած ու սովալլուկ որբերի հոծ խմբերով։ Բազում աղքատների թվում ուշադրությունն էր գրավում մեկը, որը դեռափթթիթ օրիորդ էր՝ սևորակ աչքերով։ երևում էր՝ տառապում է ինչ֊որ ախտով։ Դողէրոցքից դեմքը դալկացել էր, աչքերը մարել էին։
Եղբոր երեխաների՝ Հակոբի և Արամի ձեռքերը բռնած ` նա վախվորաց մոտենում էր սրա֊նրա դռանը` մի կտոր հաց մուրալու։ Դշխողայական գեղեցկությամբ օժտված այդ դժբախտը Լալան էր`  Վարդանի անբասիր սիրո առարկան։ Այստեղ՝ Վաղարշապատում, Լալան ոչ մեկ չուներ։ Երբեմնի կենսաթրթիռ աղջիկը հուսալքված էր, գրեթե խելակորույս։