Բնական աղետներ/Տորնադո

Տորնադո 2010 թվականի օգոստոսի 6-ին, Ադրիատիկ ծովումՉերնոգորիա

Տորնադոմթնոլորտային մրրիկ։

Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով տարածվում ներքև՝ հաճախ մինչև երկրի մակերևույթը։ Բարձրությունը կարող է հասնել 800-1500:

Տորնադոներն ունենում են.

  • վերին ձագարաձև, որով միախառնվում է ամպերին,
  • ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ։

Տարնադոյում օդը սովորաբար շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վերև՝ ձգելով փոշի և ջուր: Օդի պտտման արագությունը վայրկյանում մի քանի տասնյակ մետր է։ Տրամագիծը չափվում է տասնյակ (ցամաքի) և հարյուրավոր (ծովերի վրա) մետրերով։ Գոյատևման ընթացքում տորնադոն անցնում է 40-60 կմ։ Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով և կարկուտով։ Կարող է մեծ ավերածություններ պատճառել։ Տորնադոն ցամաքի վրա երբեմն կոչվում է տրոմբ։